«Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ
Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Պատերազմ Արցախում
«Եթե նրան լսեին, կպատկերացնեին, թե Ռեմբոյի թոռն է». Բորիս Մուրազի Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հեռացավ բյուջեի քննարկումից. Ո՞րն էր Ռուբինյանի «մեղքը» ՔՊ-ն սադրիչ պլան ունի․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Նիկոլը շատ բարդ վիճակում է հայտնվել՝ ՌԴ-ի հետ կապված, ես կասեի՝ զրոյական իրավիճակում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն համաշխարհային իրավիճակից. Սի Ծինփին Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ» Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։

Իրականում ինչո՞ւ է ՀՀ իշխանություններին անհրաժեշտ «խաղաղության պայմանագիրն» Ադրբեջանի հետ (տեսանյութ)

Ալիևն այդպես էլ Փաշինյանին չտվեց «կադաստրի բաղձալի վկայականը»: 
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Եթե մենք կազմեինք 2023 թվականի քաղաքականապես ամենավտանգավոր արտահայտությունների տասնյակը, ապա առաջին տեղերում հաստատ կհայտնվեր Նիկոլ Փաշինյանի գարնանային հայտարարությունն այն մասին, որ «մենք բոլորս ապրում ենք մի վայրում («վայր»ասելով Փաշինյանը նկատի ունի Հայաստանի Հանրապետությունը), որի համար չունենք կադաստրի վկայական»։
«Կադաստրային վկայական» ասելով Փաշինյանը նկատի ուներ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը», ըստ որի՝ պաշտոնական Բաքուն պիտի ճանաչի Հայաստանը՝ 29 800 քառակուսի կիլոմետրի սահմաններում։ Մի կողմ թողնենք, որ նման վտանգավոր հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փաստացի մատնանշեց, որ «հայերի գոյության իրավունքը իրենց պետության շրջանակներում Հարավային Կովկասի տարածքում կախված է մի թղթի կտորից, որը պետք է ստորագրի Իլհամ Ալիևը», և եկեք կենտրոնանանք այս թեզի «գաղափարական» ասպեկտի վրա։
Արդեն խոսել են այն մասին, որ 2023-ը ոչնչացրեց իշխանությունների կողմից առաջ քաշվող մի շարք թեզեր (օրինակ՝ Թուրքիայի հետ սահմանը շարունակում է փակ մնալ՝ չնայած Արցախի ամոթալի հանձնմանը Ադրբեջանին), որոնցից ամենագլխավորը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման իրականության մասին թեզն էր։
Ավելին, այս ճանապարհին Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը, այլև նախապես հասցրեց ճանաչել Երևանի կողմից վերահսկվող «Ադրբեջանի տարածքների» այսպես կոչված անկլավները։ Սակայն խաղաղության պայմանագիր ինչպես չի եղել, այնպես էլ չկա․․․ Ալիևը Արցախը ստացավ Նիկոլ Փաշինյանից՝ դրա դիմաց չտալով ոչ միայն խաղաղության պայմանագիր, այլ նույնիսկ հստակ խոստում այս «կադաստրային թղթի մասին»։ Մինչդեռ 2023 թվականի ողջ ընթացքում իշխանությունները փորձում էին խաբել ՀՀ քաղաքացիներին՝ քարոզելով, որ Արցախի հանձնումը ճիշտ քայլ է, քանի որ դրանից հետո լինելու է խաղաղություն, տնտեսական բում, իսկ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու:
Իրականությունը, սակայն, այն է, որ Ադրբեջանը Հայաստանի կողմից վտանգ չի զգում, ուստի նրան պետք չէ խաղաղության պայմանագիր Երևանի հետ։ Բաքուն մտավախություն չունի, որ եթե երկրների միջև խաղաղության պայմանագիր չկնքվի, ապա «վաղը» հայկական զինված ուժերը կսկսեն գրոհել Ստեփանակերտը կամ Բարդան կամ Ադրբեջանի Սամուրի շրջանի «Ոսկե կամուրջը»։
Իրականում Նիկոլ Փաշինյանին անձամբ է պետք խաղաղության պայմանագիրը: Պայմանագիր, որ նույնիսկ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները ընդունում են, որ չի լուծի Ադրբեջանի հետ ունեցած մեր խնդիրները: Ինքը՝ Փաշինյանն այդ «կադաստրային թուղթը» կօգտագործեր ներքաղաքական նպատակներով և կփորձեր հայ հասարակությանը համոզել, որ 2018-ին Ադրբեջանը Հայաստանի թշնամին էր, իսկ ահա նրա «իմաստուն քաղաքականության» արդյունքում վերածվեց Հայաստանի տնտեսական գործընկերոջ։ Բայց Բաքուն նման նվեր չի տա Փաշինյանին, թեև Փաշինյանն ինքը պատմական և աշխարհաքաղաքական նվեր է Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Բաքուն չի անի այս նվերը, և համակարգված կիրականացնի Հայաստանի մասով նախատեսած իր բոլոր ծրագրերը։
Հանձնելով Արցախը, Բրյուսելում բանակցություններում քննարկելով այն տարբերակը, որի շրջանակներում Ադրբեջանը փաստացի միջանցք կստանա Հայաստանի տարածքով, Նիկոլ Փաշինյանը վերածվեց «խաղաքարտեր չունեցող խաղացողի», որով վտանգի տակ դրեց Հայաստանի ողջ բնակչությանը, ինչից այսօր օգտվում է Ալիևը։ Եվ երբ Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ «հետընթաց է տեսնում խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկների մեջ», ապա խնդիրն այդ համատեքստում թող առաջին հերթին փնտրի առանց Արցախի մնացած Հայաստանի դիրքերի թուլացման մեջ։
Նախկինում կար Արցախը և մեր թիկունքն ապահովող ավելի քան 100 հազար հայ։ Հիմա այդ թիկունքը չկա: Պաշտոնական Բաքուն և Անկարան չեն էլ թաքցնում, որ Հայաստանից «անկլավներ», «փոխհատուցումներ», «Զանգեզուրի միջանցք» են ուզում… և՛ Սյունիք, և՛ Երևան են ուզում։
Եվ եթե այս ամենը մի փոքր էլ շարունակվի, ապա Հայաստանի քաղաքացիները, ինչպես արցախահայերը, կդառնան փախստական, իսկ Փաշինյանը, ստորագրելով սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրված նմանաբովանդակ մի փաստաթուղթ, կասի, որ «լուծարելով Հայաստանը, 3 միլիոն մարդ դարձնելով փախստական՝ նա նրանց հնարավորություն է տվել ապրել «աշխարհի ամենազարգացած ժողովրդավարական երկրներում», այն երկրներում, որոնք տասնամյակներ առաջ արդեն ստացել էին իրենց «կադաստրային վկայականը»»։

Մտածեք դրա մասին…։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>