Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Պատերազմ Արցախում
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»

Այսօր մեզ անհրաժեշտ է ազգային ազատագրական պայքար․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հարցազրույցը yerkir.am-ին․

-Պարոն Իշխանյան, այսօր մենք կարո՞ղ ենք խոսել կրիկն ազգային ազատագրական պայքար սկսելու անհրաժեշտության մասին՝ անգամ պետականության առկայությամբ։

-Այսօր Հայաստանի պետականությունը զուտ ձևական բնույթ է կրում։ Իհարկե, ձևականորեն, Հայաստանը ՄԱԿ-ի, նաև այլ միջազգային կառույցներ՝ ԵԽ, ԵԱՀԿ անդամ պետություն է, բայց իրականում, 2020թ․ նոյեմբերի 9–ից, հատկապես 2021թ․ հունիսի 20-ից հետո Հայաստանը կորցրել է իր հեղինակությունը բոլոր և՛ երկրների, և՛ միջազգային կառույցների համար։ Բոլոր երկրները արհամարհանքով են նայում Հայաստանին, և այո՛, նաև ողջ հայ ժողովրդին, ոչ այնքան պարտության, որքան պարտությունից հետո, նույն պարտության պատասխանատու իշխանությանը հանդուրժելու համար։ Այսօր Հայաստանը, որպես պետություն գոյատևում է, զուտ այլ երկրների շահերի համընկնման շնորհիվ։ Բայց դա չի կարող երկար շարունակվել, եթե Հայաստանում չկայանա շուտափույթ իշխանափոխություն։ Եվ , այո՛, այսօր մեզ անհրաժեշտ է ազգային ազատագրական պայքար․․․ չզարմանաք՝ այս անգամ Հայաստանի իշխանության դեմ, հանուն հայոց պետականության։

-Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում ի՞նչ կերպով հայ ազգը կարող է իրականացնել իր ազգային շահերը։

-Մարդկությունը գտնվում է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, եթե ոչ արդեն ընթացքում։ Եվ ինչպես առաջին աշխարհամարտին, այսօր էլ հայ ժողովուրդին սպառնում է տեղահանություն և, լեզուս չի պտտվում՝ ցեղասպանություն։ Առաջին հերթին, նկատի ունեմ Արցախը, որին կհաջորդի արդեն Հայաստանի Հանրապետությունը։ Եթե առաջին աշխարհամարտի ժամանակ մենք պետականազուրկ ազգ էինք և ինչ-որ տեղ, խիստ պայմանականորեն, քիչ բան էր մեզանից կախված, ապա այսօր, պետության առկայության պայմաններում, վտանգները ոչ միայն չեն չեզոքացվում, այլև Հայաստանի իշխանություններն իրենց ապիկար, կամ, ավելի հավանական է դավաճանական քաղաքականությամբ նպաստում են դրանց։ Այդ մասին են վկայում բազմաթիվ փաստեր, օրինակ՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին պաշտոնական Երևանի հայտարարությունը։ Այնպես որ, հնարավոր հերթական ողբերգության դեպքում, այլևս արտաքին մեղավորներ չփնտրեք։ Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, փոխանակ էլ ավելի ամրապնդելու ռազմաքաղաքական հարաբերությունները դաշնակիցների հետ, ձեռք բերելով նոր դաշնակիցներ, նկատի ունեմ՝ Իրանը, իշխանությունն արեց հակառակը, թշնամանալով Ռուսաստանի հետ՝ հույսը դնելով Թուրքիայի և Ադրբեջանի բարի կամքի վրա։ Եվ նորից հարց է բարձրանում՝ հու՞յս, թե դավադրություն դարավոր թշնամիների հետ։ Այնպես որ, այսօրվա Հայաստանի իշխանությունը ոչ թե մտահոգված է մեր ազգային շահերով և անվտանգությամբ, այլ կատարում է մեր թշնամիների բոլոր պահանջները, հարց է՝ ինչի՞ դիմաց․․․ Այնպես որ, վերադառնանք ձեր առաջին հարցին։ Մեր ազգային շահերը պաշտպանելու համար, առաջին հերթին պետք է շուտափույթ հեռացնել այսօրվա իշխանությանը։

