Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մոսկվան արցունքներին չի հավատում. Հայկ Նահապետյան «Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ ՀՀ-ին տնտեսական կոլապս է սպասվում, հասկացել է՝ իրեն ինչի մեջ են ներքաշել, պատրաստ է բազմաթիվ քայլերի ՌԴ-ի համար, բայց արդեն վստահություն չունի»․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին 6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից
29
Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Պատերազմ Արցախում
Քարոզչական կլիշեներ են․ բարոյական չէ մակրոտնտեսական թվերով գնահատել հարյուր-հազարավոր աշխատատեղերի ուղղակի ոչնչացումը․ Տնտեսագետ Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան Սասունյան. Երևանում արդարադատություն չգտնելով՝ հայերը պետք է դիմեն Եվրոպական դատարան Ասում են բոլոր ծառերը պետք է կտրենք, որ այստեղ կոյուղի քաշենք. Բնապահպանը ահազանգում է ապօրինի հատած ծառերի մասին Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը «Արարատ-Արմենիան» պատասխան խաղում պարտվեց, բայց անցավ ՉԼ հաջորդ փուլ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մոսկվան արցունքներին չի հավատում. Հայկ Նահապետյան Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի Սա լավագույն հանդիպումներից մեկն էր, որ ես երբևէ ունեցել եմ ԱՄՆ նախագահի հետ․ Նեթանյահու Ռուսական կողմի կոշտացումը դեռ չենք տեսել. Հայկ Ֆարմանյան Ռուբեն Ռուբինյանը, դեռ ԱԺ նախագահի լիազորությունները չստանձած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. Մարիաննա Ղահրամանյան ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է «Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ ՀՀ-ին տնտեսական կոլապս է սպասվում, հասկացել է՝ իրեն ինչի մեջ են ներքաշել, պատրաստ է բազմաթիվ քայլերի ՌԴ-ի համար, բայց արդեն վստահություն չունի»․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի քրեական վարույթին մասնակցելուց ազատելու, նրան որպես վկա հարցաքննության հրավիրելու ՔԿ որոշումը Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ԵՄ-ում գիտակցում են Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ Դեկտեմբերից մեզ սպասվում են ներքաղաքական բուռն զարգացումներ. Սուրեն Սուրենյանց Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ պատերազմի, և Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը. քաղաքագետ Պուտինն ու Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքը Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) 6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Էլ տանը ոսկի չի մնացել, որ գրավ չդնեն. Գառնիկ Դանիելյան «Շուստրավատ». հայկական վարդերը փորձել են ՌԴ տանել որպես ոչ ալկոհոլային խմիչք. Ռոսսելխոզնադզոր Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բևեռ չմնաց,որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի. Շարմազանով Հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը «Մարդը որքան ոչ ադեկվատ լինի, որ...»

Ինչու է Ալիեւը գնում արտահերթ ընտրությունների

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչու է Ալիեւը գնում արտահերթ ընտրությունների: Ինչու գերիների (կամ ոնց ուզում եք անվանեք) փոխանակություն սկսվեց:
Ընդհանրապես, ցանկացած տեսակետ, եթե հավաստի ինֆորմացիա չէ, վարկած է։ Սա էլ դիտարկեք որպես վարկած։
Ինչ որ կատարվեց 2018-ից հետո, այդ թվում նաեւ պատերազմը, հիմնականում պայմանավորված էր կոմունիկացիաների խնդրով։
Ռուսաստանին պետք էր սերտացնել հարաբերությունները Թուրքիայի հետ (գազամուղ, սանկցիաների շրջանցում եւ այլն), նաեւ Ադրբեջանի միջոցով դուրս գալ Իրան ու Պարսից Ծոց։ Դրա գինն Արցախն էր։ Կարող էր մեզ համար ավելի քիչ ցավալի լուծում լիներ, եթե նախորդ իշխանությունն այդքան վախկոտ ու անճարակ չլիներ, իսկ ներկայինս' հակաազգային։
Գանք հիմիկվա վիճակին։ Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու, դա Ռուսաստան-Իրան երկաթգիծն է, որը Ռուսաստանի ու Իրանի համար կենսական է, սակայն դրան դեմ է Միացյալ Նահանգները։
- ԱՄՆ-ի համար կարեւոր է, որ հիմնական բեռնափոխադրումները իրականացվեն ծովով, որն ինքը վերահսկում է, իսկ ցամաքային կոմունիկացիաները թուլացնում են իր տնտեսական, ֆինանսական ու աշխարհաքաղաքական հեգեմոնիան։
Առավել եւս, որ Սուեզի ջրանցքի բեռնափոխադրումները Եմենի հուսիտների նշանառության տակ է հայտնվել, իսկ Պարսից Ծոցը' Իրանի: Այս առումով Իրան-Ռուսաստան ցամաքային կապը կարող է զգալիորեն դրանց փոխարինել' փոխելով աշխարհաքաղաքական դասավորվածությունը։ Առհասարակ, ցանկացած խոշոր բեռնափոխադրումների ցամաքային նախագիծ թուլացնում է ծովային երկրների հեգեմոնիան, եւ' հակառակը։ Բացառությամբ "թյուրքական աշխարհ" նախագիծը, որը Կենտրոնական Ասիան կհանի Չինաստան-Ռուսաստան- Իրան ազդեցության գոտուց։
Այսպիսով, արցախյան պատերազմի ժամանակ Արեւմուտքի Ադրբեջանին սատարելով (պատերազմ սկսելու սանկցիա, զենք-զինամթերք, դիվանագիտական տանիք, հետախուզական տվյալներ, Սիրիայից տեռորիստներ եւ այն), որպեսզի Ռուսաստանին դուրս մղի Հարավային Կովկասից, իրականում մեծ հնարավորություններ բացեց հենց Ռուսաստանի ու Իրանի համար։ Ռուսաստանն էլ իր սցենարով պատերազմի սանկցիա տվեց Ադրբեջանին։
Ալիեւը հիմա աքցանի մեջ է՝ մի կողմից Ռուսաստանի ու Իրանի, մյուս կողմից ԱՄՆ-ի միջեւ եւ փորձում է ժամանակ շահել, որովհետեւ երկու կողմերից էլ պահանջում են կողմնորոշվել։ Ցանկացած կողմից հարվածը կարող է ցավոտ լինել։
Թուրքական Աշխարհի նախագիծն էլ հարցականի տակ է հայտնվել, բայց դա առանձին թեմա է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>