Խաղաղապահները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղում
Դիտել նաև
Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել
Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան
Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել
Արցախում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքները որևէ կարգավիճակ չունեն. ՀՀ կառավարությունը չի արձագանքում նրանց դիմումներին
Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը»
Ռուս խաղաղապահները շարունակում են ծառայել Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ Բաքվի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար։
Շարունակվում են բնակավայրերի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները։

