Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Բարեգործական համերգ Փարիզի կենտրոնում՝ նվիրված Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին. Լուսանկար

Փարիզի կենտրոնում «Սալ Գավո» համերգասրահի փոքր դահլիճում՝ «Սանտե Արմենիի» (Օգնություն Հայաստանին) ֆրանս-հայկական, բժշկական կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչության նախագահ Գևորգ Աբգարյանի նախաձեռնությամբ վերջերս կայացած բարեգործական համերգը նվիրված էր Հայաստանի սահմանամերձ շրջաններում բնակիչներին, եվրոպական չափանիշներին համապատասխան բուժօգնությունը հասանելի դարձնելուն։ Հայրենասիրությունը սոսկ բառ չէ ֆրանսիահայ մեր հայրենակցի համար, այլ ապրելակերպ՝ գործողություն․․․ 1988-ի երկրաշարժի առաջին օրերից սկսած մինչ այս պահը Գևորգ Աբգարյանի նախաձեռնությամբ Հայաստանում են ֆրանսիացի և ֆրանսիահայ ճանաչված բժշկները։ Ըստ էության կարելի է ասել, որ ֆրանսիահայ բժիշկը իր առանձնակի դերն ունի Հայաստանի առողջապահության զարգացման գործընթացում, քանի որ շուրջ 35 տարի է նա նպաստում է բժշկագիտության ոլորտում ֆրանս - հայկական համագործակցության անընդմեջ զարգացմանը։ Այնպես որ «Սալ Գավո» համերգասրահում կայացած բարեգործական համերգը վերը նշված գործողությունների տրամաբանական շարունակությունն է։ Ինչ՞ տվեց այս համերգը, ինչքա՞ն գումար հավաքագրվեց և ինչ՞ նպատակով է այն ծախսվելու։

Այս և Հայաստանում կազմակերպության գործունեության շուրջ զրուցեցինք ֆրանսահայ ռեանիմատոլոգ, Նաիրի ԲԿ-ի «Թամարա Կասավի» անվան օնկոլոգիական կենտրոնի հիմնադիր, վերը նշված կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչության նախագահ Գևորգ Աբգարյանի հետ։

- Համերգը կարևորվեց արվեստասեր հասարակության շրջանակներում ոչ միայն մշակույթային, այլև գաղափարական տեսանկյունից։ Կարոտը հայրենիքի նկատմամբ, սերն ու տագնապը աչքերի մեջ, հանդիսատեսը բրավոներով ընդունեց դաշնակահար, կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանի և մեներգչուհի Ալինա Ավագյանի ելույթները։ Բարեգործական այս համերգի ընթացքում մեծացավ «Սանտե Արմենիի» կազմակերպության ճանաչելիությունը։ Ֆրանսիացի իմ շատ գործընկերներ ոգևորված էին կազմակերպության կողմից կատարած աշխատանքներով։ Անկեղծ ասեմ ինքս էլ չէի պատկերացնում, որ համերգն այդքան հանդիսատես կհավաքի։ Պատկերացրեք 90 տոմս վաճառվեց միայն մեկ շաբաթում՝ այն էլ միայն ՖԲ-ի տեղեկության հիման վրա։ Համերգից ստացված հասույթը կազմեց մոտ 7000 եվրո։ Նպատակ ունենք այդ գումարով ձեռք բերել ևս մեկ ավտոմոբիլ բժշկական սարքավորումներով հագեցված, որը մարզերում կապահովի բժշկական հետազոտություն։

- Պարոն Աբգարյան որքանով ես գիտեմ Արթուր Ահարոնյանը Ձեր ընկերն է, իսկ Ալինա Ավագյանը Ձեր կինը, ով մոտ 10 տարի է հանդիսատեսի առջև ելույթ չէր ունեցել։ Ինչպե՞ս համոզեցիք նրան վերադառնալ բեմ։

- Այո Դուք ճիշտ գիտեք Արթուրը իմ վաղեմի բարեկամն է և նա սիրով համաձայնվեց ելույթ ունենալ, այդպիսով իսկ ինչ-որ չափով աջակցելով իր հայրենակիցներին։ Ինչ վերաբերվում է իմ տիկնոջը, ապա այո՛ նա երկար տարի բեմ դուրս չէր եկել, սակայն այս համերգը սոսկ համերգ չէր նրա համար, այլ հարազատ ժողովրդին օգտակար լինելու հնարավորություն էր, ինչն էլ նա մեծ ոգևորությամբ իրականացրեց։

