Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

32-ը եկան, մնացած գերիները ուզած-չուզած պետք է Նիկոլին ներեն. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թոարկման մեջ նշում է, որ Ադրբեջանը Հայաստանին հանձնեց գերի ընկած 32 անձի։ Նրանցից 26-ը Խծաբերդում գերեվարված շիրակցիներն են։ Նրանց դիմաց ստացավ իր երկու հանցագործներին, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացու սպանության համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել։ Բացի հանցագործները, Ադրբեջանը քաղաքական առևտրի արդյունքում Հայաստանի այսպես ասած՝ ձեռքից վերցրեց Կլիմայի փոփոխության միջազգային կոնֆերանսի իրավունքը։ ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխությունների մասին շրջանակային կոնվենցիան այն քիչ համաձայնություններից մեկն է, որն ամենաշատ թվով մասնակից երկրներն ունի, 180-ից ավելի երկիր միացել է։ Այսինքն, այդ կոնվենցիան որևէ երկրում անցկացնելը բավականին հեղինակավոր է։ Կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը պետք է տեղի ունենար այս տարածաշրջանի երկրներից մեկում, քանի որ ռոտացիոն սկզբունքով է։ Ե՛վ Հայաստանն էր դիմել, և՛ Ադրբեջանը։ Որպես բարի կամքի քայլ` Հայաստանն իր թեկնածությունը հանեց՝ աջակցելով Ադրբեջանին, և, փաստորեն, այդ հեղինակավոր նստաշրջանն անցկացնելու իրավոնքը 204 թվականին անցավ Ադրբեջանին:
Եվ ուրեմն, հանձնեցինք երկու հանցագործի, հետ բերեցինք 32 ռազմագերիների։ Ոչ ոք հստակ չգիտի, թե իրականում քանի հայ գերի կա Բաքվում։ Պաշտոնական տվյալներով, 23 են մնացել, այդ թվում՝ Արցախի պետական, ռազմական ղեկավարությունը։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, որ զբաղվուըմ էր գերիների հարցով, նշում է ևս 80 չհաստատված գերու մասին։ Այսինքն, ընդհանուր թիվը 100-ից ավելի է։
Երեկ միաժամանակ և՛ ուրախության առիթ կար, և՛ խայտառակության։ 3 տարվա տանջանքից հետո վերադառնում էին, չնայած որ որոշ ծնողներ համաձայն չեն այն մտքին, որ Բաքվի բանտերում իրենց տղաներին տանջել են, ասում են՝ լավ էլ պահել են։ Ժողովուրդը քննադատում է գերիների հարազատների մի մասին՝ երեկվա պահվածքի համար։ Գիտե՞ք, էն կինը, որ ասում էր՝ Նիկոլը մեզնից շատ կուզենար մեր տղերքը գային, ճիշտ է ասում․ իրոք շատ կուզենար։ Արցախցիների, Արցախի ղեկավարության մասով վստահ չեմ, որ կուզենար բերել, գուցե վախենում է նրանց գալուց, գուցե մտածում է՝ թող արցախցիները մտածեն նրանց մասին, ո՞վ իմանա, էնքան աբսուրդ բաներ են անում, որ ամեն ինչ էլ սպասելի է իրենցից։ Այո, Նիկոլը կուզենար շուտ բերել, բայց ախր հարցն այն է, որ նա հենց թիվ մեկ պատասխանատուն էր թե՛ գերի ընկնելու, թե՛ հետ բերելու։ Էն թուղթը, որի մեջ կար գերիների վերադարձի մասին, հենց ինքն է ստորագրել․ գերու ծնողի մտածողության սխալը հենց այդտեղ է․ նա Հայաստանի վարչապետին դիտարկում է որպես անճար, խեղճ հարիֆ, ոչ թե դիտում է ի պաշտոնե պատասխանատու գերիների հարցը լուծելու հարցում։ 
Էդ ծնողը առաջին հարցը պետք է տա՝ Նիկոլ, իսկ ինչո՞ւ, առհասարակ, մեր տղերքը գերի ընկան։ Այ էդ ամենակարևոր հարցն է, որ ամեն գերի ու գերու ծնող պետք է տա Նիկոլ Փաշինյանին։ Ծնողը պետք է հարցնի, թե ոնց է լինում, որ դիրքում ծառայակիցներին սնունդ տանելիս զինվորը գերի է ընկնում, էդ ո՞նց եք կազմակերպել, էտ ո՞նց եք հաշվարկել, որ ոչինչ չեք հաշվարկել։ Էդ ո՞նց է, որ քո տղան պատերազմի օրերին իբր դիրքերում էր, մեկ էլ տեսանք՝ Ստեփանակերտի բունկերում մոր կողքին հեռախոս ա նայում, ինքը գերի չընկավ, բայց իմ էրեխեն ընկավ, հերիք չէ, երեք տարի էլ ադրբեջանցու քմահաճույքին էր։
