Հունգարիայում ՀՀ դեսպանը Հունգարիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Դիտել նաև
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել
Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան
Հուլիսի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի առաջին տեղակալ Լևենտե Մագյարի (Levente Magyar) հետ։
Հունգարիայում ՀՀ դեսպանության հաղորդմմաբ՝ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսությանը, քննարկվեցին հնարավոր համատեղ ջանքերը այն ակտիվացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում կողմերը մտքեր փոխանակեցին նաև երկու երկրների խորհրդարանների միջև շփումների և համագործակցության հաստատման ուղղությամբ կատարվելիք քայլերի շուրջ։ ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։

