«Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ
Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Պատերազմ Արցախում
«Եթե նրան լսեին, կպատկերացնեին, թե Ռեմբոյի թոռն է». Բորիս Մուրազի Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հեռացավ բյուջեի քննարկումից. Ո՞րն էր Ռուբինյանի «մեղքը» ՔՊ-ն սադրիչ պլան ունի․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Նիկոլը շատ բարդ վիճակում է հայտնվել՝ ՌԴ-ի հետ կապված, ես կասեի՝ զրոյական իրավիճակում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն համաշխարհային իրավիճակից. Սի Ծինփին Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ» Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։

Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահի որակներին չի համապատասխանում. հուսով եմ՝ Արասն ուշ թե շուտ կլինի ՀՖՖ նախագահ. Վարդան Մինասյան (տեսանյութ)

«Երբ աշխատում ես խմբի հետ, մթնոլորտն առաջին տեղում է: Եվրո 2012-ին ու դրան հաջորդած շրջանում հավաքականի շուրջ մթնոլորտը՝ երկրպագուներ, ղեկավարներ, տարբեր ֆուտբոլային մասնագետներ, այնպիսին էր, որ բոլորը միևնույն բանն էին ուզում. միասնություն կար: Այդ հավաքականի հիմնական ուժը դա էր: Իհարկե, կային լավ ու որակյալ ֆուտբոլիստներ, ու դա այն դեպքն էր, երբ կարող ենք ասել՝ բոլորը ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին էին հավաքվել, բայց հենց այդ մթնոլորտի ու միասնության շնորհիվ ունեցանք այդ շրջանը: Մարզչի գործոնը կարևոր է, բայց միայն մարզչով ոչինչ չէր ստացվելու»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Արարատ-Արմենիա» ՖԱ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Վերջինս նշեց՝ նախկինում իր էմոցիաները կապված էին կոնկրետ ֆուտբոլային խաղի հետ, իսկ հիմա՝ մեր երկրի ընդհանուր իրավիճակի հետ:
«Շատ կապված եմ եղել Արցախի հետ: Երկու տարի, երբ իմ տղան ծառայում էր Արցախում,  շատ հաճախ էի գնում այնտեղ, ամիսը մեկ անգամ: Ինձ համար շատ դժվար է խոսել Արցախի կորստի թեմայով: Ինձ համար սա ողբերգություն է»,- ասաց Վարդան Մինասյանը:
Խոսելով ֆուտբոլի ներկայիս ազգային հավաքականի կազմի մասին՝ նախկին գլխավոր մարզիչը նկատեց՝ այսօրվա ազգային հավաքականը համեմատում է իր գլխավորած հավաքականի հետ:
«Սա այն թիմն է, ում առաջ կարող ես խնդիր դնել ու լուծել: Բայց կա մի տարբերություն: Այն ժամանակ 80%-ը հայկական ֆուտբոլային դպրոցի սաներ էին, հիմա լրիվ հակառակն է: Այդ աշխատանքը սկսվել էր դեռ այն ժամանակվանից, երբ Ռուբեն Հայրապետյանը «Փյունիկն» էր գլխավորում: Ու նա փոխեց ակումբի փիլիսոփայությունը՝ ասելով, որ թիմում կարող են լինել 1-2 լեգիոներներ»,- ասաց Վարդան Մինասյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին՝ ինչո՞ւ հայկական ֆուտբոլի այս վերջին տարիների տոտալ ձախողման առնչությամբ երկրպագուները բողոքի ձայն չեն բարձրացնում, նույն այն երկրպագուները, ովքեր յուրաքանչյուր անգամ հավաքականի անհաջող խաղից հետո պաստառներով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ու իր հրաժարականն էին պահանջում, Վարդան Մինասյանը պատասխանեց՝ այն, որ հավաքականում խաղացող ֆուտբոլիստների 80%-ը դրսից է, արդեն չափանիշ է, թե ինչ աշխատանք են կատարել ՀՖՖ ղեկավարները:
«Արդյունքը երևում է լուսատախտակի համար: Տեսեք՝ ինչ հաշիվներով են պարտվում մեր տարիքային հավաքականները: 17-19-21 տարեկանների հավաքականները երկու ֆունկցիա ունեն՝ արդյունք և ազգային հավաքականին ֆուտբոլիստների մատակարարում: Ուսումնասիրեք թվերը, ու կստանաք ձեր հարցերի պատասխանները: Թե ինչո՞ւ չեն խոսում երկրպագուները, ինձ համար այդ հարցի պատասխանն ակնհայտ է: Չեն խոսում, որովհետև իրենք նույն մարմինն են: Նախկինում ոչ-ոքի էլ էինք խաղում, բողոքում էին»,- ասաց հավաքականի նախկին գլխավոր մարզիչը:
