Թշնամին կրակել է գյուղաշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ
Դիտել նաև
Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան
Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել
Արցախում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքները որևէ կարգավիճակ չունեն. ՀՀ կառավարությունը չի արձագանքում նրանց դիմումներին
Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը»
«Արցախցիներից շատերը անհետացել են տարակուսելի հանգամանքներում»․ Տաթևիկ Սողոյան
Հունիսի 8-ին` ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

