Արցախում վարորդական իրավունքից զրկվածներին համաներում կշնորհվի. Կառավարությունն է նախաձեռներ
Դիտել նաև
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու կամ սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու համար վարորդական իրավունքից զրկելու ձևով վարչական տույժից ազատելու մասին համաներում հայտարարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Ազգային ժողովի կողմից այն ընդունվելու պարագայում, վարորդական իրավունքից զրկված մի շարք քաղաքացիներ, որոնք իրենց ապրուստի միջոցը հայթայթում էին վարորդությամբ, կազատվեն վարչական տույժից ու կունենան վարորդական իրավունք ձեռք բերելու և իրենց նախկին աշխատանքով զբաղվելու հնարավորություն», - գրել է Ներսիսյանը:

