Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։
Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ

Հայաստանն Արցախը զիջում է Ադրբեջանին, փոխարենը ստանում է նոր, ավելի սարսափելի պատերազմի վտանգ

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ամփոփել է տարին՝ նշելով․ «Որևէ բանական մարդ չի կարող պատերազմ ցանկանալ, չի կարող դեմ լինել խաղաղությանը։ Պատերազմը մահ է, տառապանք, ավեր ու կոտորած է, արյուն, արցունքներ ու խեղված ճակատագրեր է։ Որևէ բանական մարդ չի կարող դեմ լինել խաղաղությանը։ Խաղաղությունը շատ թանկ արժեք է։ Եվ որպես ցանկացած թանկագին մի բան, այն շատ դժվար է տրվում, ջանք ու պայքար է պահանջում, քանզի կլինեն մարդիկ, ցեղեր ու պետություններ, ովքեր կցանկանան պատերազմով խլել այն ինչ որ քոնն է, ինչն աստված է քեզ տվել, ինչը դու ստեղծել ես քո արդար քրտինքով, ինչի համար պայքարել են քո նախնիները։ Կարող ես պայքարել ու պաշտպանել քո խաղաղությունը, արժանապատվությունը, բարեկեցությունը, իսկ կարող ես ասել․ «սա էլ քեզ, մենակ կռիվ չլինի»։ Ու այդպես՝ ամեն ինչ տալ, քանի որ առանց դիմադրության արժանանալու քեզանից ձու խլողը ձի էլ կխլի, տունդ ու ընտանիքդ էլ կխլի, երկիրդ էլ կխլի, կյանքդ էլ կխլի․․․
Տարեվերջին, երբ ինտենսիվացան «խաղաղության պայմանանագրի» վերաբերյալ խոսակցությունները, շատ պարզ դարձավ, թե Ադրբեջանն ինչ զիջումներ է մեզանից պահանջում` «խաղաղություն» բաշխելու դիմաց։ Ինչը որ Հայաստանի իշխանությունները գաղտնի էին պահում, այլևս թաքցնել չի ստացվում։ Մենք կանգնել ենք մի իրավիճակի առաջ, ինչը կա՛մ տիեզերական անտաղանդության, կա՛մ դժոխային դավաճանության հետևանք է։
Չեմ ուզում շատ երկար պատմական էքսկուրս կատարել, հիշեցնել, թե ինչ էին ասում ընդդիմադիր, նախապատերազմյան և հետպատերազմյան Նիկոլները, ինչպես են իշխանության ներկայացուցիչները, գերագույն գլխավորի առաջնորդությամբ, աղճատում պատմական փաստերը, աղավաղում իրականությունը։ Անդրադառնանք Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիայից հետո Փաշինյանի վարած քաղաքականությանը։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում նա հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այստեղ ոչ մի նորություն չկար։ Որպես ՄԱԿ անդամ-պետություն Հայաստանը միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն միշտ հստակեցրել է, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի։ Արցախն Ադրբեջանի կազմում չէ, նրա իրավազորությունից ու ինքնիշխանությունից դուրս է։ Այս տարի մայիսին Փաշինյանն արեց այն, ինչ 1988-ից այս կողմ Հայաստանի որևէ իշխանություն չէր արել։ Նա ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամ։ Ավելի պարզ՝ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, հայտարարելով, որ ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը։ Շատ չընդարձակվելու համար հիմա չանդրադառնանք, թե առանց սահմանազատման ու սահմանագծման (այսինքն՝ իրավաբանորեն ֆիքսելով, թե որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը) ինչպե՞ս որոշեցին Ադրբեջանի մակերեսը, կամ ի՞նչպես է Հայաստանը «երաշխավորելու» այդ 86,6 հազար քառակուսի կիլոմետրը, եթե մի օր Ադրբեջանը որոշի Թուրքիայի լավության տակից դուրս գալու համար նրան մի քանի քառակուսի կիլոմետր նվիրել։
Երբ Փաշինյանին պատասխան ես պահանջում, թե ինչու՞ նա հրաժարվեց, լքեց ու դավաճանեց Արցախը, նա է սկսում է մեղքը բարդել «նախկինների», «ներկա» արցախցիների, միջազգային հանրության ու սատանին գիտի էլ ում վրա։ Սակայն, նրա ուղերձը պարզ ու թափանցիկ է․ ինքը ՀՀ վարչապետն է ու պատասխանատու է միայն Հայաստանի համար։ Այսինքն՝ Փաշինյանը հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից, քանզի պաշտպանելով Արցախը, ըստ իրեն, վտանգում է Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանն ու Արցախն իրար հետ անհամատեղել են։ Նույնիսկ այսօր, Արցախի հայաթափումից ու Ադրբեջանին ժամանակավորապես բռնակցումից հետո, Հայաստանի իշխանությունները վախենում են անգամ արտասանել «Արցախ» բառը և ամեն ստորության պատրաստ են, որպեսզի արցախցիները հանկարծ չունենան օրինական ներկայացուցիչներ ու կարողանան Արցախի դատը պաշտպանել միջազգային հարթակներում։
Նոր տարվա գիշերը, երբ իրար խաղաղություն կմաղթեք.․․
Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, թե Փաշինյանն ու Ալիևը ճանաչել են համապատասխանաբար Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունները։ Անձամբ ես Ալիևից որևէ նման պնդում չեմ լսել։ Փաստորեն, Եվրախորհրդի տրամադրած հարթակում Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը․․․․ Ադրբեջանը Նիկոլին ուղղակի խաբեց։ Նա այլևս Բրյուսել չգնաց ու չհաստատեց, որ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նա չգնաց նաև Վաշինգտոն։ Արևմուտքում zogovrdi varcapete պարտվեց խորամանկ աղվես Ալիևին։
Հյուսիսային հարթակում իրավիճակը պակաս ողբալի չէ։ Փաշինյանը փորձեց օգտվել Ուկրաինայում Ռուսաստանի «զբաղված լինելու» հանգամանքից ու փոխել Հայաստանի, այսպես կոչված «արտաքին քաղաքական վեկտորը», փորձեց հակամարտության ու հրադադարի միջնորդ Ռուսաստանին դարձնել հակամարտության կողմ ու մի կողմ քաշվել՝ հայտարարելով, թե Արցախը բացառապես ռուսների պատասխանատվությունն է։ Արդյունքում՝ ոչինչ չշահեց մինչդեռ Ալիևը կարողացավ բարեկամանալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ։
Եվ ստացանք այն ինչ ստացանք։ Ադրբեջանը հայտարարում է, թե պարտադիր չէ, որ խաղաղության պայմանագիրն անդրադառնա սահմանազատմանն ու սահմանագծմանը (այսինքն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին ու հետևաբար՝ երկու երկրների մակերեսին)։ Ի տարբերությունը Փաշինյանի, Ալիևը հրաժարվեց ճանաչել այն սահմանները, որոնք ուրվագծում են Հայաստանը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն այսօր հող է ստեղծում, որ վաղը սահմանազատումը Հայաստանի դեմ նոր ագրեսիայի ու Հայաստանից նոր տարածքներ պոկելու պատրվակ օգտագործելու համար։ Բայց սա դեռ ամբողջը չէ։
Մի քանի օր առաջ Շառլ Միշելը բացահայտում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «Ադրբեջանը նախիջևանին կապող ճանապարհի իրավական ռեժիմի վերաբերյալ անհամաձայնություն կա»։ Նիկոլն ու իր շրջապատը էդ անտեր «խաղաղության խաչմերուկի» ծրագիրն առած երկրե-երկիր են գնում, իսկ Ադրբեջան, պարզվում է, այդ խաչմերուկի ամենակարևոր հատվածի շուրջ Հայաստանի հետ վեճ ունի։ Նիկոլի թվի Հայաստանն այդ թղթի կտորից բացի ոչինչ չունի, իսկ Ադրբեջանը հանգիստ մանևրում է ՌԴ և ԵՄ միջև։ Նա կարող է ռուսներից էլի ինչ որ մի բան կորզել Հայաստանից պահանջելով, որ այդ ճանապարի անվտանգությունն ապահովեն ռուս սահմանապահները (ինչպես որ նախատեսված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ), իսկ կարող է համաձայնվել, որ ճանապարհի ու սահմանի անվտանգությունն ապահովի եվրոպական FRONTEX-ը (ինչը ցանկանում կամ պահանջում է Եվրոպան և նախընտրում են ՀՀ իշխանությունները)։
Սա էլ դեռ քիչ է, վերջերս Ադրբեջանի խորհրդարանը հայտարարեց, որ պաշտպանում է «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիքը վերադառնալու իրավունքը»։ Ցանկացած գիտակից մարդու համար պարզ է, թե ինչ ապագա է սպասում Հայաստանին, եթե Հայաստանում բնակություն հաստատեն հարյուր հազարավոր ադրբեջանցիներ։ Անտարակույս, նրանք կցանկանան այն շրջաններ, որտեղ որ նրանք բնակվել են 1988-90 թվականներին, այսինքն՝ Սյունիք, Սևանի արևելյան ափ, Վայոց Ձոր ու Երևանի անմիջական շրջակայք․․․
2022 թվականից հետո ադրբեջանցիները համարյա չեն խոսում «Արցախի օկուպացիայի վնասի փոխհատուցման» մասին։ Կարծում եմ, երկար չի տևի մինչև նրանք նաև այդ խաղաթուղթն օգտագործեն։
Դե ինչ, ի մի բերենք, թե ի՞նչ «խաղաղության» պայմանագիր է ուրվագծվում։ Փաշինյանը զիջեց Արցախը, որպեսզի «ապահովագրի» Հայաստանը։ Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է 1) ճանաչել Հայաստանի սահմանները, 2) ճանաչել Հայաստանի բացարձակ ինքնիշխանությունը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների վրա, 3) Արցախից բռնի տեղահանում է հայերին (ենթարկում է էթնիկ զտման), բայց պահանջում է ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, 4) ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի «օկուպացիան» միլիարդների վնաս է Ադրբեջանին հասցրել։ Ուրեմն ի՞նչ։ Հայաստանը, չունենալով որևէ իրավունք, Արցախը զիջում է Ադրբեջանին, բայց փոխարենը ստանում է․․․․ Փոխարենը ստանում է նոր, ավելի սարսափելի պատերազմի վտանգ։ Իսկ ու՞ր կորան խաղաղությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Սա՞ է արդյոք այն խաղաղությունը որը դուք Նոր Տարվա գիշերն իրար եք մաղթելու․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>