Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Բազմակի օգտագործման Սամվել Բալասանյանը. ճակատին գրելու տեղ մնացե՞լ է...

Գյումրիում մի բիզնեսմեն քաղաքապետ կար, ով մինչև այդ հասցրել էր բիզնեսմեն պատգամավոր աշխատել՝ առաջնորդվելով «ով էշ, ես փալան» կարգախոսով:

ՕԵԿ-ից դեպի ԲՀԿ

Խոսքը Սամվել Բալասանյանի մասին է: Նա հասցրել է ծառայել շատերին: Եղել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Հետո երբ տեսել է, որ Բաղդասարյանի հետ լինելն արդեն եկամտաբեր չէ, անցել է «Բարգավաճ Հայաստանի» տակ: Մինչև այդ ինքը հայտարարում էր, որ երբեք չի լքի ՕԵԿ-ն ու Արթուր Բաղդասարյանին, քանզի իր ճակատին ՕԵԿ է գրված, բայց հենց մի քիչ քամիներ եղան, Բալասանյանի ճակտի գիրն ընդլայնվեց. նա ՕԵԿ-ի կողքին ճակատին գրեց՝ ԲՀԿ, ու սկսեց ծառայել Գագիկ Ծառուկյանին:

ԲՀԿ-ից դեպի ՀՀԿ

Բալասանյանը Ծառուկյանի կողքը մնաց ՕԵԿ-ում եղած ժամանակների պես: Այսինքն՝ հենց քամիներ եղան, թռավ: Թռավ Սերժ Սարգսյանի ճամբար: Վերջինս սեփականաշնորհեց Բալասանյանին ու սրան թողեց Գյումրիի քաղաքապետի աթոռին, որը 2016-ին Գյումրիի քաղաքապետի պաշտոնում վերարտադրվեց՝ փողի ու վարչական ռեսուրսի առատ կիրառմամբ:

Բալասանյանի ճակատն այդ փուլում զարդարվեց ՀՀԿ-ի լոգոյով: Նրա ճակատն այդպիսով ահագին «լոգոնվեց»: Բայց քանի որ այն «բեզռազմեռնի» էր, ուրիշների համար էլ տեղ գտնվեց:

ՀՀԿ-ից դեպի ՔՊԿ

Հետո եղավ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը: Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին: Դա ազդակ էր Բալասանյանի համար, որ եկել է սեփական «լոգոնած» ճակատը «Քաղաքացիական պայմանագրի» լոգոյով հարստացնելու փուլը: Այդպես էլ եղավ:

Բազմակի օգտագործման Բալասանյանը 2021թ. Գյումրիի ավագանու ընտրությանը մասնակցեց ընդդիմադիր հռետորաբանությամբ, նիկոլենց ՔՊԿ-ից ավելի շատ քվեներ հավաքեց ու հնարավորություն ուներ ավագանի անցած այլ՝ նույնպես ընդդիմադիր հռետորաբանություն ու դիրքավորում ունեցող ուժերի հետ քաղաքում իշխանություն ձևավորել, սակայն գնաց ու կոալիցիա կազմեց նիկոլենց հետ: Այդ առումով զգացնել տվեց նրա ՕԵԿ-ական «պառոդան»՝ ընդդիմադիր հռետորաբանությամբ ձայներ հավաքել ու հետո կցվել նրան, ում քննադատելով ես ժողովրդից ձայներ հավաքել:

ՔՊԿ-ից դեպի... ՔՊԿ

Ուշագրավն այն է, որ «Բալասանյան» անունը կրող դաշինքի հետ կոալիցիա կազմած «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում վերջերս խզեց բալասանյանենց հետ համագործակցության պայմանագիրը: Դա նշանակում է, որ Գյումրիի ավագանիում հիմա «Բալասանյան» դաշինքը չունի մեծամասնություն, բայց ունի քաղաքապետ: Գյումրիում «Բալասնյան» դաշինքը չունի մեծամասնություն, և դա է պատճառը, որ անցած տարվա վերջում Գյումրիի 2024-ի բյուջեն չհաստատվեց:

«Բալասանյան» դաշինքը ՔՊԿ-ի հետ ապահարզանից հետո կարող էր կոալիցիա կազմել ավագանի անցած այլ ուժերի հետ ու բյուջեն հաստատել, բայց չարեց: Դա նշանակում է, որ Գյումրիում կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ:

Նկատենք, որ «Բալասանյան» + ՔՊԿ կոալիցիայի օրոք Գյումրիում կառավարման խայտառակ մակարդակ է ապահովվել: Քաղաքը փաստացի անտերության է մատնվել:

Ուշագրավ մեկ այլ փաստ. Նիկոլենք Բալասանյանի որդուն՝ Միսակին, Իրաքում դեսպան էին նշանակել: Հիմա Միսակին հետ են կանչել: Սա համատեղ խաղ է հիշեցնում: Գյումրիում հնարավոր արտահերթ ընտրություններին ընդառաջ կազմակերպվող խաղ:

Բալասանյանից ուզում են ընդդիմություն կերտել, որպեսզի օգտագործեն և՛ Գյումրիի հնարավոր արտահերթ ընտրությունների, և՛ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: Անհնար է պատկերացնել, որ Բալասանյանը դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի դեմ: Նա մշտապես առաջնորդվում է «օրվա իշխանության տակ պետք է կզել» կարգախոսով: Այդ կզելու արդյունքում է, որ Բալասանյանը խուսափեց նիկոլական հարձակումներից, թեև հանգիստ կարող էր որպես նախկին իշխանություն անցնել ապօրինի գույքի ու կուտակած կապիտալի թեմայով՝ հետապնդվելով «զանգովի» արդարադատության կողմից: Հատկապես որ լիքը բան է կերել իր պաշտոնավարման ընթացքում:

Թե ինչ ու երբ են խաղալու Գյումրիում նիկոլենք՝ Բալասանյանի հետ համատեղ, պարզ կդառնա շատ շուտով: Գյումրեցիների գործը պետք է լինի Բալասանյանի ճակատի վրա քամելեոնի մի մեծ դաջվածք դնել ու փակել նրա ամոթալի էջը: Չի՛ կարելի թույլ տալ, որ բազմակի օգտագործման Բալասանյանը ևս մեկ անգամ օգտագործվի Արցախն Ադրբեջանին հանձնած ու թուրքին ծառայող Նիկոլ Փաշինյանի կողմից:

Հայկ Ուսունց
7or.am

facebook sharing button
twitter sharing button
linkedin sharing button
messenger sharing button
print sharing button
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>