ԼՂ-ից Հայաստան է ժամանել 11 բանտարկյալ
Դիտել նաև
Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան
Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել
Արցախում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքները որևէ կարգավիճակ չունեն. ՀՀ կառավարությունը չի արձագանքում նրանց դիմումներին
Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը»
«Արցախցիներից շատերը անհետացել են տարակուսելի հանգամանքներում»․ Տաթևիկ Սողոյան
Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել11 բանտարկյալ: Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 30-ին 2024 թվականի պետականբյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Անցած շաբաթ նրանցից մեկը հայտնաբերվել է Վանաձորում։ Նա մեղադրվում է սպանության մեջ»,- ասաց Ղազարյանը։ Նախարարի խոսքով՝ իրենք ունեն փախուստի դիմած բանտարկյալների բոլոր անհրաժեշտ անձնական տվյալները։ Ավելին, դրանց մի մասով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը։
Նրանք բոլորը զրկված են Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու իրավունքից։

