Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Պատերազմ Արցախում
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»

Փաշինյանը ոչ մի անվտանգային երաշխիք ՀՀ-ի համար չի կարողանում ստանալ․ Բենիամին Մաթևոսյան

Ալիևի հնչեցրած սպառնալիքներն իրականում, ի հեճուկս Փաշինյանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, ոչ թե հակասում են Բրյուսելյան հայտարարություններին, այլ զարգացնում էին դրանք։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Եթե դու ճանաչում ես Արցախն Ադրբեջանի մաս, ապա այնտեղ ոչ մի պետական կառույց չպետք է լինի, իսկ մարդիկ, ովքեր կազմել են պետական կառույցներ, պետք է անջատվողականության հոդվածով դատվեն։ Ալիևը զարգացրեց այդ միտքը։ Հայտարարություններով հանդես եկան նաև Շառլ Միշելը, ԱՄՆ պետքարտուղարությունը և իրենց գլխավոր մեսիջն այն էր, որ խիզախ քայլերի ժամանակն է եկել, այդ խիզախ քայլերի կոչն ուղղված է Փաշինյանին, որ ստորագրե՛ք ի վերջո համաձայնագիր, որով դուք Արցախը փաստաթղթավորված կճանաչեք Ադրբեջանի մաս, ինչպես նաև պայմանավորվածությունների այլ շերտեր ևս կյանքի կկոչե՛ք, այն է՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից լիովին վերացնելու և Ադրբեջան-Թուրքիա միասնական անվտագային համակարգի մաս կազմելու՝ առանց Հայաստանի համար անվտանգության և տարածքային ամբողջականության որևէ երաշխիքների։ Այդ կոչերը դրան են ուղղված»,-ասաց նա։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հավանական ստորագրմանը, քաղաքագետը նշեց, որ ակնհայտ է, որ կողմերը մոտեցել են ինչ-որ կարգավորումների, որոնք ավելի շատ վերաբերվում են, ոչ թե Արցախին, այլ՝ Հայաստանի Հանրապետության ապագային:

«Արցախը Փաշինյանը 2020 թվականին Պրահայում է հանձնել, գլխավոր խոչընդոտը, որ Փաշինյանը չի համաձայնվում դեռևս ստորագրել, որովհետև նա ոչ մի անվտանգային երաշխիք ՀՀ-ի համար չի կարողանում ստանալ, դրա համար ինքը խոսում է այն մասին, որ մենք հնարավոր է 7000 քառակուսի կիլոմետրանոց պետություն ունենանք։ Խնդիրը սրանում է»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ մենք տեսնում ենք, որ տարբեր ձևերով և մեթոդներով ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ են գործադրվում:

«Մենք տեսանք, որ Թուրքիան օդային սահմանը փակեց Հայաստանի համար, Իտալիայում կոկաինի մեծ խմբաքանակ հայտնաբերվեց, և այդ ամենը Բրյուսելյան հանդիպումներից առաջ և հետո։ Տարբեր ձևերով և մեթոդներով ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ են գործադրվում։ Որ պահին այդ ճնշումները այնքան մեծանան, որ Փաշինյանը կկարծի, որ ավելի լավ է ստորագրի ու ինչ-որ ժամանակով ինքն անձամբ իրեն կապահովագրի հնարավոր խնդիրներից՝ նա կստորագրի, նույնիսկ առանց անվտանգային երաշխիքների Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար»,-ասաց նա։

Անդրադառանալով Արցախի իշխանությունների գոծելաոճին քաղաքագետը նշեց, որ իրենք պետք է իրենց համար հստակ դիրքորոշում որդեգրեն, թե իրենք իրապե՞ս պայքարում են Ադրբեջանի դեմ և պայքարում են, որ չդառնան Ադրբեջանի մաս․

«Թե՞ իրենք իրենց համար քաղաքական ալիբի են ապահովում, որպեսզի հետագայում, երբ արդեն ամեն ինչ ավարտված լինի, ամեն ինչ հանձնված և փաստաթղթավորված լինի, իրենք ասեն՝ մենք կոչով դիմեցին, իսկ Հայաստանից ոչ ոք չարձագանքեց։ Արցախի իշխանություններն այդ կոչերն անելուց առաջ պետք է հստակ քաղաքական գնահատական տան 2018 թվականին կատարվածին, նրան, թե ինչը հանգեցրեց պատերազմի, և նրան, թե ինչպես պատերազմից հետո Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում մենք հայտնվեցինք ներկայիս հանգրվանում, երբ Պրահայում ինքը ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս, հակառակ պարագայում Արցախից եկած հայտարարություններն ավելի շատ էմոցիոնալ գնահատականեր են, որոնք ավելի շատ սազում են դպրոցական կամ ուսանողական տարիքում գտնվող երիտասարդի ֆեյսբուքյան գրառումներին՝ մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով։ Քաղաքական պայքարը քաղաքական գնահատականներ է ենթադրում։ Իրենք պետք է այդ քաղաքական գնահատականները տան և հասկանան, թե Հայաստանի ներքաղաքական դաշտում ովքեր են իրենց դաշնակիցներն ու գործընկերները, ում հետ միասին կարող են պայքարել Արցախի Ադրբեջանի կազում ինտեգրվելու դեմ։ Եթե իրենք ասեն մենք քաղաքակնությամբ չենք զբաղվում, թող պատրաստ լինեն, որ իրենց ներգրավելու են ադրբեջանական քաղաքականության մեջ։ Դու չես զբաղվում քաղաքականությամբ՝ քաղաքականությունը կզբաղվի քեզնով»,-ասաց նա։

Անդրադառնալով Էրդողանի վեընտրմանը Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ սխալ է կարծել, որ եթե Թուրքիայում իշխանություն փոխվի, ապա ՀՀ-ի նկատմամբ իրենց վերաբերմունքը կփոխվի․

«1992-93 թվականներին Թուրքիայում նախագահը Էրդողանը չէր, բայց դա իրենց չխանգարեց Հայաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ սահմանել և փակել Հայաստանի սահմանը՝ Քելբաջարը ազատագրելու համար։ Հետագայում մենք տեսանք, որ նույն Քըլըչդարօղուն, ով կարծես թե այլ ծրագրի կողմնակից էր, խոսեց, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և դա տեղի ունենա ՀՀ տարածքով։ Տեսնում ենք, որ գլոբալ առումով, անկախ նրանից, թե ով է լինելու Թուրքիայի ղեկավարը իրենց վերաբերմունքը և նպատակները ՀՀ-ի նկատմամբ չեն փոխվելու։ Իրենք, ոնց կարծել են, որ այս տարածաշրջանում մենք չպետք է պետություն ունենանք, այդպես էլ շարունակելու են կարծել»,-ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ մեզ մեր իշխանությունների ակտիվ մասնակցությամբ փորձում են մաս դարձնել Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան տարածաշրջանային անտանգային համակարգի՝ առանց Հայաստանի համար որևիցե երաշխիքների․

«Թուրքիայի ներկայիս իշխանությունները շարունակելու են այս գործելաոճը՝ ճնշումներ բանեցնելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այնպես չէ, որ Քըլըչդարօղուն, որ գար ճնշումներն ավելի քիչ կլինեին։ Ֆիքսենք նաև հետևյալը, Թուրքիայի ներկայիս իշխանությունն է, որ փայատեր է հայաստանյան իշխանական համակարգին։ Այստեղ մենք ուղղակի կարող ենք ֆիքսել, որ այդ կապերը պարզապես կպահպանվեն»,-ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>