Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը
26
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Պատերազմ Արցախում
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Դատարկ աղմուկի ու «վեճերի» մեջ... մանրացած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շշմեցուցիչ է, բայց իրականություն. երևի մի երկու շաբաթ կլինի, որ «ֆեյսբուքահայությունը» ալեկոծվում է Ավետ Բարսեղյանի ու Սոֆի Դևոյանի որոշ արտահայտություններից կամ, եթե կուզեք, ձևակերպումներից: Աբսուրդ է, բայց փաստ: Մարդիկ վիճում են՝ խռպոտելու աստիճան, դատափետում «թեմա տվողին», ծավալվում, աղմկում: Դե, մնում էր նրանց ծանոթացնել մարկեսյան «գնդակահարության պատի» հետ (մեղմ ասած): Դառը իրականությունն այն է, որ հազարավոր մարդիկ պարզապես «հարմար թեմա» են գտել ինքնադրսևորվելու համար: Ի լրումն, «քննարկման», «ատելության դրսևորման» նոր ու, ամենից կարևորը, «անշառ» թիրախ էր հայտնվել, որին պետք է «գամել անարգանքի սյանը»:
Անշառ թիրախ, որովհետև, օրինակ՝ Ավետի հասցեին ինչ-ինչ արտահայտություններ անելու, «լայքելու» կամ «դիսլայքելու» համար ոչ ոք գործից չի ազատվելու, ոստիկանությունը ոչ մեկին չի հետապնդելու, ոչ մեկին քրեական պատասխանատվության չեն ենթարկելու: Դե, դա էլ հո Նիկոլ Փաշինյանը չէ... Բայց այդ «ալեկոծությունների» մյուս կողմն էլ կա: Կողքից նայողին կարող է թվալ, թե այս մարդիկ, այս հասարակությունը ուրիշ ոչ մի դարդուցավ չունի: Չէ, ամեն մարդ էլ, հանրային դաշտում ճանաչելի մարդիկ ներառյալ, կարող են թե՛ սխալվել, թե՛ անհաջող արտահայտություն անել: Ընդ որում, այդ «սխալվելն» ու «վիճելին» շատ հարաբերական ու սուբյեկտիվ են, մարդիկ իրենց կարծիքն են հայտնել: Բայց եթե նույնիսկ համարենք, որ սխալվել են: Ու՝ ի՞նչ:
Կներեք, Ավետ Բարսեղյանի կամ Սոֆի Դևոյանի արտահայտության հետանքով, ի՞նչ է, Արցախն ու Հայաստանը պատերազմական աղետի մե՞ջ են ընկել: Դրա՞ հետևանքով են ավելի քան 5000 երիտասարդներ զոհվել: Ի վերջո, այդ արտահայտությա՞ն հետևանքով է Հայաստանն աղետի տակ ընկել, թե՞ դրա հետևանքով է Արցախը շրջափակվել, ապա՝ հայաթափվել ու հանձնվել թշնամուն: Հա՞: Երբեմն տպավորություն է, որ այսպիսի աղմուկ բարձրացրածներից շատերը երևի թե Փաշինյանի բերած վերոնշյալ ողբերգություններից այդքան դժգոհություն, ալեկոծություն, այդքան հույզեր չեն արտահայտել:
Իսկ որ Ավետ Բարսեղյանը կամ Սոֆի Դևոյանը մի արտահայտություն են արել, այ, դա այնպիսի՜ մի բան է, որի կողքով ոչ մեկը չի կարող անտարբեր անցնել: Դա ի՞նչ է, ինքնադրսևորման միջո՞ց, իրականությունից փախչելու, ինքզինքը «անշառ թեմաներով» զբաղեցնելու մղո՞ւմ, թե՞ կայացած, հաջողակ մարդկանց ատելու հերթական դրսևորում: Սեփական հողը ոտքներիս տակից փախչում է, մենք նստած ինչե՜ր ենք քննարկում:
Շշմեցուցիչ է, բայցև հատկապես այն կոնտեքստում, թե ինչին է հետևում ու հավատում մեր հասարակությունը նույն այդ սոցցանցերում, երևի նաև՝ օրինաչափ: Ցավոք...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>