Արցախում վնասվածքներ ստացած ևս 5 բուժառու բուժումը կշարունակի արտերկրում․ ՀՀ ԱՆ
Դիտել նաև
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել
Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Արտասահմանցի գործընկների և առաջատար կլինիկաների հետ փոխգործակցության արդյունքում Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։ Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի։ Հայաստանին օգնության ձեռք են մեկնել նաև այլ երկրներ։ Հիշեցնենք` 4 պացիենտ տեղափոխվել էր Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա»։