- Ձեր կազմակերպությունը երկու տարի է ինչ գործում է Հայաստանում։ Ինչ՞ է արվել այդ ընթացքում։

- Մեր կազմակերպության բարձրակարգ մասնագետնեըը 44-օրյա պատերազմից հետո մինչ այս պահը գտնվում են Գորիսում՝ մեր զինվորների և Գորիսի հարակից շրջանների բնակիչներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերում։ Գաղտնիք չէ, որ պատերազմը խեղաթյուրում է առաջին հերթին մարդկանց հոգեբանությունը՝ հոգեբանական որակյալ աջակցություն ցուցաբերելու նպատակով խմբում ընդգրկված են նաև ֆրանսահայ հոգեբաններ։ Նշվածից բացի ֆրանսահայ բժշկների աջակցությամբ Մուրացանի հիվանդանոցում հիմնադրել ենք եվրոպական չափանիշներին համապատասխան ֆիզիոթերապևտիկ կենտրոն՝ հագեցված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Սա մեծ անհրաժեշտություն է մեր վիրավոր զինվորներին կյանքի վերադարձնելու համար։ Նշեմ պիտի, որ Գորիսի հարակից շրջաններում և Արցախից Գորիս եկած բնակիչներին անհրաժեշտ բուժօգնությունը և հետազոտական աշխատանքները կազմակերպելու համար գործի է դրված բուժսարքավորումներով հագեցված ավտոմոբիլ։ Այն շաբաթը մեկ մի գյուղ է գնում և տեղում մեր մասնագետները իրականացնում են անհրաժեշտ բժշկական ստուգումներ։ Հայտնաբերված բարդ դեպքերը քննարկվում են ֆրանսիացի և ֆրանսահայ առաջատար բժշկների հետ։ Սյունիքի մարզից դուրս մեր կազմակերպությունը համագործակցում է Նաիրի ԲԿ-ի օնկոլոգիական և իմունոլոգիական կենտրոնների հետ։

- Իր գործունեության երկու տարում ավելացե՞լ են կազմակերպության անդամները։

- Անշուշտ, մեր բարեգործական գործունեության նկատմամբ հետաքրքրության շրջանակը մեծանում է։ Կարևորն այն է, որ իրենց աջակցությունը կուզենան ցուցաբերեն ոչ միայն ֆրանսիահայ, այլև ֆրանսիացի մասնագետները։ Մեր գործունեության նկատմամբ անտարբեր չէ նաև Ֆրասիայի կառավարությունը, որի աջակցության համար մենք շատ շնորհակալ ենք։ Այս պահին ունինք երկու հարյուր անդամ՝ կազմակերպության նախագահն Է Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող Սենտ Անտուան հոսպիտալի իմունոլոգիայի բաժնի ղեկավար պրոֆեսոր Արսեն Մեքինյանը և փոխնախագահն է Նեքեր հիվանդանոցի քիթ կոկորդ բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Եղիա Կարապետյանը։ Հայաստանում աշխատում է 25 մարդ։ Կարող եմ ասել, որ մեր մասնագետների շնորհիվ զինվորներից շատերը կյանքի վերադարձան, քանի որ հաջողությամբ իրականացվեցին մի շարք բարդ վիրահատություններ։ Հարկ է նշել, որ նպատակ ունինք Սյունիքի մարզում մեծացնել բուժօգնության հասանելիոթյունը։ Այս պահին Երևանում ձևավորել ենք պարբերական հիվանդությունների և սրտի կատվածների դեպքերի ռեգիստր, ինչը անհրաժեշտ է մեր բնակչության առողջության պահպանման համար։ Օրինակ՝ ասենք Ֆրանսիայի մեջ մի նոր դեղամիջոց է կիրառվել և այնտեղի հիվանդների ռեգիստրում ամրագրվել է այդ դեղորայքի ազդեցության օգուտները և ռիսկերը։ Մենք այդ տվյալները կկարողանաք համադրել մեր հիվանդների ռեգիստրում եղած տվյալների հետ։ Ասեմ, որ ռեգիստրում հավաքագրված տվյալները հասանելի են միայն մեզ։

 

Ժասմեն Վիլյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>