Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Մնում է հիվանդները գոհ լինեն

«Ընդհանուր առմամբ, ավելի քան 33 հազար բուժաշխատող արդեն հավաստագրվել է», - մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Հարությունյանը: Նա հավելեց, որ բուժաշխատողների պարտադիր հավաստագրումը շարունակական գործընթաց է և այս պահին էլ ընդունվում են հայտեր այն մասնագետներից, ովքեր դեռ չունեն այդ փաստաթուղթը:

«Համագումարում պետք է լինեն տեսական, գործնական և ինքնակրթության կրեդիտներ»

- Տիկին Հարությունյան ի՞նչ է հարկավոր հավաստագրման համար:

- Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր շրջափուլում (5 տարին մեկ անգամ) հավաստագրման համար բուժաշխատողները պետք է ունենան 3 տարվա մասնագիտական փորձ և կրեդիտներ՝ ավագ բուժաշխատողները 220, միջին բուժաշխատողները՝ 140, դեղագետները՝ 160, դեղագործները՝ 100 կրեդիտ: Մասնագիտական բավարար փորձ չունեցողները պետք է թեստավորում անցնեն:

- Այսօր բավական շատ են կրեդիտավորված դասընթացների հայտարարությունները, որոնք խոստանում են մեծ քանակությամբ կրեդիտներ, օրինակ՝ կարելի է 100 կրեդիտ նախատեսող մեկ դասընթացի մասնակցել ու 5 տարի առհասարակ չմտածել այս մասին:

- Բանն այն է, որ անհրաժեշտ կրեդիտների ընդհանուր համագումարում պետք է լինեն տեսական, գործնական և ինքնակրթության կրեդիտներ։ Տեսական կրեդիտներ կարելի է ստանալ Հայաստանում կամ այլ երկրներում մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտաժողովներին մասնակցության կամ իրականացման համար: Գործնական կրեդիտները՝ գիտագործնական միջոցառումներից (օր․՝վարպետացդասևայլն), իսկինքնակրթությանկրեդիտները՝գիտականաշխատանքների, աշխատություններիհրատարակման, էլեկտրոնայինուսուցողականնյութերի, հեռավարդասընթացներինմասնակցությանհամար:

- Որքանո՞վ էին գոհացնող հավաստագրման առաջին շրջափուլի արդյունքները։

- Ընդհանուր առմամբ ամեն ինչ ընթացել է բնականոն հունով, իհարկե եղել են խնդիրներ, որոնք հետագայում կօգնեն ավելի ճիշտ համակարգել ու իրականացնել հավաստագրման գործընթացը:

«Ամենաարդյունավետ ներդրումըառողջության ու կրթության մեջ է»

Այնուամենայնիվ այսօր շատ բուժաշխատողներ շարունակում են դժգոհել հավաստագրման պարտադիր պայմանից՝ հիմնական պատճառը կրեդիտավորված դասընթացների արժեքն է: Եվ իհարկե վերջիններիս հետաքրքրում է թե ինչի՞ վրա է ծախսվում այդ գումարը։ Այդ և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ ԱՆ ԱԱԻ -ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ։

- Ինչպես և յուրաքանչյուր նորամուծություն, բուժաշխատողների պարտադիր հավաստագրումը ոչ բոլորի կողմից է ընդունվել. մինչ օրս լինում են դժգոհություններ: Շատերն են պնդում, թե նոր օրենքի պահանջը ստիպում է մի կողմ դնել մասնագիտական գործունեությունը՝ թողնել բուժառուին և զբաղվել ինքնազարգացմամբ և որ դրա համար բավարար ժամանակ ու միջոցներ չունեն:

Միևնույն ժամանակ կան մասնագետներ, ովքեր առանց օրենքի պահանջի միշտ էլ կարևորել են շարունակական մասնագիտական զարգացումը՝ գիտակցելով, որ բարձրակարգ ու պահանջված մասնագետ մնալու համար անդադար աճը պարտադիր է:

