ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Արցախում ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահվան, սթրեսի պատճառով հղիության ընդհատման դեպքեր

Արցախի Հանրապետությունում բոլոր բուժհաստատությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով: Արցախի Հանրային ռադիոյի հաղորդմամբ, իրավիճակն արդեն բարդանում է ժամերի ընթացքում:

Ըստ ԱՆ կողմից հրապարկված վերջին տվյալների` «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 23 երեխա: Նրանցից 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը Արցախի Հանրային ռադիոյի հետ զրույցում նշել է` գրանցվել են դեպքեր, երբ երեխաները հիվանդանոց են բերվում ուշ և հիվանդությունն արդեն խորացած է լինում: «Առողջապահության ոլորտի խորացող ճգնաժամն արդեն թողնում է տեսանելի հետևանքներ: Ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահացության, թերսնման, սթրեսի պատճառով հղիության վաղաժամ ընդհատման և համապատասխան դեղամիջոցների բացակայութան պատճառով երեխաների առողջության վատթարացման դեպքեր:

«Արևիկ» բուժմիավորումը շուրջ 8 ամիս է, ինչ աշխատում է հատուկ ռեժիմով: Դադարեցված են պլանային վիրահատությունները, վառելիքի սղության պատճառով կան խնդիներ կապված հիվանդների տեղափոխման հետ` ասում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը:

«Բոլոր շտապ դեպքերը սպասարկվում են, բուժումները կազմակերպվում են լրիվ ծավալով: Կոնկրետ մեր բաժանմունքում հիմնականում բուժում են ստանում ինֆեկցիոն, վիրաբուժական բնույթի շտապ կարգով ընդունված հիվանդները: Նրանց վիճակը կարելի է գնահատել բավարար, քանի որ գործադրում ենք բոլոր ջանքերը բուժումը պատշաճ իրականացնելու համար: Դեղորայքի պակաս, իհարկե, կա: Նախ, դադարեցված են պլանային վիրահատությունները: Իսկ մնացած բոլոր բուժումները կատարում ենք խնայողական ռեժիմով»: Վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող երեխաներից երկուսը «Լեյշմանիոզ» ախտորոշմամբ են: Հիվանդությունը մարդուն է փոխանցվում Lutzomyia longipalpis տեսակի մլակների խայթոցի միջոցով, իսկ ժամանակին բժշկի չդիմելու և պատշաճ բուժում չստանալու դեպքում մեծ է մահվան կամ հաշմանդամություն ձեռք բերելու հավանականությունը:

Նախկինում այս ախտորոշմամբ հիվանդներն անմիջապես ուղեգրվում էին ՀՀ: Այսօր սահմանափակ դեղորայքով ստիպված են բուժումն իրականացնել տեղում: Մեսրոպ Մարգարյանը ներկայացնում է հիվանդության հիմնական ախտանիշներն ու կանխարգելման միջոցները: «Առաջին հերթին բարձր ջերմությունն է, ինչի ֆոնին նկատվում է նաև դող: Ժամանակի ընթացքում երեխայի մոտ նկատվում է նաև լյարդի և փայծաղի մեծացում: Երեխայի մաշկը ընդունում է մոմագույն, դեղնավուն երանգ: Ի՞նչ պետք է անել, որպեսզի չհիվանդանան երեխաները: Կանխարգելման համար, իհարկե, առաջին հերթին ահնրաժեշտ է, որ թռչող միջատները երեխաներին չկծեն: Օրինակ, պատուհանների համար նախատեսված այս ցանցերը ցանկալի է, որ լիեն»:

Որո՞նք են հիվանդության զարգացման ռիսկերը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքէջում լեյշմանիոզի վերաբերյալ տեղեկանքում նշվում է, որ հիվանդությունը տարածվում է երկրագնդի ամենաաղքատ բնակչության շրջանում և կապված է սննդի անբավարարության, մարդկանց տեղահանության, կենցաղային վատ պայմանների, թույլ իմունային համակարգի հետ: Այն ամենը, ինչն այսօր շրջապատում է մեզ: Հուլիսի 25-ին Հանրապետությունում ամբողջությամբ դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը:

Մեսրոպ Մարգարյանի խոսքով այս պայմաններում բուժանձնակազմի պատասխանտվությունն ավելի է մեծացել: Նրանք բոլորը ոտքով, ժամանակին հասնում են աշխատանքի վայր: Վառելիքի բացակայության պատճառով շտապ օգնության մեքենաներն աշխատում են միայն ծայրահեղ դեպքերում: Երեխաները շրջաններից հաճախ ուշ են բերվում հիվանդանոց, երբ հիվանդությունն արդեն խորացած է լինում: Մանկական հիվանդանոցը ճգնաժամի շեմին է, իսկ իրավիճակը բարդանում է ժամ առ ժամ»,- գրում է Արցախի Հանրային ռադիոն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>