Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պատերազմ Արցախում
Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը  թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Տեղին է հիշեցնել անկլավների ոդիսականի ողջ պատմությունը՝ սկսած 2020թ․ նոյեմբերից։ Կապիտուլյացիոն փաստաթղթում դրանց մասին արդեն խոսակցություն կար։ Մինչ այդ, 1990-ական թվականներից ի վեր մինչև 2018թ. հեղափոխություն կոչվածը, Ադրբեջանը երբևէ խոսակցություն չի բացել անկլավների մասին, ինչպես Հայաստանը չի խոսել Արծվաշենի վերադարձի մասին։ Թեման բացվել է այն ժամանակ, երբ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները կապիտուլացվել են, և այդ ժամանակ Ադրբեջանը դարակից հանեց այդ պահանջը։ 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթից առաջ արդեն անկլավների հարցը կար, սակայն հասարակության ցասումը հաշվի առնելով՝ այդ փաստաթղթում դրանք ներառված չեն եղել։ Հետո տարբեր մակարդակի պաշտոնյաներ ինտենսիվ սկսեցին խոսել այդ մասին, բայց 2021թ․ ընտրություններից առաջ՝ մայիսին, այնպիսի ցասում բարձրացավ, որ այդ թեման որոշ ժամանակով գործող իշխանությունը փակեց, ու երկար ժամանակ դրա մասին զրույց չկար։ Եվ միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն Արցախի հայաթափմամբ Արցախի հարցը փակեց, կրկին սկսեցին խոսել դրա մասին։
  • Հետո դաշտ նետվեց, 29800 քկմ-ի շուրջ պայմանական կոնսենսուս ստեղծվեց, թե Արցախը կորցրեցինք, գոնե սա պահենք, հիմա էլ մեջտեղ բերվեց, որ 29800քկմ-ն կլորացված թիվ է։ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները փաստացի կատարում են Ադրբեջանի պահանջը, և այս իշխանությունների խնդիրը միայն այդ պահանջի կատարումը ՀՀ քաղաքացիների համար փաթեթավորելն է։

    • Դրանք ռազմավարական նշանակության ճանապարհներ են, ու հանձնումից հետո Հայաստանի իշխանության համար կառավարման այնպիսի ֆունկցիոնալ դժվարություններ են ստեղծվելու, որ, օրինակ, Տավուշի մարզում կարող է այլևս մարդ չապրել։
    • Ալիևի երեկվա հայտարարությունները կարևոր ցուցմունք էին, և ցանկացած այլ իշխանության դեպքում հրաժարական տված կլինեին, ու դրանից հետո մենք կարթնանայինք այլ իրականության մեջ։ Ալիևը հստակ ասաց, որ մինչև 2019թ․աշխատող ձևաչափը Հայաստանի դե ֆակտո իշխանությունները փոխել են, ինչը հանգեցրել է պատերազմի։ Կան բազմաթիվ ապացույցներ, որ 2018թ․ իշխանության եկած մարդիկ ոչ թե հետամուտ էին Արցախի հարցի լուծմանը, այլ այն Ադրբեջանին հանձնելուն։

    Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2018թ․ Հայաստանում իշխանափոխությունից հետո ՀՀ նոր կառավարությունից՝ Նիկոլ Փաշինյանից, հավաստիացումներ է ստացել, որ «տարածքները կվերադարձվեն»։ 

    «Նման ակնկալիքներ ունեինք։ Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման կարիքը չէր լինի։ Սակայն 2019թ․ Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ է ներկայացրել, օրինակ՝ պահանջել է, որ Ադրբեջանը բանակցի անջատողականների հետ։ Հայաստանը չէր պատրաստվում ոչ մի սմ վերադարձնել տարածքներից»,- ասել է նա Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ։