Վարդան Մինասյանը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչո՞ւ է աջակցում ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսին:
«Ես նրան ճանաչում եմ: Ես նույնիսկ ֆուտբոլի մասին չեմ խոսում, այլ նրա մարդ տեսակի: Արասն այն եզակիներից է, ով ոչ թե հեռացավ հայրենիքից, այլ եկավ հայրենիք: Ինքը շատ հայրենասեր է: Նա իր ընտանիքը հավաքել, եկել է, որ իր երեխաները մեծանան հայ իրականության մեջ: Ինչ վերաբերում է նրա ֆուտբոլային գիտելիքներին ու ծրագրերին, ևս մեկ մեծ պլյուս է այն, որ նա մեծացել է եվրոպական ֆուտբոլային միջավայրում, գիտի բոլոր ժամանակակից տենդենցները: Ես այն տարիքում չեմ, որ հավատամ՝ ինքը կընտրվի ՀՖՖ նախագահ, բայց ես կաջակցեմ նրան, որքան կարող եմ: Հուսով եմ՝ Արասն ուշ թե շուտ կլինի ՀՖՖ նախագահ»,- ասաց Վարդան Մինասյանը:
Նրա խոսքով՝ ՀՖՖ գործառույթներն են մանկապատանեկան և սիրողական ֆուտբոլի, ենթակառուցվածքների զարգացում, մարզչական ատեստավորում, մրցավարական կազմ ու հավաքականներ:
«Ֆեդերացիայի նախագահն առաջին հերթին ոլորտին ներսից պետք է տեղյակ լինի, ներսից իմանա ֆուտբոլը, պետք է լինի կոմպետենտ ու անպայման լինի հետևողական, պահանջկոտ, շատ հարցերում՝ խիստ և պրոֆեսիոնալ: Եվ Ֆեդերացիայի նախագահի ամենակարևոր որակն այն է, որ որոշումներ կայացնի: Եթե կարճ ասեմ, Արմեն Մելիքբեկյանը չի համապատասխանում նախագահի չափանիշներին: Ես իրեն էլ, իր տեղակալին էլ լավ եմ ճանաչում: Ինքն այս որակներին չի համապատասխանում, որ լինի ՀՖՖ նախագահ: Ավելին ասեմ, կան կարևոր հարցեր, որ Ֆեդերացիայում նրա վերահսկողության տակ չեն: Նրա վերահսկողության տակ են, ով ուզում է, որ Մելիքբեկյանը Ֆեդերացիայում լինի: Դու պետք է ուժեղ մարդ լինես, ունենաս խարիզմա: Ոչ ոք Ռուբեն Հայրապետյանին չէր կարող ասել՝ նա ինչ որոշում կայացնի»,– ասաց Վարդան Մինասյանը:
---
168.am-ը հիշեցնում է, որ Արմեն Մելիքբեկյանը 2010 թվականին համահիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը, որի կողմից էլ գործարկվող Epress.am կայքում մինչև 2018-ն աշխատել է՝ որպես լրագրող և խմբագիր: Մելիքբեկյանի ղեկավարած կայքը մշտապես խանդավառությամբ է լուսաբանել Հայաստանում ադրբեջանցի գերիների հետ կապված ամեն ինչ, սևացրել հայոց բանակը, իր ռեպորտաժներում Արցախի դատարանին անվանել է «Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այսպես կոչված դատարան», «1000 դրամների» օրենքի ընդունման ժամանակ ակտիվ հակաքարոզ է տարել՝ հրապարակելով «Բանակն ազգի սարսափն է. ոչ 1000 դրամների օրենքին» վերտառությամբ հոդված: Դրական քողի ներքո է ներկայացրել ադրբեջանցի դիվերսանտներին, անհանգստացել նրանց «խախտվող իրավունքներով»: Կայքն, օրինակ, առանձնահատուկ ջանասիրությամբ է լուսաբանել Քարվաճառում մի քանի հայ մարդու սպանած Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասքերովին:
Կայքը նաև հիմա է պրոադրբեջանական նյութեր ու քարոզչություն տարածում:
Նախորդ տարվա  մայիսի 8-ին՝ մայիսի 9-ի Եռատոնին ընդառաջ, որից այս իշխանությունների թեթև ձեռքով մնաց նշելու միայն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահին պատկանող epress.am կայքում հրապարակվեց «Խաղաղություն՝ առանց բայցերի» վերտառությամբ հայտարարության տեքստ, որը ստորագրել էին շուրջ ութ տասնյակ անձինք՝ քաղաքացիներ, արվեստաբան-արվեստագետներ, դերասան, հոգեբան, հոգեթերապևտ, ճարտարապետ, լրագրող դիզայներ, իրավաբան, ուսուցիչ, բանասեր, գիտաշխատող, իրավապաշտպան, հետազոտող ներկայացող անձինք:
Հայտարարությունը, ի դեպ, լայն տարածում գտավ, երբ այն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սորոսական թևի կարկառուն ներկայացուցիչ, թուրքերի ու ադրբեջանցիների հետ «բարեկամության» անխոնջ ջատագով Մարիա Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:



 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>