Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Թուրքական փայաբաժինը հայկական իշխանության մեջ. սա է հիմնարար խնդիրը. Բենիամին Մաթևոսյան

Մեծ ափսոսանքով պետք է արձանագրել, որ հիմնարար խնդիրներից մեկը, որը թույլ չի տալիս Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնել (որի պատճառով Ադրբեջանը հնարավորություն է ստանում իր անցակետում ձերբակալել Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին, հնարավորություն է ստանում Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների (օդանավակայան, գործարան և այլն) աշխատանքը սահմանափակել և Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնել) այն է, որ 2021 թվականի փետրվարից Թուրքիան իր «փայն» ունի Հայաստանի քաղաքական համակարգում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ու քաղաքական պայքարի պլանավորումը միշտ պիտի իրականացվի այս հանգամանքից ելնելով։

2021 թվականի փետրվարին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին, որը պետք է դառնար վերջին կաթիլը, շրջեր կշեռքի նժարը՝ Փաշինյանի հեռանալու օգտին։ Միակ տեղը, որտեղից ուղիղ աջակցություն ստացավ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիան էր, որտեղ երկրի նախագահի մակարդակով հակադրվեցին հայաստանյան գեներալներին։ 

Գնահատական չտալով հայ բարձրաստիճան զինվորականների հետագա գործողություններին, հարկ է նշել, որ 2021-ի արտահերթ ընտրություններն աշխարհաքաղաքական կենտրոնների համար փոխզիջումային դարձան Հայաստանում ներքաղաքական դիմակայության համատեքստում, ինչի արդյունքում 2021 թվականի փետրվարին Թուրքիայից աջակցություն ստացած Նիկոլ Փաշինյանը ամռանն արդեն մեծամասնություն ստացավ նաև ՀՀ նոր խորհրդարանում:

Չնայած մի շարք թյուր պատկերացումներին (հատկապես մոսկովյան «բարձր կաբինետներում»), ակնհայտ էր, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին Թուրքիայի անմիջական միջամտության շնորհիվ իշխանության մնացած Նիկոլ Փաշինյանը պետք է փոխհատուցեր Թուրքիային՝ 2021թ.-ի փետրվարին ցուցաբերած գործուն աջակցության համար։ Սակայն կա մի մեծ «բայց»...

Թուրքիան երբեք չի թաքցրել, որ Հայաստանին չի դիտարկում որպես լիարժեք պետություն, այլ ընկալում է այն որպես «Հարավային Կովկասում Ռուսաստանի կողմից արհեստականորեն ստեղծված օբյեկտ», բայց նաև գիտակցում է, որ Հայաստանի տարածքի ուղղակի գրավումը կարող է առաջացնել Իրանի և ՌԴ-ի արձագանքը, այդ իսկ պատճառով որոշել է սպասարկել իր շահերը՝ օգտագործելով Ադրբեջանին որպես իր պրոքսի ուժը։

Հենց այս պատճառով է, որ պարբերաբար հայտնվում են պաշտոնյաներ, ինչպես Անկարայից, այնպես էլ Բաքվից, որոնք հայտարարում են, որ «հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները» փոխկապակցված են։ Նման հայտարարությունների տողատակերում հստակ ասվում է, որ քանի դեռ չեն կատարվել Հայաստանի հանդեպ Բաքվի բոլոր պահանջները (իրականում, Թուրքիայի պահանջները, որոնք, ըստ թուրքական գնահատականների՝ կհանգեցնեն հայկական պետականության կազմալուծմանը), պաշտոնական Անկարան «չի բարելավի» հարաբերությունները Երևանի հետ»։

Բայց որո՞նք են այդ պահանջները, որոնք, ըստ Անկարայի գնահատականների՝ կհանգեցնեն հայկական պետականության կազմալուծմանը։ Դա «Արցախի կարգավիճակի վերաբերյալ ակնկալիքների նշաձողի» սկզբնական իջեցումն է՝ հետագայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Ռուսաստանի գլխավորած ռազմաքաղաքական դաշինքում անդամակցելուց հրաժարվելը, Իրանի հետ հարաբերությունների սառեցումը՝ Իրանի հետ ընդհանուր սահմանի հետագա կորստով։ Սա հենց այն է, ինչը կասկածի տակ կդնի ժամանակակից Հայաստանի սահմանների լեգիտիմությունը։ 

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե «հայկական պետականությունն ունի ցիկլեր, որոնք ավարտվում են պետականության կորստով», ցույց է տալիս, որ նա հասկանում է, թե Անկարայի պահանջներն ուր են տանում։

Վերոնշյալի համատեքստում անհավանական է թվում, որ Հայաստանում ավելի շատ խոսում են ադրբեջանական անցակետում անձանց առևանգման կամ Հայաստանում և Թուրքիայում իշխող կուսակցությունների նախընտրական կարգախոսների նույնական լինելու մասին, քան այս ամենի մասին: Այն վտանգի մասին, որը կախված է մեր գլխին, և որը կարելի է անվանել «թուրքական փայաբաժինը հայկական իշխանության մեջ»։

Արցախը դեռ կանգուն է, ինչը նշանակում է, որ հայկական ռեսուրսներով «թուրքական փայաբաժինը» դեռ կարելի է հանել (իհարկե, ոչ առանց ռազմավարական դաշնակցի և բնական գործընկերոջ «ֆոնային» օգնության), բայց եթե Արցախն ընկնի, ապա «թուրքական փայաբաժինը» կվերածվի «վերահսկիչ փաթեթի», և նման պայմաններում Հայաստանի (հենց Հայաստանի, այլ ոչ միայն Արցախի) բնակիչները կբախվեն աֆղանցիների ճակատագրին՝ կփորձեն խցկվելով օդանավի մեջ փախնեն երկրից։ Եվ եթե այս սցենարն անհավանական է թվում, ապա հարցրեք ինքներդ ձեզ՝ 4 տարի առաջ հավանակա՞ն էր թվում, որ Շուշիի և Հադրութի նկատմամբ կլինի ադրբեջանական վերահսկողություն, Արցախի հայերը սովամահ կլինեն ադրբեջանական շրջափակման պայմաններում, իսկ Բաքուն կկարողանա ազդել Հայաստանի տնտեսական կյանքի վրա՝ կրակելով Հայաստանի տարածքում կառուցվող գործարանի վրա, ինչպես նաև պահանջելով դադարեցնել հանքարդյունաբերական աշխատանքները։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>