Ինչու է ՔՊԿ-ն ուզում հեռացնել Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր քույր կառույցի՝ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանի «Հանրապետության» հետ որոշել է ավագանու մանդատից զրկել 5 հոգու՝ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանին, Գևորգ Ստեփանյանին, Նարինե Հայրապետյանին (Նարե Սոսե), Զարուհի Փոստանջյանին և «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին:
Ֆորմալ պատճառաբանությունն այն է, որ նրանք բացակայել են նախորդ նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից: Նկատենք, որ դա հակաժողովրդավարական որոշում է, քանզի նիստերը բոյկոտելն ընդդիմադիր խմբակցությունների իրավունքն ու քաղաքական դիրքորոշումն է:
«Մայր Հայաստանն» ու «Ազգային առաջընթացը» երբեմն բոյկոտում են քվեարկությունները, քանզի դա այն միակ արդյունավետ գործիքն է, որի միջոցով հնարավոր է ՔՊԿ+«Հանրապետություն» փոքրամասնության իշխանության հակաժողովրդական ու թալանչիական որոշումների դեմն առնել:
Քվորում ապահովելու և իրենց ուզած որոշումներն անցկացնելու համար ՔՊԿ+«Հանրապետությունը» պարբերաբար գործարքի էր գնում «Հանրային ձայնի» հետ: Այդպես եղավ Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելու և կարմիր կետագծերի վճարները թանկացնելու ժամանակ: Քվորումի ապահովման հարցը, սակայն, անընդհատ կախված է երևանյան իշխանությունը զավթածների գլխին և բառիս բուն իմաստով շատ թանկ է նստում նրանց վրա: Դրա համար էլ ուզում են ավագանու մի քանի ընդդիմադիր անդամների հեռացնելով՝ ստիպել ընդդիմությանը հրաժարվել բոյկոտի ռեժիմից ու գալ նիստերի: Ամենայն հավանականությամբ «Հանրային ձայնի» հետ կուլիսային առևտուրը թանկ է նստում նիկոլենց վրա, դրա համար էլ հիմա գնում են այս ապօրինությանը, որպեսզի ազատվեն Դոգի հետ առևտրի գնալու տարբերակից:
Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, հայտարարել է, որ «Հանրային ձայնն» այս անգամ քվորում չի ապահովի և դեմ կգնա՝ ընդդիմադիր ավագանիներին մանդատից զրկելու իշխանական որոշմանը: Այդպես կստացվի՞, թե՞ ոչ, պարզ կդառնա փետրվարի 7-ին: Սկզբում այդ նիստը նշանակել էին ամսի 5-ին, սակայն նիկոլենք ակնհայտորեն խնդիրներ ունեցան ու երկու օր հետաձգեցին նիստը:
ՔՊԿ+«Հանրապետությանն» այս անգամ ոչ միայն քվորում է պետք, այլ նաև առնվազն 33 կողմ ձայն, որպեսզի ընդդիմադիր ավագանիներին զրկեն մանդատից: Այսինքն՝ «Հանրային ձայնի» ներկայացուցիչը, եթե այդպիսին ի հայտ գա, պետք է ոչ միայն մասնակցի այդ նիստին, այլ նաև կողմ քվեարկի: Եթե նման բան եղավ, կնշանակի, որ իշխանությունները ճնշումների կամ գումարի միջոցով են անասնագողություն իրականացրել «Հանրային ձայնից»:
Իշխանություններին այս պատմությունը պետք է ոչ միայն ավագանու նշյալ անդամներից ազատվելու, այլ հետագայում նաև տարատեսակ թանկացումները, մասնավորապես՝ տրանսպորտի թանկացումն անցկացնելու համար: Ինչ էլ, սակայն, իրենք անեն, միևնույն է չեն կարողանալու առանց ընդդիմություն ավագանի ստանալ: Իրենց արածն իրենց հետույքն է մտնելու:
Հայկ Ուսունց
7or.am