Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Անփութությո՞ւն, թե՞ դիտավորություն․ ինչո՞ւ են վնասվել պատմության թանգարանի նմուշները

Ըստ՝ Yerkir.am-ին հայտնի դարձած տեղեկության, տևական ժամանակ առաջ Հայաստանի պատմության թանգարանում արժեքավոր նմուշներ են վնասվել՝ ջեռուցման համակարգի փորձարկման աշխատանքների իրականացման ժամանակ առաջացած ջրի արտահոսքի հետևանքով։ Ըստ մեզ հասած տեղեկության՝ ֆոնդերից մեկի նմուշների զգալի մասն անդառնալիորեն է վնասվել և վերականգնման ենթական չէ։ Եղածը դիտավորությա՞ն, թե՞ անփութության հետևանք է, փորձեցինք պարզել թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանից։ Նրա հետ զրուցել չստացվեց՝ իր զբաղվածության պատճառով, փոխարենն իր պարզաբանումը մեզ փոխանցեցին թանգարանի հանրային կապերի բաժնից։

 «Հավաստիացնում ենք Ձեզ, որ ջեռուցման համակարգի փորձարկման աշխատանքների իրականացման ժամանակ թանգարանային որևէ առարկայի անդառնալի կորուստ տեղի չի ունեցել և, իհարկե, չէր կարող տեղի ունենալ, քանի որ ողջ գործընթացը թանգարանի վերահսկողության ներքո է։

Պահպանության հետ կապված, այո, որոշակի խնդիրներ առաջացել են, սակայն ճիշտ ժամանակին բոլոր ընթացակարգերով իրականացվել են համապատասխան միջոցառումներ և խնդիրն իր տրամաբանական լուծման գործընթացում է։ Կարող ենք նշել նաև, որ համակարգի որոշակի հատված արդեն լիարժեք փորձարկված է։

Եվս մեկ անգամ ուզում ենք նշել, որ թանգարանում պահվող որևէ մշակութային արժեքի անդառնալի կորուստ կամ, առհասարակ, որևէ կորուստ չկա և չի արձանագրվել»,-ասված է պարզաբանման մեջ։

Փաստացի, թանգարանի տնօրինությունը չի ժխտում, որ պահպանության հետ կապված խնդիրներ առաջացել են։ Մեզ նաև փոխանցեցին, որ խնդիրը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ են կարգավորում՝ իրավական ընթացակարգով։ Հարցին՝ որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է կատարվածի համար, մանրամասներ չհայտնեցին։

Ամեն դեպքում, եթե նույնիսկ եղածն անփութության հետևանք է, պատասխանատվությունը պետք է լինի ոչ թե վարչական, այլ՝ քրեական, որպեսզի այն չդառնա օրինաչափ, ու այնպես չստացվի, որ օրերից մի օր էլ պարզենք, որ ո՛չ պատմություն ենք ունեցել, ո՛չ հնագույն կենսագրություն, ո՛չ էլ 5000-ամյա ճանապարհ ենք անցել։ Մոտավորապես այն, ինչին ձգտում է հասնել Փաշինյանի իշխանությունը: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>