Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Կարո Փայլանին
Դիտել նաև
Ի՞նչ են ցույց տալիս Պուտին-Թրամփ հանդիպման առաջին արդյունքները
Ո՞ր երկրում կարող են հանդիպել Պուտինն ու Թրամփը
Սենսացիոն տեղեկատվություն ստացավ աշխարհը Մոսկվայից. Թրամփն ու Պուտինը կհանդիպեն մոտ օրերս
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին:
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Նա նաև նշել է. «Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»:
Մեր կողմից հիշեցնենք, որ թուքական խորհրդարանի արդեն նախկին պատգամավոր Փայլանը հայտնի է նրանով, որ հայտարարել է, թե խորապես սգում է 1992թ. մարտին Խոջալուում «սպանված հարյուրավոր ադրբեջանցիների համար», ապա հավասարության նշան է դրել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» և 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում իրականացված հայկական ջարդերի միջև:
Լուսանկարը՝ news.am-ի կայքից