Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

ՏԵՂԵԿԱՆՔ № 30՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.today-ը շարունակում  է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

01052018թ, ելույթ Հանրապետության հրապարակում

Խոստում - Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից:

21112018թ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։

2018թ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը մասնակցում էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով։ Նախընտրական ծրագրում խոստանում էին․ «Մինչև 2023 թվականը աղքատությունը իջեցնելու ենք առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը»։

13.12.2018թկառավարության նիստ   

Խոստում - Մեր խնդիրն է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելը և աղքատությունն էականորեն նվազեցնելը: Ունենք քաղաքացիների մանդատը և այս խնդիրները պետք է կարողանանք լուծենք առաջին հերթին աշխատանքի խրախուսմամբ և աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհով։

Իրական պատկեր

Աղքատության թվային պատկերը հետևյալն է

  • 2018թ․ -  23.5%
  • 2019թ․ - 26.4% 
  • 2020թ․ - 27%
  • 2021թ․ - 24․8%
  • 2022թ․ - 24․8 %

2023 թվականի ցուցանիշը դեռ հրապարակված չէ։

Աղքատության մակարդակը, ըստ աղքատության վերին գծի, հետևյալն է

  • 2019թ․ - 43,8% 
  • 2020թ․ - 47,6%
  • 2021թ․ - 45,7%
  • 2022թ․ - 41,3%

Ծայրահեղ աղքատությունը 2022թ կազմում է 12 տոկոս, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել։

Փաստորեն, համաձայն խոստումների, պետք է Հայաստանում աղքատությունը 2023 թվականին արդեն կազմեր 13,5 տոկոս․ չնայած պաշտոնական թվերը դեռ չեն հրապարակվել, սակայն կարող ենք պնդել, որ այս խոստումը չի կատարվել։ 2022թ․ համեմատ, լավագույն դեպքում կարող է տատանումը կազմել 1-2 տոկոս։

Աղքատության մասին Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարությունները տեսանյութով՝ այստեղ։ 

 

08052018թ, Ելույթ՝ Հանրապետության հրապարակում

Ելույթ – Երթևեկության կանոնների, ավտոկայանատեղիների հետ կապված Հայաստանի քաղաքացիներին տարեկան միլիոնավոր տուգանքներ են նշանակվում, ինչից կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում ապրում են բացառապես օրինախախտներ, ովքեր ոչ մի բանով ավելի հաճույքով չեն զբաղվում, քան օրենքները խախտելով: Այս աբսուրդ իրավիճակը ոչ միայն չի նպաստում երթեւեկության կարգապահության պահպանմանը, այլեւ ուղղակիորեն հարվածում է քաղաքացիների գրպանին, նրանց ինքնազգացողությանն ու տրամադրությանը:

Իրական պատկեր – Երթևեկության տուգանքների տարբերակներն այս հայտարարությունից հետո ավելացել են։ Մասնավորապես, շատացել են արագաչափերն ու տեսախցիկները, բացի այդ էլ ներդրվել է կրկնակի տուգանքների համակարգ, այն է՝ բալային համակարգը։

12.05.20թ ներդրվեց «ոստիկանության ծածուկ ծառայությունը», ըստ ոստիկանության՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

26122023թ Երևանի քաղաքապեըարանը մեծացրեց կարմիր գծերի վճարները՝ 12 հազար դրամի փոխարեն Երևանի կենտրոնում սահմանելով 160 հազար դրամ։ Դա ևս գնահատվեց որպես տուգանքների և քաղաքացու գրպանը մտնելու ձև։

28.12.2023թ,  կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Արձանագրում ենք, որ քաղաքացին տուգանքի մատերիալ, չէ, նրա խախտումը չենք խրախուսում, բայց եթե շարունակում է խախտում անել, մենք իրեն ասում ենք, որ ՀՀ-ի ճանապարհներով ավտոմեքենա չպետք է վարես»։

 

19.11.2018թՀանդիպում Գեղարքունիքի մարզի համայնքապետերի հետ 

Ելույթ – Ինձ համար, օրինակ զարմանալի է, թե ինչու է մարդը 15-20 տարի 80 հազար դրամ աշխատավարձով աշխատում։ Նա, ում տեղը չի այդ 80 հազարանոց աշխատավարձը, նա գնա ավելի պատշաճ աշխատանքով զբաղվի, իսկ ում գործն է՝ կարողանանք այդ 80 հազարը 160 հազար դարձնենք։

Իրական պատկեր – Այս ելույթից 5 տարի անց Հայաստանում նվազագույն աշխատավարը ավելի քիչ է Նիկոլ Փաշինյանի նշած 80 հազար դրամից և կազմում  է 75 հազար դրամ։ Թեև Նիկոլ Փաշինյանը խոստանում էր 80 հազարը դարձնել 160 հազար դրամ, այնուամնեայնիվ, 2024 թվականի պետական բյուջեում նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ։  

 

06052020թ․, Ելույթ Ազգային ժողովում

Հայտարարություն - Իսկ հայության շրջանում որևէ մեկը կա, որ այլ դիրքորոշում ունի՞ , ես լավ չեմ պատկերացնում դա։ Մենք ինչի՞ մասին ենք խոսում ընդհանրապես, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչան մասին։ Ո՞վ ա, որ հակառակն ա պնդում․ հայ ժողովրդի շրջանում ընդհանրապես մարդ կա, որ այլ դիրքորոշում ունի՞։ Ես ուզում եմ էդ մարդու անուն-ազգանունը իմանամ։ Ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցի մասին էնքան բան չի ասել, ինչքան ասել է մեր կառավարությունը։

22052020թԵլույթ Շուշիում

Խոստում - Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխութունն արցախյան ազատամարտին, նրա նպատակին ու էությանը, նրա երազանքներին ու արժեքներին հակադրելու բոլոր փորձերն իզուր են։ Եվ ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պետք է բերի Արցախի փաստացի ինքնորոշման, միջազգային և դե յուրե ճանաչման։

Իրական պատկեր - Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո մի որոշ ժամանակ ևս խոսում էր ինքնորոշման իրավունքի մասին։ Ավելին, նույն բանը նաև գրված էր 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում։

Իսկ կառավարության՝ 2021-2026թթ․ գործունեության ծրագրում նշվում է․ «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:  

2022 թվականից սկսած՝ իշխանության ներկայացուցիչները դադարեցին խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, Արցախի Հանրապետության փոխարեն սկսեցին օգտագործել «Լեռնային Ղարաբաղ»-ը։ Իսկ 25072023թ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Եթե բոլոր պետություններն ինքնորոշվեն, ըստ էության՝ ոչ մի պետություն գոյություն չի ունենա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>