Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Ռուս դիվանագետն ընդամենը դա է արձանագրել. Ձյունիկ Աղաջանյան

Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ չեն որևէ պայմանով խաղաղության պայմանագիր կնքել, դեռ կան որոշ բարդ հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ Նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ զրուցեցինք այս թեմայով՝ հարցնելով, թե արդյո՞ք Ռուսաստանը ցանկանում է հետաձգել այդ պայմանագրի ստորագրումը․

«Կարծում եմ այդտեղ հարցը հետաձգելու մասին չէ, այլ ընդհանրապես իրականությունը արձանագրելու մասին է, որովհետև ցանկացած պայմանագիր՝ առավել ևս բարդ հակամարտության լուծմանը ուղղված պայմանագիրը, որը նպատակ ունի իրոք խաղաղություն և կայունություն հաստատել արժանապատիվ կերպով, ապա բնականաբար, շատ մանրակրկիտ և մանրամասն քննարկման ու համաձայնեցման պիտի ենթարկվի, և այստեղ տարբեր կողմերի զուտ ցանկությունների մակարդակով արտահայտությունները չեն կարող հիմք հանդիսանալ վերջնական պայմանագրի կնքման կամ համաձայնեցման համար, և կարծում եմ, որ ռուս դիվանագետը ընդամենը դա է արձանագրել, որ կան բազում խնդիրներ, որոնք դեռևս քննարկման և համաձայնեցման կարիք ունեն, և առանց դրանց ուղղակի անհնարին է խոսել որևէ խաղաղության պայմանագրի մասին, եթե իրոք այդ պայմանագիրը նպատակ ունի կայունություն և խաղաղություն հաստատելու, այլ ոչ թե մի կողմի գերակայությունը մյուսի հանդեպ»,- ասաց Աղաջանյանը։

Ձյունիկ Աղաջանյանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում՝ ի՞նչ խնդիրներ նկատի ունի Գոնչարը․ «Ես ենթադրում եմ, որ այդ խնդիրները չափից դուրս շատ են, և դրանց վերաբերյալ նաև մեր գործող կառավարության ղեկավարը վերջերս Եվրանյուզին տված հարցազրույցում ևս իր շեշտադրումներն արել է, որոնք վերաբերում են և՛ Հայաստանի սահմաններին, և՛ Արցախի ժողովրդի անվտանգությանն ու իրավունքներին, իսկ մեր ընկալմամբ նաև նրանց ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչմանը և դրան համապատասխան կարգավիճակի ապահովմանը։ Այդտեղ դրանցից բխող բազում հարցեր կան՝ և՛ փախստականների վերադարձի․․․, մեր պարագայում մենք բնականաբար հայ փախստականների վերադարձի հարցեր արձանագրենք, և՛ անհամաձայնությունները, որոնք այսօր Ադրբեջանը փորձում է բարդել Հայաստանի վրա, իբրև թե ադրբեջանցի փախստականների անվան ներքո նրանց վերադարձի համար պայմաններ ստեղծելով, որը  Հայաստանի պարագայում կլինի պետության վերացման համար նրա հիմքերում դրված ական։ Այսինքն՝ մենք կարող ենք բազում հարցեր դնել՝ հաղորդակցման միջոցներից սկսած, իրավական համակարգերից վերջացրած, համագործակցության սկզբունքները ներառյալ, և այդտեղ ամենակարևոր 2 հարցերը, բնականաբար, Արցախի և Հայաստանի սահմանների հարցերն են»,- պատասխանեց Աղաջանյանը։

Նրան հարցրինք՝ կա՞ միտում, որ Արևմուտքն ամեն կերպ փորձում է արագացնել այդ պայմանագրի կնքումը, իսկ Ռուսաստանը փորձում է բոլոր հարցերի հստակեցումից հետո միայն անցնել պայմանագրի կնքմանը․ «Բնական է, և Արևմուտքը նոր չէ, որ շտապողականություն է դրսևորում, որովհետև Արևմուտքի հիմնական նպատակները, որոնք են Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելը, և հակաիրանական գործողությունների համար հիմքեր ստեղծելն ու այդ գործողությունների իրականացման մեկնարկը տալը դեռևս իրականություն չեն դարձել, դրա փոխարեն նրանք շատ մեծ խնդիրների առաջ են կանգնած կապված ուկրաինական ճակատում գործողությունների հետ, և բնական է, որ այս պարագայում նրանք շտապեցնում են, որովհետև իրենց համար այդ փաստաթղթի ստորագրումը Ադրբեջանի կողմից պլացդարմ դառնալու մեկնարկի սկիզբն է, իսկ Ռուսաստանին բնականաբար ձեռնտու չէ որևէ պայմանագիր, որը իր շահերին վնաս է, և այս տարածաշրջանն ուղղակի պայթեցնելու է, և հետևաբար նրանք հետամուտ են, որ եթե ինչ-որ մի բան պիտի կնքվի, ապա դա լինի հիմնավոր և կողմերի իրավունքներն ու շահերը հաշվի առնելով»,- պատասխանեց Աղաջանյանը։ Ռուսական կողմը նաև հայտարարել է Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու ծրագրերի վերաբերյալ։

Դիվանագետին հարցրինք, թե ի՞նչ է դա նշանակում, արդյո՞ք Ռուսաստանը այդպես իր անհամաձայնությունն է հայտնում «Զանգեզուրի միջանցքին» և Սյունիքի հետ կապված Ալիևի նկրտումներին․ «Հյուպատոսարան բացելով «Զանգեզուրի միջանցքի» հարց չեն փակում, դա ընդհանրապես բավականին բարդ խնդիր է, և ցավոք սրտի այդ հարցում մեր իշխանությունները, չնայած իրենց բարձրագոչ հայտարարություններին, կարծում եմ, բոլորովին այլ հանձնառություններ ունեն, սակայն Ռուսաստանի կողմից Սյունիքում հյուպատոսարանի բացումը ևս մի դիվանագիտական ուղերձ է, որ իրենք շատ լուրջ են տրամադրված, և որևէ ցանկություն չունեն իրենց շահերը այս տարածաշրջանում զիջելու, որոնց համար այսպես ասած խաչվող հանգույց է հանդիսանում Սյունիքը իր բոլոր դրսևորումներով»,- պատասխանեց դիվանագետը։

Կորյուն Սիմոնյան

Աղբյուր` Hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>