Ես ծնողներին երեկվա պահվածքի համար չեմ մեղադրել, իրենք ավելի շուտ մեղավոր են անցած 3 տարիներին իրենց զավակների տանջանքների համար։ Նրանք 3 տարի մատը մատին չեն խփել, մի երկու ակցիա-միջոցառումից բացի․ ասում էին՝ բան չանենք, որ Նիկոլը մեր երեխեքին բերի։ Ամեն անգամ համոզելով, ուղեղները ուտելով իշխանությունը սպասեցնում էր, ասում էին՝ ընդդիմությունն ա մեղավոր, լրագրողներն են մեղավոր, խաղաղապահներն են մեղավոր։ Մինչև հիմա մարդիկ կան, որ հավատում են, որ լրագրողներն են մեղավոր, որ գերիներին չի կարողանում բերել։ Ծնողները էն վախտ պետք է դուխ անեին խոսելու, երբ Նիկոլն ասաց՝ մեր տղաները մեկ-երկու ամիս էլ կսպասեն Բաքվի բանտերում, բայց սպասեցին տարիներով։ Ծնողներն էն վախտ պետք է իրենց քայլն անեին, երբ Ալեն Սիմոնյանն ասաց, թե իր համար արդեն գոյություն չունեն գերիները։ Կուլ են տվել ամեն անգամ, ու հիմա էլ վախենում են, որովհետև ով գիտի՝ կարող ա տանեն-նստացնեն տղերքին, թե՝ ինչու եք գերի ընկել։ Նիկոլն էր ասում, որ պետք է քննեն, որովհետև գերի ընկնելը հանցագործություն է։ Իմ կարծիքով, եթե ծնողները հետևողականորեն պահանջեին, կռիվ տային, իրենց երեխեքը շատ ավելի շուտ, ու ստիպված կբերեր Փաշինյանը, որովհետև հիմիկվանը, Փաշինյանի բերած չէ, դա Ալիևն է տվել, ընդ որում՝ ում ուզել՝ տվել է, ում չի ուզել, չի տվել։ Բայց և էստեղից ում ուզել է, Փաշինյանն է տվել։ Դրա համար, երեկվա ՔՊ-ականների պահվածքը, ուղղակի խայտառակություն էր, իմ տեսանկյունից․ ստատուսներ էին գրում, ելույթներ էին ունենում, կեցցե կառավարությունը, կառավարության ջանքերով և այլն և այլն, գնացել էին հոսպիտալ, որովհետև գիտեին՝ ծնողները հազիվ ուրախ են՝ երեսներին չեն թքի։ Բա որ տենց կողքներին էիք, էն ակցիաների ժամանակ, որ պահանջում էին տղերքին բերել, ինչի՞ չէիք գալիս կողքները կանգնում, տենց ռուստամբաքոյանախառը։ Դուք ի՞նչ երես ունեք ընդհանրապես խոսելու։ Ասում են՝ ՔՊ-ականները գնացել էին, ակտիվացել էին գերիների թեմայով, որ հեղինակություն բարձրացնեն։ Խնդալու է․ էս աշխարհում չկա մի բան, որ իրենց հեղինակությունը կբարձրացնի։ Այլևս չկա։
Նրանց ո՞վ է տարել պատերազմի դաշտ ու թողել թուրքերին, պատահաբար ձեր իշխանությունը ձեր գերագույն Նիկոլը չէ՞ր։ Հանձնելուց հետո էլ մեծ-մեծ խոսել եք ու չեք կարողացել որևէ օգուտ տալ, հույսներդ էն ա եղել, միջազգային ճնշում կլինի, ռուսները կբանակցեն, զանգեր կանեն, մի ձև կգան։ Առավոտից իրիկուն ԱԽ քարտուղարն ու արտգործնախարարը ճամփորդությունների մեջ են, այցելում են էն արևմտյան երկրները, որոնք ազդեցություն ունեն Ադրբեջանի վրա, օրինակ՝ Բրիտանիա, որևէ կապ օգտագործե՞լ են Ադրբեջանի վրա ազդեցություն, ճնշում գործադրելու համար։ Բա հո էդ ճնշումը իրան-իրան չէր լինելու։ Բան չէին անում։ Ադրբեջանցիները շրջափակման մեջ էին ընկնում, ձեր ԳՇ պետը փոխանակ գերի վերցներ, մերոնց հետ փոխանակեր, ասում էր՝ թողել ենք սովածանան, հելնեն գնան։