Պետք է նշել, որ կրեդիտավորման համակարգի ներդրումը նպաստում է առողջապահության ոլորտի աշխատակիցների գիտելիքի և հմտությունների շարունակական զարգացմանը, ինչը խիստ անհրաժեշտ է անընդհատ զարգացող բժշկագիտության նորությունները բաց չթողնելու և արդյունքում առավել որակյալ ծառայություններ մատուցելու գործում:

Ստացված գումարները հիմնականում ուղղորդվում են կազմակերպչական գործընթացներին, մասնավորապես՝ տեղի և արտերկրի մասնագետներ հրավիրելու, դասընթացները կազմակերպելուն։

Վճարովի դասընթացներին զուգահեռ, իրականացվում են նաև կրեդիտավորված անվճար վերապատրաստման ծրագրեր, սեմինարներ, ֆորումներ: Միջազգային լավագույն հարթակներում անցկացվող միջոցառումներն ու բժշկագիտության տարաբնույթ նյութերը մեր երկրում հասանելի են նաև Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբշժկական գրադարանում:

Վերադառնալով շարունակական զարգացման նյութական կողմին՝ ուզում եմ հիշեցնել, որ ամենաարդյունավետ ներդրումն այն է, որն արվում է առողջության ու կրթության մեջ։ Այդ երկուսը միասին ապահովում են կրեդիտավորված դասընթացները՝ բարձրացնում են բուժաշխատողի մասնագիտական կարողությունները, ինչի արդյունքում ավելանում է նրան վստահող բուժառուների քանակը։ Այլ կերպ ասած, այս ծրագիրը լավագույն ներդրումն է նաև անձնական եկամուտների բարձրացման գործում, քանի որ հիվանդն ուզում է բուժօգնություն ստանալ բարձրակարգ ու բանիմաց մասնագետից։

- Արդյո՞ք վերահսկելի է նաև դասընթացը վարող մասնագետների որակավորումը:

- Դա ևս կարևոր հարց է: Անընդհատ զարգացող աշխարհում գիտական առաջընթացը գրանցվում է օրեցօր և ցանկացած երկրի մասնագետ գիտի՝ որակավորումը պահպանելու համար հարկավոր է աշխատել ինքնազարգացման ուղղությամբ։ Նշեմ, որ մեր գիտաբժշկական գրադարանը հնարավորություն է տալիս տեղեկանալու ոլորտի համաշխարհային լավագույն հարթակներում իրականացվող միջոցառումներին և հաղորդ լինելու միջազգային գրականությանը։

Ի դեպ, կարելի է կրեդիտներ կուտակել նաև գիտական հոդվածների տպագրությամբ, կրեդիտավորման դասախոսություններ կազմակերպելով։ Կրեդիտ է ավելանում նաև, երբ աշխատությունը տպագրվում է առաջատար ամսագրերում, շուրջ 60 կրեդիտ է տրվում գիտական աշխատանքի (ատենախոսության) ղեկավարման համար։

- Իսկ ինչպե՞ս է վերահսկում Հայաստանում իրականացվող դասընթացների, սեմինարների որակը։

- Այդ գործընթացն ամրագրված է կրեդիտավորման գործընթացի կարգավորման մասին իրավական ակտում։ Ըստ դրա ներկայացվում է դասընթացի օրակարգը, դասավանդողների ցանկը, նրանց ինքնակենսագրականները, դասավանդման ծրագրերը, նյութերը։ Հարկ եղած դեպքերում դրանք ուսումնասիրում են փորձագետները՝ հանրապետության գլխավոր մասնագետները և առողջապահական ասոցիացիաները։

Դա մեխանիզմ է, որով կարելի է վերահսկել դասավանդման որակը։ Սակայն պրոցեսը շարունակական է նաև համակարգի բարեփոխումների առումով. հավաստագրման գործընթացում դեռ կլինեն փոփոխություններ, որոնք սկսելու ենք առաջին շրջափուլի արդյունքների խորքային հետազոտությունից, ինչպես նաև բուժաշխատողների շրջանում հարցումներից հետո:

Ժասմին Վիլյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>