    • Ալիևի խոսույթի մեջ անջատողական՝ նշանակում է Արցախի Հանրապետության իշխանության լեգիտիմ ներկայացուցիչներ։ Ըստ Ալիևի՝ Փաշինյանը իրեն, փաստորեն, առաջարկել է բանակցել Արցախի իշխանությունների հետ։
    • Եթե մինչև 2018թ․ իշխանազավթումը Արցախի իշխանությունները բանակցությունների սեղանին ֆորմալ առումով չէին նստում, սակայն նախկին իշխանությունների օրոք բանակցային ցանկացած առաջարկի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գնում էին Ստեփանակերտ ու Արցախի Հանրապետության պաշտոնական շենքերում Արցախի իշխանությունների հետ քննարկում դրանք։ Այսինքն՝ Արցախը փաստացի բանակցությունների կողմ էր։
    • Նախկինում Սյունիք գնացողները գիտեն՝ ինչ է նշանակում 2020թ․ պատերազմից հետո Սյունիք գնալը հիմա, երբ 20 րոպեանոց ճանապարհն անցնում ես 1.5 ժամում։ Նույնը հիմա կատարվելու է Տավուշի և Արարատի մարզեր այցելելու դեպքում։ Եթե հանձնումը չկանխվի, Ադրբեջանը ստանալու է 8 տարածք, ուր ինչ ուզի, անելու է։ Կարող է կառուցել ատոմակայան, ռազմական հենակետեր… ինչ ուզի: Ադրբեջանն այդտեղ զորք է բերելու, որը, բնականաբար, վախի գործոն է լինելու այդ տարածքների շուրջը գտնվող հայկական բնակավայրերի բնակիչների համար։ Մի պահ պատկերացրեք՝ բոլոր կողմերից շրջափակված ռազմական հենակետ ունենք, ասենք, Ոսկեպարում։ Ադրբեջանը լոգիստիկ կապ է, չէ՞, պահանջելու այդ հենակետի հետ կապվելու համար։ Սա փաստացի լինելու է փոքր միջանցք, և զինված ադրբեջանցիները հնարավորություն են ունենալու ՀՀ տարածքում անխոչընդոտ երթևեկելու։ 
    • Բացի դրանից, այդ 8 տարածքներում ադրբեջանցիներին են անցնելու կարևոր ենթակառուցվածքներ։ Օրինակ՝ Վրաստան գնալիս մենք չենք կարողանալու օգտվել այդ ճանապարհներից, կամ գնալու ենք, անցնելու ենք զննում ադրբեջանցիների կողմից, դուրս ենք գալու, նոր գնանք։ Դա նշանակում է՝ հսկողություն մեր բեռների, մարդկանց վրա։ Իրենց ամբողջական վերահսկողության տակ է հայտնվելու նաև Ռուսաստանից եկող գազատարը, որն անցնում է այդ տարածքով։ Մինչև 2018թ․իշխանազավթումը, ՀՀ նախկին իշխանություններն ահռելի ջանքեր են գործադրել, որ այդ գազատարն անվտանգ լինի։ Սրա մասին շատ չի խոսվում, բայց ՀՀ իշխանություններն այդ տարիներին բազմաթիվ անանուն ռազմական գործողություններ են իրականացրել, որ այդ գազատարը, որն ապահովում է մեր անկախությունը, լրիվ մեր հսկողության տակ լինի։

