Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Գրառումների համար քաղաքացուն կալանավորելն աննորմալ երևույթ է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. ««Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում քաղբանտարկյալների պակաս երբեւէ չի զգացվել: Մշտապես բոլոր ընդդիմադիրները եղել են օրվա իշխանության թիրախում, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել, հանրահավաքների մասնակիցներին են բերման ենթարկել: Դե, իսկ որպես պատիժ` նախնական կալանք խափանման միջոց են ընտրել ու փակել բանտերում: Այսօր ևս ընդդիմադիր հայացքներ ունեցող մի շարք գործիչներ, անգամ զոհված զինծառայողների ծնողներ, կալանավայրում են` առանց օրինական դատավճիռների. Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Գարիկ Գալեյան, Լեւոն Քոչարյան, Տաթեւ Արցախ, Գրիգորի Խաչատուրով և այլք: 
Նախօրեին փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ Տաթևիկ Վիրաբյանը, նույն ինքը` Տաթև Արցախը, բանտախցում ուշագնաց է եղել: Ըստ փաստաբանի` արցախցի ակտիվիստի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նշենք, որ Տաթև Արցախը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրն է, ունի երկու անչափահաս զավակ, կորցրել է տունը, եղբորը: Այժմ նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, իսկ իրականում պատճառը նրա ֆեյսբուքյան գրառումներն են՝ իշխանությունների դեմ, փողոց դուրս գալու կոչերը, որոնք Քննչական կոմիտեն դիտարկել է որպես բռնության կոչ: Այսինքն՝ սա այն դեպքն է, որ ոչ թե մի հորինված քրեական մեղադրանք են առաջադրել, այլ չեն ամաչել եւ մարդու քաղաքական գործունեությունը, հրապարակային խոսքը դիտել են որպես հանցանք ու կալանավորել:

Ինչ խոսք, վատ բան է ցանկացած բռնության կոչը, անեծքն ու հայհոյանքը, սակայն ինչո՞ւ չեն նկատում իշխանությունների օգտին անիծողներին ու բռնություն քարոզողներին: Իշխանական եթերից ոմն Գնել Սարգսյան ամեն օր հերյուրանքներ եւ ատելության խոսք է տարածում, իշխանական բլոգերներ Ստյոպա Սաֆարյանը, Լեւոն Բարսեղյանը, Լյովա Եղիազարյանը եւ շատ ուրիշներ նույն բառապաշարն են օգտագործում` անպատիժ մնալով: Իսկ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին մեղադրեցին ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ, եւ նա դատարանի դահլիճում` բոլորիս աչքի առաջ, մահացավ: Հարց է առաջանում` Civic.am-ը, որն արցախցի ակտիվիստներին անվանել էր ղարաբաղցի ջարդարարներ, պատասխանատվության ենթարկվե՞ց, իհարկե` ոչ: Մեզանում արդարադատությունն ընտրովի է, մեղավորները պարտադիր ընդդիմադիր հայացքներ պետք է ունենան: Գործող իշխանությունների համար երկակի ստանդարտներ են գործում: 

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելն առհասարակ ընդունելի չէ: Նրա խոսքով` քաղաքացին պետք է կալանավորվի միայն ծայրահեղ դեպքերում, ինչ վերաբերում է կին ակտիվիստին կալանավորելուն եւ կալանավայրում նրա առողջական վիճակի վատթարացմանը, ապա, իրավապաշտպանի խոսքով, ահազանգ ստացել են փաստաբանից, առաջիկայում այցելելու են կալանավայր եւ եզրակացություն կազմեն. 

«Տաթեւ Արցախի փաստաբանը դիմել է ինձ, պատրաստվում ենք այց կատարել: Այց կատարելուց հետո առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ենք վերցնելու, բժշկական փաստաթղթերն ենք ուսումնասիրելու, որից հետո պատրաստելու ենք գրություն՝ առողջապահության եւ արդարադատության նախարարության համար, բայց քանի դեռ չենք դիտարկել, չենք էլ կարող ինչ-որ հստակ բան ասել»: Հարցին՝ իսկ չե՞ք պատրաստվում դիմել միջազգային գործընկերներին, ի վերջո` կալանավորվածը զոհվածի քույր է, երկու անչափահաս երեխայի մայր, մեր զրուցակիցն ասաց. «Միջազգային զեկույցներում նմանատիպ դեպքեր ներկայացնում ենք: Փաստաբանները նման դեպքերում կարող են դիմել ՄԻԵԴ, մենք` իրավապաշտպաններս, դիմում ենք Խոշտանգումների կանխարգելման կոմիտե: Եթե անձի առողջական վիճակը վատ է, իսկ նա պահվում է կալանքի տակ, դա խոշտանգում է»: 

Զարուհի Հովհաննիսյանը չի հիշում նման դեպք, երբ գրառում անելու կամ ռեպլիկ թողնելու համար կին ակտիվիստ կալանավորվի։ «Նման դեպք չեմ մտաբերում: Գրառումների համար քաղաքացուն կալանավորելը պրակտիկա չէ: Դա աննորմալ երեւույթ է: Առհասարակ, մարդուն ազատությունից զրկելը չի կարելի ընդունելի համարել: Դա վերջին բանն է, որ կարելի է անել քաղաքացու նկատմամբ: Կան տարբեր միջոցներ, ստորագրություն՝ երկրից չհեռանալու պահանջով, գրավ, տնային կալանք եւ այլն: Ցանկացած երկրում, երբ ազատազրկումն է ամենատարածված խափանման միջոցը, դա արվում է պատժելու, նաեւ՝ հասարակությանն ինչ-որ բան ցուցադրելու համար: Ավելի կոնկրետ` ուզում են ցույց տալ, որ քաղաքացին կարող է իր կեցվածքի համար կալանավորվել»,- եզրափակեց Հովհաննիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/586a09a623a843cf934fa5e944f054af

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>