Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանին
Դիտել նաև
Անդրանիկ Քոչարյանի պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ
Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը հետաձգվել է
Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր
Եվրակեղծիքներ Մոլդովայում․ չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան
Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Մայր Հայաստան» շարժման համակարգող տիար Անդրանիկ Թևանյանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած հիմնախնդիրներին և անվտանգային մարտահրավերներին, կարևորվեց դրանց հաղթահարման համար համազգային միասնականության անհրաժեշտությունը։ Խոսվեց նաև առկա իրավիճակում Հայ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի մասին։
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը մեր հայրենիքին և ժողովրդին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին