Ստեփանակերտի էներգետիկ համակարգն անջատվել է Հայաստանից և միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգին
Դիտել նաև
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել
Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան
Ստեփանակերտի էներգետիկ համակարգն անջատվել է Հայաստանից և միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։ Այս գործընթացն իրականացվել է Եվլախում սեպտեմբերի 21-ի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել են աշխատակազմից։
Հրապարակումներում նշվում է նաև, որ Ստեփանակերտի էներգետիկ համակարգն Ադրբեջանին միացնելու նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս 2021 թվականից։
Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