-Պարոն Իշխանյան, ըստ Ձեզ, ինչպիսի նոր ռազմավարություն ու մարտավարություն պետք է մշակվի, որպեսզի հայ ազգը ելնի պայքարի։

-Հարցի պատասխանը շատ ծավալուն կլինի։ Փորձեմ, հակիրճ իմ պատկերացումները ներկայացնել։ Հնարավոր իշխանափոխությունից հետո, նոր իշխանություններին մնալու է ահավոր բարդ ժառանգություն, որը բացարձակապես չի արդարացնի նրանց որևէ բացթողում, քանի որ, նրանք այդ ամենն իմանալով՝ վերցնում են պատասխանատվություն։ Նոր իշխանությունն առաջին հերթին պետք է հրաժարվի բոլոր իշխանական արտոնություններից՝ կառավարական առանձնատներ, բազմաթիվ թիկնապահներ, ծառայողական մեքենաներ և այլն և, ինչպես ասում են՝ թևերը քշտած, օր ու գիշեր աշխատի։ Արագորեն շտկի հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, դառնալով ոչ թե վասալային, այլ՝ վստահելի դաշնակից։ Հապշտապ վերականգնել հայոց բանակը, վերադարձնելով փորձառու սպաներին։ Այս ամենին զուգահեռ, անհրաժեշտ է կազմակերպել Հայաստանի և Սփյուռքի տարբեր ոլորտների մասնագիտական խորհուրդներ, մշակելու համար ազգային, պետական ռազմավարական ծրագիր։ Այն պետք է ներառի, ինչպես պետական համակարգը, այնպես էլ կրթական, մշակութային,տնտեսական, ռազմական, նաև ռազմարդյունաբերական և այլ ոլորտները։ Այս անհրաժեշտություն է, որպեսզի այլևս հայոց պետությունը չվտանգվի, և իշխանության չգան տգետ, նյութապաշտ, չտես, ապազգային փողոցայինները։ Հայաստանը պետք է լինի խիստ, ազգային օրենքների իրավական պետություն։ Ես իմ պատկերացումներն ունեմ որոշ՝ պետական կառուցվածքի, կրթական համակարգի վերաբերյալ։

-Մեր իրականության մեջ հնարավո՞ր համարում է ազգ-բանակ գաղափարը իրականացնել։

-Իմ համոզմամբ, մեր տարածաշրջանում, առանց իրական ազգ-բանակ հայեցակարգ ունենալու, չես կարող որպես պետություն, ոչ միայն հզորանալ, այլև նույնիսկ՝ գոյատևել։ Ազգ-բանակ հայեցակարգը պետք է լինի ազգային ռազմավարության առանցքային հարցերից։ Բանակում ծառայելը ոչ միայն ամեն քաղաքացու պարտականությունը, այլև պատվի հարց պետք է լինի։ Հայաստանում պետք տիրի այնպիսի մթնոլորտ, որ նույնիսկ օրենքով բանակից ազատվածն, իր շրջապատում իրեն լավ չզգա։ Բանակում չծառայածը պետք է ընդհանրապես մոռանա պետական ծառայության մասին։ Այնպես պետք է կազմակերպել զինվորական ծառայությունը, որ այն ոչ թե դառնա տարիների անիմաստ կորուստ, այլ այնպիսի մեխանիզմներ ներդրվեն, որ բանակում ծառայող երիտասարդը նաև ստանա համապատասխան կրթություն։

Այս հարցում կարելի է օգտվել Շվեյցարիայի, Իսրայելի, Սինգապուրի փորձից։

Ուժեղ բանակ ունենալու դեպքում, կունենանք նաև հուսալի դաշնակիցներ, բայց նաև չենք ապավինի միայն նրանց աջակցությանը։ Հակառակ դեպքում, ինչպես դարերի ընթացքում, կփնտրենք հովանավորներ, որոնց հետագայում կմեղադրենք մեզ դավաճանելու մեջ և կփորձենք գտնել նոր, ավելի «լավ, բարի, հայասեր» հովանավորներ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>