Լավ, իսկ ում ես ումով փոխել։ Նիկոլն ասում է՝ առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, 2 ադրբեջանցի զինծառայողների եմ ազատում։ Նրանք զինծառայող չեն, նրանք սառնասիրտ հանցագործ են։ Նիկոլը ևւս մեկ անգամ պացուցեց, որ ՀՀ քաղաքացու կյանքը իր համար գրոշի արժեք չունի․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին սպանած Հուսեյն Ախունդովին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել, հանձնեց անգամ պատերազմի դաշտ չմտածների հետ։ Մի քանի օր առաջ ցմահ էին դատապարտել, էսօր հանձնում են՝ լավ իմանալով, որ վաղը նրան հնարավոր է՝ հերոսի կոչում էլ տան, ինչպես տվեցին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Սաֆարովին։ Հայաստանում դատապարտված մի ադրբեջանցի մարդասպանի էլ 2020 թվականի պատերազմից հետո հանձնեցիք։ Թե՞ ձեզ համար մեկ է, թե ում եք հանձնում։ Ասում էիք՝ Հայաստանը սխալ քայլ է արել, որ Սաֆարովի հանձնումից հետո Հունգարիայի հետ կապերը խզել է․ ձեզ համար տարօրինակ էր, թե ինչու պետք է հային սպանելու համար հարաբերություն խզեն։ Ժեստ ես անում, որ կարող են գալ, սպանել, մեկ է՝ արտահանձնելու ես, պատիժ չեն կրելու, ավելին՝ հերոսանալու են։
Դու փաստացի ապացուցում ես, որ որպես պետություն, չես պաշտպանում քո քաղաքացու կյանքի իրավունքը։ Թշնամին գալիս ա, սպանում ա, հանձնում ես։ Առանց էդ մարդասպանին հանձնելու, հնարավոր չէ՞ր գերիներին բերել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագիր կա, որի մեջ հստակ գրված է գերիների մասին, բա ինչի՞ չես կարողանում բերել։ 2 հոգի ունեիր քեզ մոտ պահած, հանձնեցիր-ստացար․ բա մնացա՞ծը․ էլի մի երեք տարի պետք է սպասեն, մինչև էլի հանցագործ բռնես, դատես, փոխանակե՞ս, թե՞ ուրիշ բաներ հանձնես, հետ ստանաս։ Լավ, որ զենքը հանձնած գերեվարվածին բերելու համար մարդասպանի ես հետ տալիս, բա նախագահներին հետ բերելու համար՞ ինչեր ես տալու։ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին բերելու համար ի՞նչ ես տալու, թե՞ նրանք քեզ հետաքրքիր էլ չեն, ավելի լավ ա մնան էնտեղ, թե չէ, կարողա գան հարցեր ունենան քեզ, թե այդ ո՞նց եղավ որ ում ուզում էիր, ադրբեջանցիները թողնում էին Հայաստան մտներ, իսկ ում չէիր ուզում, ձերբակալել են։ Ինչո՞ւ էր ադրբեջանցի դիվերսանտը դատավարության ժամանակ հանգիստ նստած, իսկ Բաքվի բանտում Վագիֆ Խաչատրյանը լաց լինում։ Որովհետև ադրբեջանցին գիտեր՝ չնայած դասալիք ա, բայց իր երկիրը իրեն տեր ա կանգնելու, ու կանգնեց։ Իսկ 70 տարեկան, սրտից հիվանդ խեղճ պապիկը գիտի՝ քանի ՀՀ ղեկավարը Փաշինյանն ա, ինքը Բաքվի բանտում ա մնալու։ Ինքը Արցախցի ա, այսինքն, քո տրամաբանությամբ, երևի Ադրբեջանի քաղաքացի ա, Ադրբեջանը դատել ա իր քաղաքացուն, դու անելիք չունես։ Ու էս բագաժով էլ գնում ես խաղաղության պայմանագիր կնքելո՞ւ։
Կարճ ասած՝ գիտե՞ք այստեղ ամենակարևորը հարցը որն է՝ արդյոք՞ Նիկոլ Փաշինյանն այնպիսի անվտանգային միջավայր է ստեղծել, որ վաղը մենք չունենանք հերթական գերին, որ Հայաստանի սահմանային մի դիրքից մյուսն անցնելիս զինվորը գերի չընկնի, որ անցակետից ՀՀ քաղաքացու չառևանգեն, որ թուրքի դիվերսանտը չմտնի մեր երկիր ու մարզերով սպանություններ անելով ման գա։ Ո՛չ, մենք չունենք ոչ մի անվտագային համակարգ, ոչ թե էն պատճառով, որ չեն ուզում․ ուզում են, մեզնից շատ են ուզում։ Ուղղակի չեն կարող։ Դա իրենց ուժերից վեր է։ Պետություն կառավարելը իրենց ուժերից վեր է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>