Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով
11
Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն Պատերազմ Արցախում
Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին «Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա

Շուշին ու Հադրութը հետ բերելու խոստում․ հատվածներ՝ ՔՊ նախընտրական ծրագրից

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել էր նախընտրական ծրագիր, որտեղ Արցախի մասին գրված բոլոր խոստումներն այժմ տապալվել են։

Մասնավորապես, ծրագրում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահությանը․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հակամարտության լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այսօր չի գործում, և ՀՀ իշխանությունը տեսանելի որևէ քայլ չի արել ձևաչափի վերականգնման համար։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը առանձին բաժին է հատկացրել Արցախի հիմնախնդրին՝ հենց այդ վերնագրով, այնինչ հիմա Արցախ բառն նգամ չեն օգտագործում։ Հուլիսի 25-ի ասուլիսում հարցին, թե ինչու Արցախ անունը չի օգտագործում, Փաշինյանն անտրամաբանական արդարացմամբ հանդես եկավ․ «Ես ասում եմ՝ Լեռնային Ղարաբաղ, որովհետև կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե ինչ է դա նշանակում: Կա ստորագրված թուղթ դրա մասին: Եթե ինչ-որ մարդիկ Լեռնային Ղարաբաղ օգտագործելու մեջ տեսնում են դավադրություն և ասում են՝ Արցախ, Արցախ, նրանք, ըստ էության, իրենց դիրքորոշումը համապատասխանեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքրոշմանը, որ ԼՂ չկա: Ասում են ասեք՝ Արցախ, Արցախ...հետո՞»։

Ավելին, Քաղաքացիական Պայմանագրի խոստումների ցանկում հենց գրված է Արցախի Հանրապետություն, իսկ հետագայում Արցախի Հանրապետությունը դարձավ պարզապես Լեռնային Ղարաբաղ, ԱՀ քաղաքացիները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ կամ էթնիկ հայեր։

Արցախի մասին ՔՊ-ի ծրագրում գրված է․ «44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեծ կորուստներ են կրել: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ զոհաբերել են իրենց կյանքը հանուն սեփական հայրենիքի և ժողովրդի անվտանգության ու բարօրության: Մենք ունեցել ենք նաև ահռելի տարածքային և նյութական կորուստներ: Սակայն մեր ժողովուրդը և բանակը գերմարդկային ջանքերի և հսկայական զոհողությունների գնով կարողացել են կանխել Արցախի ամբողջական հայաթափումը և արցախյան պետականության ոչնչացումը:

Հայաստանի Հանրապետությունն արձանագրում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը՝ Թուրքիայի Հանրապետության և վարձկան ահաբեկիչների օժանդակությամբ և ուղղակի ներգրավվածությամբ, ուժի գործադրմամբ է փորձել լուծել Ղարաբաղյան հակամարտությունը՝ այդպիսով խախտելով ուժի կամ ուժի սպառնալիքի չօգտագործման միջազգային իրավական սկզբունքը։

Միջազգային իրավունքի ընձեռած բոլոր մեխանիզմներով հետամուտ ենք լինելու ագրեսիայի ընթացքում ռազմական հանցագործությունների և հանցագործների բացահայտմանը և պատասխանատվության ենթարկելուն»։

Անցել է ավելի քան 2 տարի և իշխանությունը ստանձնած ՔՊ-ն հանրությանը տեսանելի որևէ ձևով հետամուտ չի եղել ռազմական հանցագործությունների բացահայտման, պատասխանատվության ենթարկելու ուղղությաբ։

Ծրագրային մի շարք դրույթներ վերաբերում են Արցախի ինքնորոշմանը։ Մասնավորապես, նշվում է․

«Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։

Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։

Նշենք, որ այս ծրագրի ներկայացումից ուղիղ երկու տարի անց՝ 2023 թվականի մայիսի 22-ի ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, այնինչ հենց իրենք նշել են, որ «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ ՔՊ տեսլականը 2021 թվականին հետևյալն էր․ «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին»։

Նիկոլ Փաշինյանը, որ նշել է նախընտրական ծրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման մասին, հուլիսի 25-ի ասուլիսում հայտարարեց․ «Եթե բոլորը ինքնորոշվեն, Աշխարհում ոչ մի պետություն չի մնա»։ Այսինքն, դեմ է Արցախի ինքնորոշմանը և հրաժարվում է իրենց նախընտրական խոստումներից։

Արցախի հետպատերազմյան վերականգնման մասին ևս հիշատակում կա ՔՊ ծրագրում․ «Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Ջանք չենք խնայելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծման համար: Այս նպատակներին հասնելու ենք Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով»:

Հայաստանի կառավարությունը, փաստենք, այս ընթացքում Արցախին տվել է միջպետական վարկեր, սակայն դրանզուգահեռ՝ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ինչից օգտվելով՝ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։ Եվ ՔՊ-ն, որ գրել է նախընտրական ծրագրումԱրցախի բարեկեցիկ կյանքի պայմանների մասին, այսօր հետևում է, թե ինչպես են Արցախում մատնված սովի։

Ինչ վերաբերում է մշակութային ու կրոնական ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքներին, ապա մշտապես տեսանյութեր են հրապարակվում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված մասում խաչքարերն ավերելու, եկեղեցիները պղծելու, հուշարձանները քանդելու մասին և մեզ հայտնի չէ դեպք, երբ Հայաստանի զանազան իշխանավորներ, այս մասին արձանագրելուց բացի ռեալ քայլեր իրականացնեն։

ՔՊ նախընտրական ծրագրումգրված է․ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»: Այս դրույթը ևս հիմնովին տապալված կարելի է համարել։

Արցախի անվտանգության երաշխավորությունից գրող Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայստանը իսկի իր անվտագությունը չի կարող պաշտպանել։ Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում համագործակցության խորացման մասին խոսելն էլ, կարծում ենք, բոլորովին ավելորդ է։

Շարունակենք ընթերցումը․ «Մենք Արցախի անվտանգության ապահովման կարևորագույն գործոն ենք համարում հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի երկարաժամկետ ներկայությունը: Երաշխավորելու ենք բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար»: Իհարկե՝ խաղաղապահներն այսօր անխոչընդոտ չեն գործում և անհասկանալի է, թե Հայաստանի իշխանությունն ինչ պայմաններ է ապահովել նրանց անխափան գործունեության համար։ Ավելին, ռուսական կողմը նշում է, որ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում՝ Հայատանը շատ դժվար իրավիճակում է դրել խաղաղապահներին։

Եվ վերջին դրույթը հետևյալն է․ «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»: Նիկոլ Փաշինյանը խոստացել է Շուշիի, Հադրութի դեօկուպացիա։ Այնինչ բանակցություններում ոչ թե դա է քննարկել, այլ ճիշտ հակառակը՝ չօկուպացված մասը ևս Ադրբեջանին հանձնելը։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիրը» ամբողջությամբ տապալել են իրենց նախընտրական ծրագիրը, արել բոլորովին հակառակը իրենց գրածների և փաստացի ապացուցել են, որ լեգիտիմ չեն, քանի որ ստացել են քվե մի բանի համար, անում են լրիվ հակառակ բանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>