Արցախում մնացած որոշ մարդիկ փոխադրամիջոց են խնդրում՝ հեռանալու համար. ԿԽՄԿ
Դիտել նաև
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել
Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով թե ինչպես են իրականացվում Լեռնային Ղարաբաղում մնացած սակավաթիվ բնակիչների որոնումները, փոխանցում է «Լուրեր»-ը։
Նշվում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում նոր անձանց են գտնում: «Փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում կա՛մ իրենց ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել հեռանալ: Ոմանց անհրաժեշտ է բժշկական օգնություն, սնունդ և ջուր:
Մյուսները օգնություն են խնդրում հարազատների հետ կապ հաստատելու կամ էլ հեռանալու համար փոխադրամիջոց ստանալու նպատակով: Տները, խանութներն ու գրասենյակները լքված են, իսկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ և կատուներ»,- հայտնել են ԿԽՄԿ-ից:

