Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Չորս ամիս է՝ ՀՀ-ն չի վավերացրել ԵՄ դիտորդների տեղակայման պայմանագիրը․ ԱԳ փոխնախարարը նշում է՝ «զրոյից ֆունդամենտալ փաստաթուղթ է կազմվում»

ՀՀ Ազգային ժողովը դեռ չի վավերացրել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության վերաբերյալ քաղաքացիական դիտորդական առաքելության համաձայնագիրը։ Նշենք, որ Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները Հայաստան են ժամանել 2023 թվականի փետրվարի 20-ին։ Երկու օր առաջ լրացավ դիտորդների տեղակայման չորս ամիսը։ Factor.am-ը Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ չորս ամիս անց պայմանագիրը վավերացված չէ։

«Փաստաթուղթը նախագծման փուլում է, կարելի է ասել, աշխատանքեր են տարվում այդ ուղղությամբ Հայաստանի և Եվրոպական միության միջև։ Կարծում եմ՝ մոտ ապագայում կներկայացվի փաստաթուղթը։ Այս պահին ժամկետներ չեմ կարող նշել»,-ասաց փոխարտգործնախարարը։ Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը բավականին սուր արձագանքեց հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակամանը։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, մասնավորապես, 2023 թվականի հունվարի 26-ին հայտարարեց, թե «Ռուսաստանը ֆիքսում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ 2023 թվականի հունիսի 15-ին ասել էր․ «Առաքելության մեկնարկը, որի նպատակ է հռչակվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելը, տեղի է ունեցել միակողմանիորեն, ոչ կոնսենսուսային հիմունքներով, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանային այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճության։ Սա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական նախապատմությունը, որի համար ամենակարևորն է՝ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղել, Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի՝ ի վնաս այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերի»։

Վահան Կոստանյանից հետաքրքրվեցիք՝ արդյո՞ք կան խոչընդոտող հանգամանքներ, որոնց պատճառով փաստաթղթի վավերացումը հապաղում է։ «Զրոյից բավականին ֆունդամենտալ փաստաթուղթ է կազմվում»,-նշեց փոխնախարարը։ ԵՄ դիտորդների կազմում ֆրանսիացի ժանդարմներ ու գերմանացի ոստիկաններ կան, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵՄ շուրջ 25 երկրներից։ «Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին», – ավելի վաղ հայտարարել էր ԵՄ խորհրդը։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդներ տեղակայելու որոշումը կայացվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ը Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպման ժամանակ՝ Ադրբեջանի կողմից սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումից հետո։ ԵՄ դիտորդները նախ 2022 թվականի հոկտեմբերի 20-ից տեղակայվեցին երկու ամսով։

2022 թվականի դեկտեմբերի 19-ին դիտորդներն ավարտեցին իրենց առաքելությունը ՀՀ-ում։ Նույն օրը Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ ԵՄ-ն մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։ Քաղաքացիական դիտորդների նոր խումբն իր առաքելությունը սկսեց 2023 թվականի փետրվարի 20-ին։

Հունիսի 20-ին լրացավ առաքելության չորս ամիսը։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ կենտրոնը Եղեգնաձորում է, ենթակայաններ կան Իջևանում, Ջերմուկում, Կապանում, Գորիսում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>