«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Ապագա «պաշտոնական Երևանի» տեսակետները և առաջնահերթությունները. Վահե Հովհաննիսյան

Հայաստանը դառնում է անձայն, անտեսակետ պետություն։ Սա չափազանց վտանգավոր է. մոտավորապես այդպիսին էր Արցախը վերջին 9-10 ամիսների ընթացքում, ինչը բերեց աղետի։ Ես ունեմ ծանր մտավախություն, որ նույն ճանապարհով այժմ գնում է Հայաստանը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Ֆորմալ՝ կա իշխանություն, «պաշտոնական Երևան», բայց մենք գիտենք, որ դա իրականում մի մարդ է, որի որոշումների կայացման մեխանիզմները և մոտիվացիաները լուրջ հարցեր են առաջացնում։

Բայց նույնիսկ առկա ֆորմալ իշխանության մեջ բացարձակ խառնաշփոթ է։

Հայաստանը դառնում է անդեմ պետություն, որն այլևս ի վիճակի չէ ձևակերպել պետական, ազգային շահ ու օրակարգ։ Հենց նման «ներքինի» պետություններից են պահանջում նորանոր զիջումներ։ Նման պետությունների «վրա և հաշվին» են պայմանավորվում ուժային կենտրոնները, ինչը և եղավ, ի դեպ, Արցախում։

Հենց այս իրականությունն է ձևակերպում ընդդիմադիր նոր, սոլիդ հարթակի թիվ մեկ առաքելությունը՝ դադարեցնել Հայաստանի անդեմությունը և սեփական հասարակությանը, հարևաններին ու միջնորդներին ներկայացնել Երևանի ձայնը, պատկերացումները, ձևակերպել պետական և ազգային օրակարգ. նվազագույնը՝ պատասխանել Հայաստանին ուղղված մեղադրանքներին, սպառնալիքներին ու առաջարկներին։

Սոլիդ հարթակից՝ սոլիդ ձևակերպումներ

Այս պահին առնվազն երկու սուր, հրատապ թեմա կա, որոնց մասին անհրաժեշտ է Հայաստանում (կամ՝ Հայաստանից) ձևավորել Նիկոլինից տարբերվող դիրքորոշում, որը վաղը դառնալու է պաշտոնական Երևանի տեսակետը.

Արցախ

Հարաբերությունները՝ դաշնակիցների և միջնորդների հետ

Արցախ

Նիկոլն Արցախը պատկերացնում է որպես փակ թեմա՝ իջեցված մինչև փախստականներին սոցիալական աջակցության և մասնակի ինտեգրացիայի խնդիր։ Մեզ համար այսօր ծայրահեղ, կենսական անհրաժեշտություն է՝ ձևակերպել, որ Արցախի թեման ամենևին փակված չէ, և զենքի սպառնալիքով բռնի տեղահանությունն ամենևի´ն չի նշանակում հարցի լուծում։ Նոր հարթակը պարտավոր է ձևակերպել արցախահայության՝ սեփական հայրենիք վերադառնալու իրավունքը, ինքնորոշման, ինքնավարության կարգավիճակի հարցը, անվտանգության մեխանիզմի ապահովումը։ 2021 թ-ից հետո թույլ է տրվել ճակատագրական սխալ, և Արցախը ներկայացվել է որպես ռուսական զորքով շրջափակված անկյանք, սև խոռոչ։

Հարթակի (ապագա պաշտոնական Երևանի) խնդիրն է՝ ձևակերպել, թե ինչ է Արցախը։ Դա քաղաքացիական հարուստ ենթակառուցվածքներով հայկական միավոր է, այս պահին՝ լքված շքեղ քաղաքներ ու գյուղեր, համալսարաններ, թատրոններ, հիվանդանոցներ, բիզնեսներ, գործարաններ, ֆերմաներ, բազմադարյա հոգևոր կոթողներ, պապերի գերեզմաններ և այլն։ Հնարավոր չէ երկու օրում լքել հայրենիքը, և այն սահուն համարվի ուրիշինը։ Չկա նման բան, դա ուղղակի անմարսելի է։ Ալիևը դա շատ լավ գիտի, ռուսները լավ գիտեն, արցախցիներն ու մնացյալ հայության մի զգալի մասը դա լավ գիտեն, իսկ Հայաստանի իշխանությունները չեն ուզում այդպես մտածել։ Կա միջազգային իրավունք, կա բանակցային ճիշտ օրակարգ, կա արդարության խնդիր։ Նման բան չի լինում աշխարհում, և մենք չպետք է դառնանք միակը։

Հարաբերություններ դաշնակիցների և միջնորդների հետ

Նիկոլը գնում է Ռուսաստանի հետ հետ հարաբերությունների ծայրահեղ սրման, դրա դիմաց Արևմուտքից ստանում է բացառապես փաղաքշական կամ ցավակցական խոսքերը։ Փոխարենը՝ Ալիևը ռուսների հետ պահում է լավ հարաբերություններ, իսկ Արևմուտքից ստանում է ամեն հնարավորը, և ամեն հարմար պահի դնում է սառը հեռավորություն։ Երևանը չունի արտաքին քաղաքականություն և օրակարգ, Երևանն առաջնորդվում է ՄԵԿ հոգու պերսոնալ արկածախնդրությամբ։ Իսկ սա նշանակում է՝ վտանգի տակ դնել մեր երկրի ամեն մետրը, մեր բոլոր սահմանները, մեր բոլորի ընտանիքները։ Շարունակվի այսպես՝ Ալիևի 8 անկլավի պահանջը երջանկություն ենք համարելու։

Հետևաբար, նոր հարթակի կարևորագույն խնդիրն է՝ հնարավորինս արագ ձևակերպել այլընտրանքային տեսակետներ, որոնք որոշ ժամանակ անց դառնալու են պաշտոնական Երևանինը.

Դադարեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների ծայրահեղ վատացումը։ Զրոյացնել պրոցեսը, և սկսել խոսել։ Մենք ունենք դժվար հարցադրումներ Ռուսաստանին, մենք պատրաստ ենք լսել նրանցը, բայց մեր նպատակը հարաբերությունների կարգավորումն է, իրավիճակի շտկումը և համատեղ աշխատանքի պատրաստակամությունը։

Դադարեցնել լինել Շառլ Միշելի և Մակրոնի փաղաքշանքի առարկան. դա վերջանում է աղետով։ Հայաստանը պատրաստ է լուրջ, իսկական օրակարգով աշխատելու Արևմուտքի հետ, բայց Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետից։

Հայաստանը հստակ ուղերձներ պետք է ուղղի Ադրբեջանին և Թուրքիային՝ շեշտելով տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության սեփական տեսլականը։

Հայաստանը պետք է գնա Իրանի և Վրաստանի հետ խոր հարաբերությունների ձևավորման ճանապարհով։

Ապագա հարթակը, անշուշտ, ունի այլ կարևորագույն անելիք ևս, որի մասին կգրեմ հաջորդիվ։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>