Ձեզնից քանի՞սը կկարողանար մի գիշերից ավելի այս պայմաններում քնել
Դիտել նաև
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել
Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան
«Էն որ ասում են՝ «տեղավորել ենք» է՜, սա է․ այ էսպես 20, 30, 50 հոգով լցրել են դահլիճներ։ Երևանամերձ մարզերում համատարած այս վիճակն է: ՀՀ Արցախին ամեն տարի փող էր տալիս, էդ փողն ուղղեք բնակֆոնդ կազմակերպելուն: Էս մարդիկ իրենք կաշխատեն, իրենց գլուխները կպահեն, դուք տանիք ու մարդկային կենցաղային պայմաններ ստեղծեք, ըստ համայնքների․ գյուղում ապրածներին գյուղական համայնքներում, քաղաքում ապրածներին՝ ՀՀ քաղաքներում, բայց միասնական, որ կապը չկտրվի, որ եթե տարբերակ լինի, միասին վերադառնան Արցախ: Ձեզնից քանիսը՞ կկարողանար մեկ գիշերից ավելի այլ ընտանիքի հետ էսպիսի դահլիճում քնել: Մարդկային արժանապատվությունը ե՞րբ դադարեց թրենդի լինել:
Վերիշեն, Սյունիք Աշտարակ, 2023 թիվ,
Արցախից տեղահանված հայեր
Մարինե Մանուչարյան»

