Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Վտանգի տակ են Մատենադարանի բնագրերը, սկսվել է Մատենադարանի քանդման պրոցեսը, որովհետև այն հայի ինքնության վկայություններից մեկն է. Սերժ Սրապիոնյան

Ժամանակին, երբ այդ տղային (Արա Խզմալյան- խմբ.) բերեցին՝ բազմեցրին Մատենադարանի տնօրենի պաշտոնին՝ ինձ համար ակնհայտ էր, որ Մատենադարանն այլևս վտանգված է, սկսվել է Մատենադարանի քանդման գոծընթացը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանն՝ Արա Խզմալյանի կողմից Մատենադարանի Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը փակելուն և բաժնի 10 աշխատակիցներին աշխատանքից ազատելուն։
«Մատենադարանի տնօրենի պաշտոնը զբաղեցրել են այնպիսի մարդիկ, ինպիսիք էին Սեն Արևշատյանը, Հրաչյա Թամրազյանը, նրանք մարդիկ էին, որոնց գիտական վաստակի հետ հաշվի էր նստում ամբողջ գիտական աշխարհը, իսկ Մատենադարանը ոչ միայն մեր պարծանքն ու մեր մեծագույն հաստությունն է, այլև գիտահետազոտական հիմնարկ, ինստիտուտ, որտեղ հետազորություններ են կատարվում, գրքեր են տպագրվում և այլն, բայց այս տղան այդ ամենի հետ որևէ կապ չունի։
Նա աշխատել է Հրաչյա Թամրազյանի մոտ, կարծեմ՝ օգնական էր, ու հիմա շատ լավ ծանոթ է Մատենադրանի լավագույն արժեքներին։ Այնտեղ ձեռագրեր կան, որոնք պարզապես հնարավոր չէ գնահատել։ Ինքը շատ լավ գիտակցում է դա։ Նրա նշանակվելուց հետո՝ սկսվել է Մատենադարանի քանդման պրոցեսը»,- նկատել է գրականագետը։
Սրապիոնյանն ընդգծեց, որ Խզմալյանի կողմից փակված բաժինը Մատենադարանի կարևոր բաժիններից մեկն էր։ «Երջանկահիշատակ Հրաչյա Թամրազյանի ժամանակ սկսվեց Մատենադարանի թվայնացման պրոցեսը, մինչդեռ հիմա այդ մասին խոսք անգամ չկա, նրա օրոք լուրջ գներով ձեռք էին բերվում նոր արժեքավոր ձեռագրեր, իսկ հիմա այդ պրոցեսը ևս չկա»։
Նրա գնահատմամբ՝ այս բաժնի փակումը միայն նախերգանքն է, որին հաջորդելու են այլ բաժինների փակումները։
«Հետո էլ կգա ժամանակ և, երբ սրանք այլևս իշխանության չեն լինի՝ կտեսնեք.թե ինչ կողոպուտ է եղել Մատենադարանում այս տղային ժամանակահատվածում»,- նշել է Սրապիոնյանը՝ ավելացնելով, որ այս բաժինը փակել են, որպեսզի չկրկնօրինակեն ձեռագրերը, բայց այն մարդիկ, ովքեր հեռացվել են աշխատանքից՝ հազվագյուտ մասնագետներ էին, հիմա նման մասնագետներ առհասարակ չեն պատրաստում, հետագայում մենք նման մասնագետների համար, ինչպես ժողովուրդն է ասում՝ «գյուլա» պետք է գցենք, որ կարողանանք գտնել կրկնօրինակող մասնագետ։
«Նման մասնագետներ էլ չենք ունենալու, սա պարզ ուղիղ ավերակումն է Մատենադարանի, որովհետև Մատենադարանը հայի ինքնության վկայություններից մեկն է, ինչպես եկեղեցին և երկուսի դեմ էլ հավասարապես պայքար են մղում, մի քիչ ավելի աղմկոտ եկեղեցու դեմ, պակաս աղմկոտ՝ Մատենադարանի դեմ»,- ցավով արձանագրել է մեր զրուցակիցը։
Խզմալյանը Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը փակելը բացատրել էր նրանով, որ «Մատենադարանում ստեղծված են բոլոր պայմանները՝ ձեռագրերի բնօրինակները ցուցադրելու համար, և կրկնօրինակներ պատրաստելու անհրաժեշտություն այլևս չկա»:
Այս բացատրությանն անդրադառնալով՝ Սրապիոնյանը նշեց, որ դա խոսում է իրենց «իդիոտության» մասին։ «Իրենք չեն հասկանում, որ այդ բնագրերը տեղաշարժել անգամ ռիկային է, քանի որ բնագրեր կան, որոնք ավելի քան 1000 տարվա պատմություն ունեն։ Ի՞նչ է նշանակում՝ բնագրերն են ցույց տալիս, եթե այդ բնագրերը տեղաշարժեն անգամ, ապա կարող եք համարել, որ դրանք չկան այլևս։ Իրենք են բացահայտում, թե ինչպես են փորձում, այսպես կոչված, ոչ քրեական ճանապարհով ոչնչացնել Մատենադարանի հարստությունը, այն էլ՝ բնագիր ձեռագրերը»,- նկատել է Սրապիոնյանը:
Դիտարկմանը՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Մատենադարանի ֆոնդը վտանգված է՝ Սրապիոնյանը դրական արձագանքեց՝ ավելացնելով. վտանգված են ոչ միայն հազվագյուտ ֆոնդերը, այլև վաղը կարող է հայտարարվի, որ Մատենադարանում պահվում են թերթեր, գրականություն, որը Մատենադարանի ուղղվածությանը չի համապատասխանում, ու դրանք դուրս կբերվեն Մատենադարանից։ Այս փուլում, այո, արդեն վտանգի տակ են Մատենադարանի բնագրերը»։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>