«Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի նիստին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որ չի մասնակցելու ավագանու՝ հոկտեմբերի 26-ի նիստին: Հայտարարության մեջ ասված է. «Փոխքաղաքապետերի նշանակման հարցով հոկտեմբերի 26-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստին «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի։ Խմբակցությունը, ինչպես որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով: Մենք արձանագրում ենք, որ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի ստանձնման գործընթացը՝ երդման արարողությունը, տեղի է ունեցել օրենքի խախտումով և քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր չէ ավագանու նիստը վարել»: