Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Պատերազմ Արցախում
Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան

Ի՞նչ է անում ՀՀ իշխանությունն այն սուբյեկտների ցանկում, որոնք Հայաստանն ագրեսոր են համարում (տեսանյութ)

Թուրքիայից, Ադրբեջանից և Փաշինյանից բացի ոչ ոք անհանգստացած չէ Հայաստանի Անկախության հռչակագրից:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Կրկին ու կրկին վերադառնալով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների թեմային՝ հարկ է կրկին ու կրկին արձանագրել, որ հիմնական քաղաքական նախագիծը, որով Իլհամ Իլիևը գնում է այդ ընտրություններին, «հայաստանակենտրոն նախագիծն» է, որի էությունը Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է։

Այս էքզիստենցիալ սպառնալիքի համատեքստում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքական դիսկուրս մտցրեց այն թեզը, որ ՀՀ իշխանությունների խնդիրը պետք է լինի «ադրբեջանական ագրեսիան ապալեգիտիմացնելը», և հենց դրան պետք է ծառայի սպասվող սահմանադրական հանրաքվեն։

Փաշինյանն իր վերջին հարցազրույցում եթերաժամանակի զգալի մասը հատկացրել է հենց այս թեմային՝ մասնավորապես նշելով հետևյալը. «Ի՞նչ խնդիր է նա լուծելու, ինչպես մենք ունենք լեգիտիմության խնդիր, նույնպես էլ ինքն ունի իր պոտենցիալ ագրեսիան մեր նկատմամբ լեգիտիմացնելու խնդիր։ Եվ նրան պետք է, որպեսզի այդ լեգիտիմությունը լինի լիարժեք, իսկ ինքը եթե ունի ագրեսիվ նկատառումներ, իսկ այդպես է երևում, որ ագրեսիվ նկրտումներ ունի, այդ ագրեսիվ նկրտումներն իրագործելու համար պետք է, որ մենք հենց իրեն տանք այդ լեգիտիմությունը։
Դրա համար ինքն ամեն ինչ պետք է անի, որ այս դիսկուրսը Հայաստանում տեղի չունենա, Հայաստանում տեղի ունենա հակառակ դիսկուրսը, որ ժամանակ առ ժամանակ, որի անունը նրանք այնտեղ դրել են ռևանշիզմ, որ այ տեսեք՝ Հայաստանում կան ուժեր, նույնիսկ իշխանության ներսում և նույնիսկ տարբեր տեղերում, որոնք սպառնում են մեր անվտանգությանը, որպեսզի ինքն իր ագրեսիան արտաքին աշխարհի և ներքին լսարանի համար լեգիտիմացնի։ Իսկ ո՞վ է ասում, որ Ադրբեջանի ժողովուրդը պատերազմ է ուզում, ոչ մի ժողովուրդ էլ պատերազմ չի ուզում, բայց եթե կան ագրեսիվ պլաններ, ի՞նչ պետք է անի, եթե կան այդպիսի պլաններ, պետք է կառավարությունը իր ժողովրդին համոզի, որ եթե այդ ագրեսիան մենք չանենք, ուրեմն մենք ենք դառնալու ագրեսիայի զոհ»:

Այլ կերպ ասած, Փաշինյանը հայտարարում է, որ հայկական պետականության ձևավորման, Երրորդ հանրապետության ձևավորման հիմքում ընկած փաստաթղթերը հիմնված են գաղափարների և սկզբունքների վրա, որոնք հեշտությամբ կարելի է մեկնաբանել որպես ժամանակակից հայկական պետության ագրեսիվ էությունը մատնանշող թեզեր։ Եթե ավելի ընդլայնենք Փաշինյանի այս թեզը, ապա կստացվի, որ հայկական պետությունը սկզբունքորեն ագրեսիվ սուբյեկտ է՝ ագրեսոր։

Սպասե՛ք։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ագրե՞սոր է համարում…: Նիկոլ Փաշինյանից բացի էլ ո՞վ է նույն կարծիքին: Գործնական քաղաքականությունը ցույց է տալիս, որ Պակիստանը, Թուրքիան, Ադրբեջանը և անձամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ագրեսոր են համարում։

Սա պարզունակ հարց չէ, հարցը մանրակրկիտ վերլուծություն է պահանջում, քանի որ դա այն հիմքերից մեկն է, որի վրա Հայաստանի իշխանությունները փորձելու են կառուցել մանիպուլյատիվ և ագրեսիվ նախընտրական քարոզարշավ՝ լոբբինգ իրականացնելու համար նոր Սահմանադրության ընդունումը։

Եվ այսպես, Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվեց 1990 թվականի ամռանը։ Անկախության հռչակագրի ընդունումից հետո Հայաստանը ոչ միայն համապետական հանրաքվեով հռչակեց իր անկախությունը, այլև դարձավ այնպիսի վերպետական կառույցների անդամ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԱՊՀ-ն, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ՀԱՊԿ-ը, Եվրասիական տնտեսական միությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը։ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն մասնակցում է ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, մասնակցում է ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրին։ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 172 երկրների հետ։

Այստեղ նշված են կազմակերպություններ և ինտեգրացիոն միավորումներ, որոնք ուղղված են ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ համագործակցությանը։ Մենք Արցախյան առաջին ազատամարտի ակտիվ ժամանակաշրջանում մի շարք կազմակերպությունների անդամ ենք դարձել, մյուսներն էլ՝ դրա ավարտից հետո։ Սակայն կազմակերպություններից ոչ մեկը երբևէ որևէ պահանջ չի ունեցել Հայաստանի Անկախության Հռչակագրի առնչությամբ այն համատեքստում, որ այն իբր արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության հարևանների նկատմամբ։

Ավելին, 1992 թվականից Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է՝ բացահայտ ռազմական կազմակերպություն։ Եվ ստացվում է, որ Հայաստանի գործող իշխանությունների տրամաբանությամբ մեզ ընդունեցին ՀԱՊԿ, թեև տարածքային պահանջներ ունեինք Թուրքիայից։ Ավելին, Ադրբեջանը նույնպես կարճ ժամանակով (1993-1999թթ.) եղել է ՀԱՊԿ անդամ, փաստորեն պաշտոնական Բաքուն պաշտպանում էր Հայաստանի «տարածքային պահանջները» Թուրքիային։

Հասկանալի է, որ նման բան չկա, և «Երրորդ հՀանրապետության ագրեսիվ էության» մասին հայտարարություններն ուղղված են հետագա մանիպուլյացիայի համար հիմք ստեղծելուն։ Մանիպուլյացիա, որի նպատակն է թույլ չտալ քաղաքացիներին գիտակցել՝ նոր Սահմանադրության ընդունումը և առաջին հերթին գործող Անկախության հռչակագրի մերժումը միայն քայլեր են հայոց պետականության վերացման ուղղությամբ։

Փաստորեն, գործ ունենք իրավիճակների հետ, որտեղ օրինական հարց է ծագում՝ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունն այն սուբյեկտների ցանկում, որոնք ՀՀ-ն ագրեսոր են համարում։…
Մտածե՛ք այս ամենի մասին…»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>