Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Արևմուտքին պետք է Կովկասն առանց ՌԴ-ի. Սերգեյ Մարկեդոնովը՝ բանակցությունների մասին

Ռուսական կողմը Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցություններում հերթական անգամ շեշտել է իր դիրքորոշումը․ ի տարբերություն արևմտյան խաղացողների, նրան իրական խաղաղություն է պետք Հարավային Կովկասում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով երեք երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքները։

Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումների ընթացքում, ինչպես նաև բանակցությունների արդյունքների վերաբերյալ մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Նախարարի խոսքով՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում կողմերն արդեն մոտ են վերջնական պայմանավորվածությանը։ Պայմանավորվել են առաջիկայում սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի նիստ անցկացնել՝ ՌԴ–իխորհրդատվական մասնակցությամբ։ Բացի այդ, խաղաղության պայմանագրի և մի շարք հոդվածների վերաբերյալ հաջողվել է երկու կողմերի ըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։

Մարկեդոնովը նշում է, որ Ռուսաստանի պատկերացմամբ` համապատասխան խաղաղության պայմանագիրը պետք է լինի որպես հանգրվան սահմանագծման և սահմանազատման գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սոցիալ-տնտեսական կապերի վերականգնման և այլն:

«Եթե արևմտյան երկրները խաղաղության պայմանագիրը դիտարկում են որպես Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործիք ևմիջոց, ապա Ռուսաստանը խաղաղությանը նայում է որպես համապարփակ մի բանի, որը կարևոր է հարավային թևում իր անվտանգության համար, նա նայում է խաղաղությանը, որը պետք է ձեռք բերվի ոչ թե հռչակագրերի, ոչ թե ինչ-որ «PR ակցիաների», այլ կոնկրետ հարցերում իրական առաջընթացի արդյունքում»,-կարծում է փորձագետը:

Ըստ այդմ` Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքների վերաբերյալ ասվածի և Մոսկվայում հայտարարվածի տարբերությունը իրադարձությունների հաջորդականության մեջ է։

«Անկասկած, թե՛ Բրյուսելը, թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը ընդունում են խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Ըստ էության, դա ընդունում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Բայց Արևմուտքի համար գլխավոր նպատակը «գործիքային» բնույթ է կրում, այսինքն՝ նրան խաղաղություն է պետք, որն այնուհետև պետք է բարձրացնի Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության, Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների տեղակայման հարցը։ Իսկ Ռուսաստանի համար կարևոր է խաղաղությունը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցված գործողություն։ Մոսկվան չի կարծում, որ թուղթն ինքնին նպատակ է»,-բացատրում է փորձագետը։

Հարցին, թե արդյոք մոսկովյան հարթակը կշարունակի արդիական լինել, Մարկեդոնովը պատասխանեց` միջազգային հարաբերությունները, հակամարտությունների կարգավորումը երբեք վակուումում չեն զարգանում: Ռուսաստանը միշտ փորձել է իր դերը խաղալ, բայց դա չի փակել մյուս խաղացողների հնարավորությունները։

Այդպես է եղել նաև 2022 թվականից շատ առաջ, վառ օրինակ են 2021 թվականին Քի Ուեսթի (ԱՄՆ) բանակցությունները։ Փորձագետը հիշեցրեց, որ Արևմուտքի միջնորդական ակտիվությունը կար Ղրիմի իրադարձություններից և նույնիսկ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տիրող իրավիճակից շատ առաջ։ Բայց փաստացի մինչև հիմա Ռուսաստանին է հաջողվել կոնկրետ արդյունքների հասնել։ Այստեղ խնդիրն այլ է՝ Ռուսաստանին պակասում է տեղեկատվական ակտիվությունը։

«Ռուսաստանում կա այն զգացողությունը, որ բոլորն առանց այդ էլ գիտեն այդ ամենը։ Երևի այդպես կարելի էր վարվել մինչև 2022 թվականը, երբ դեռ գոյություն ուներ Մինսկի խումբը, և Արևմուտքն ու Ռուսաստանը համագործակցում էին հետխորհրդային տարածքում։ Բայց հիմա իրավիճակն այլ է։ Եվ պետք չէ սպասել, որ ռուսական ջանքերը կգնահատեն, և ինչ-որ մեկը նրան «շնորհակալություն» կասի։

Կարելի է կարդալ բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելի հնչեցրած հայտարարությունը, այնտեղ Ռուսաստանն ընդհանրապես չի հիշատակվում, կարծես առհասարակ չկա, կամ էլ Էնթոնի Բլինկենի ելույթը, նա ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ինքնուրույն պայմանավորվեն։ Կարծում եմ՝ Մոսկվան պետք է մի փոքր փոխի իր մարտավարությունը»,-ասում է նա։

Մարկեդոնովն ընդհանուր առմամբ վստահ է, որ Ռուսաստանը կպահպանի միջնորդի իր դերը, քանի որ եթե նա դադարի ավելացնել միջնորդական ջանքերը, ապա Կովկասում նրա համար ռազմավարական նշանակություն ունեցող ազդեցությունը կնվազի:

Մարկեդոնովն ուշադրությունը հրավիրեց Լավրովի հայտարարության այն կետին, որտեղ խոսվում էր փորձագետների ձևաչափով հայ-ադրբեջանական երկխոսության անհրաժեշտության մասին: Քաղաքագետը կարծում է, որ այս երկխոսությունը օգտակար կլինի ընդհանուր բանակցային ջանքերի համար, քանի որ փորձագետներն ու հասարակական գործիչները որոշակի գիտելիքներ, կոմպետենտություն ունեն: Եվ փոխգործակցության ընդհանուր ձևաչափն ընդլայնելու հնարավորություն կա:

«Անշուշտ, փորձագիտական հարթությունն ամբողջությամբ դուրս չի մղի մասնագիտական, դիվանագիտական ձևաչափը, դա անհեթեթ կլիներ, բայց ինչու ոչ, կարող է լրացնել այն, մի տեսակ «նոու-հաու» դառնալ ռուսական կողմից»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Լավրովի այն դիտարկմանը, թե Ռուսաստանն այս տարածաշրջանում պատմական դեր է խաղացել, ամենալուրջ շահերն ունի և հուսով է, որ դաշնակիցները հասկանում են դա, ապա Մարկեդոնովի խոսքով՝ Մոսկվան երբեք չի էլ ասել, որ այդ տարածաշրջանն իրեն հետաքրքիր չէ։

Այն, որ առաջին պլանում ուկրաինական խնդիրն է հայտնվել, չի նշանակում, որ Կովկասը Ռուսաստանի համար կորցրել է հետարքրությունը։ Հակառակ պնդումները ոչնչով հիմնավորված չեն։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաջորդ բանակցությունները նախատեսվում է կրկին անցկացնել Մոսկվայում: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդունել է մայիսի 25-ին բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ՌԴ նախագահի առաջարկը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>