      • Եթե Ոսկեպարի հատվածում ադրբեջանցիները ռազմական հենակետեր դնեն, մենք հնարավորություն չենք ունենալու պաշտպանական գիծ կառուցել, ինչը նշանակում է, որ ադրբեջանցիները մինչև Վանաձոր անխոչընդոտ կարող են խոցել ցանկացած տարածք։ 
      • Փաշինյանի, իշխող թիմի կողմից այսպիսի փաստարկներով թշնամուն հող նվիրելը մի քանի անգամ ավելի վտանգավոր է, որովհետև վաղը մեր բարեկամ Իրանից կամ Վրաստանից կարող են հայտնվել պաշտոնյաներ, ովքեր կարող են ասել՝ տղանե՛ր, եկե՛ք մեր սահմաններն էլ դեմարկացիա անենք։ Գիտե՞ք՝ այդտեղ էլ խնդիրներ կան։ Ու հիմնավորումներ միշտ կարող են գտնվել։ Այսինքն՝ սա շատ վտանգավոր նախադեպ է, որը քանդում է հայկական պետականությունը։ 
      • Եթե նույնիսկ Հայաստանից մնա միայն Երևանը, միևնույն է, Թուրքիան և Ադրբեջանը պահանջելու են, որ այդտեղից էլ ինչ-որ բան տրվի իրենց, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ, այլ այն, որ տարվի այնպիսի քաղաքականություն, որ Հայաստանի նվաճումը դառնա տեխնիկական խնդիր։ Ես չգիտեմ՝ սա էլ ինչպե՞ս բացատրեմ մեր ժողովրդին… Իսկ այն, որ Հայաստանից կմնա միայն Երևանի չափ տարածք, հավանականությունն այսօր շատ մեծ է։ 
      • Ես չգիտեմ պատմության մեջ կերպար, որն արել է այն քայլերը, ինչ այսօր անում է Փաշինյանը։ Հայոց պատմության մեջ աննախադեպ է, որ հայկական ազգային էլիտաները հասկանում են՝ ինչ է կատարվում այսօր, բայց որևէ քայլ չի կատարվում։
      • Ռուսաստանին պատերազմ պետք չէ, սակայն նրանք մտածում են՝ եթե այն անխուսափելի է, ապա ինքն առնվազն չպիտի կորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Արևմուտքին էլ պետք է, որ հնարավոր պատերազմը առիթ լինի, որ ռուսները դուրս գան տարածաշրջանից, հրահրվեն հակառուսական տարամադրություններ, և ոչի՛նչ, որ Սյունիքում կապրեն թուրքեր։
      • Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջերս մեծ «նվեր» մատուցեց հայ հասարակությանը՝ ասելով, որ իրենց համար այս տարածաշրջանում կարևորագույն երկիրը Թուրքիան է, և նա է այս տարածաշրջանի առաջնորդը։ Այս հայտարարությունը ես չտեսա մերձիշխանական մեդիայում։ Փոխարենը՝ Արևմուտքից ֆինանսավորվող հայկական մեդիաներն առավոտից երեկո խոսում են այն մասին, որ Ռուսաստանը գրավելու է Սյունիքը։
      • Այն վայրկյանին, երբ ռուսական կողմի ռազմական ներկայություն չի լինի այստեղ, Հայաստանը կտրվի այստեղ ամենաուժեղ պետության՝ Թուրքիայի կառավարմանը։ Հայաստանում մենք ունենալու ենք բառի բուն իմաստով թուրքական կառավարում, մեզ արգելելու են զբաղվել սեփական զինված ուժերով, ձերբակալվելու են Հայոց բանակում ծառայողները, Հայաստանի Հանրապետությունում բնակեցվելու են և արտոնություններ ու իրավունքներ են տրվելու թուրքերի, հայկական օրացույցից կհանվեն որոշ հիշատակի օրեր, կստիպեն հիշատակել Խոջալուի «ցեղասպանությունը»։ Թուրքական նվաճումը պոզով-պոչով չի լինում։ 
      • Այս սցենարից խուսափելու համար պետք է փոխել իշխանությունը։ Ավելի բարդ է տունը վաճառել ու, օրինակ, Մեքսիկայով ԱՄՆ կամ այլ երկրներ արտագաղթելը, քան ուղղակի 3-4 օր պայքարել և պահանջել այս իշխանության հեռացումը։ Դրանից հետո ամեն բան այլ է լինելու։ Պատկերացրեք՝ ինչ կլինի այն ժամանակ, երբ մենք Սյունիքում զորավարժություններ անենք, երբ նախկինի պես օգտագործենք Սյունիքի ներուժը, ռազմական մեր ներուժը։ Հարգում են միայն ուժեղին։ Մենք մեզ դրել ենք թույլի տեղ ու ակնկալում ենք, որ մեզ պիտի օգնեն։ 
      • Գործող իշխանություններն անընդհատ քարոզում են՝ իբր մենք թույլ ենք, ձախողված ենք, անկարող եք… դա հատուկ է արվում:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>