Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Պահանջված մասնագիտություն. Լուսանկարներ

Ստանալ բարձրորակ կրթություն և ունենալ պահանջարկված մասնագիտություն, նույնն է թե ծնվել ժամանակին և ճիշտ տեղում: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ ) քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի տրանսպորտային համակարգեր կրթական ծրագրի ( մասնագիտության) շրջանավարտները աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն: Դա պատահական չէ, քանի որ շրջանցող և նոր ճանապարհների, ճանապարհային երթևեկության, լուսաֆորների աշխատանքի, քաղաքի բեռնաթողության ճիշտ հաշվարկի և նման այլ լրջագույն հարցերն են լուծում տրանսպորտային համակարգերի մասնագետները: Իհարկե այս ամենը կարևոր հարցեր են, սակայն ապագա ուսանողներին ավելի շատ հետաքրքրում է թե ին՞չհնարավորությունէընձեռնում տրանսպորտային համակարգեր մասնագիտությունը ուսանողներին ավարտելուց հետո՝ որտեղ կարող են աշխատել։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՃՇՀԱՀ-ի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիյ Հարությունյանի հետ։

-  Մեր շրջանավարտները գործունեություն են ծավալում հետևյալ բնագավառներում՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունում, ՀՀ Արդարադատության նախարարության ՃՏՊ փորձաքննությունների բաժնում, ՀՀ Ներքին գործերի նախարարության համակարգում, Փորձաքննությունների ազգային բյուրոյում, ԱՊՊԱ գործակալություններում, Ավտոմոբիլային ճանապարհների, փոխադրումների կազմակերպման համակարգերի, ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման տարբեր բնագավառներում։

Մեր համալսարանը կրթում և պատրաստում է տրանսպորտային համակարգերի ճարտարագետներ, ովքեր կիրառելով գիտության  և տեխնիկայի առաջավոր մեթոդները, հաջողությամբ կարող են իրականացնել ճանապարհափողոցային ցանցի երթևեկության կազմակերպում, քաղաքային ճանապարհափողոցային ցանցով ավտոմատ կառավարման համակարգերի նախագծում, ճանապարհատրանսպորտային  պատահարների փորձաքննություն, ուղևորափոխադրումների լոգիստիկ կազմակերպում:

«Տրանսպորտային համակարգեր» մասնագիտության կրթական ծրագիրը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին և աշխատաշուկայի կարիքներին, ներդրվել են նոր առարկաներ, որի նպատակն է բարձրակարգ մասնագետների պատրաստումը և ակնկալվող վերջնաարդյունքները մոտեցվեն գործատուների պահանջներին, նպաստեն առկա հիմնախնդիրների լուծմանը:

 -    Ինչու՞ է այս մասնագիտությունը պահանջարկված։

-   ՀՀ-ում տրանսպորտային հաղորդակցությունների ապահովման առաջատար դերը պատկանում է ավտոմոբիլային տրանսպորտին՝ տրանսպորտի միակ տեսակին, որն ապահովում է կապը հանրապետության լեռնային և հարթավայրային մասերի միջև, ինչպես նաև բեռների և ուղևորների մեծածավալ միջպետական փոխադրումներն իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով, որտեղ անհրաժեշտ է տրանսպորտային համակարգեր մասնագիտությամբ լոգիստիկ կառավարման հմտություններ և գիտելիքներ:

Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի վրա անընդհատ են դարձել տրանսպորտային հոսքերի խճողումային և խցանումային իրավիճակները: Այդ առումով, ճանապարհափողոցային ցանցի թողունակության բարձրացման, երթևեկության կազմակերպման և կառավարման բարելավման նպատակով՝ առաջադրանքների լուծման համար անհրաժեշտ է մեր մասնագետների գիտական և գործնական ներուժը:

Ամբողջ աշխարհում սոցիալական սուր հիմնախնդիրներից մեկն է հանդիսանում ավտոճանապարհների վթարայնության բարձր մակարդակը, ճանապարհատրանսպորտային պատահարներից մշտապես աճող զոհերի և վիրավորների թիվը, որն էականորեն ազդում է երկրի տնտեսական զարգացման վրա:

Վերջին տարիներին ՀՀ-ում ճանապարհային երթևեկության մասնակիցների տրավմատիզմի վիճակը (զոհեր և վիրավորներ), և ընդհանուր բացասական դինամիկան հիմք են հանդիսացել, որ երթևեկության անվտանգությունը դասվի պետական նշանակության կարևորագույն հիմնախնդիրների շարքին, ընդ որում դրանց լուծման համար որակյալ մասնագետների մեծ պահանջարկ կա:

-  Ունե՞ք ուսումնասիրություն թե ավարտելուց հետո շրջանավարտների քանի տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ։

- Առկա ուսուցման շրջանավարտների մոտ 90%-ը աշխատում են իրենց մասնագիտությամբ և իրենց գործունեության ոլորտում գրանցել են մեծ առաջընթաց:

- Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցում ե՞ք կադրերի պատրաստման, վերապատրաստման ուղղությամբ։

- Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությունը կայանում է երթևեկության կազմակերպման հիմնախնդիրների լուծման և միջոցառումների մշակման քննարկումների ժամանակ։

-  Ինչ՞ը Դուք կկարևորեիք։

- Համալսարանի ռազմավարական ծրագրում կարևորված է կրթության որակի բարձրացմանը, ինչը այսօր անհնար է առանց  բարձրակարգ սարքավորումներով հագեցված լաբորատորիաներով և տարբեր ծրագրերի խորը ուսումնասիրությամբ։ Նոր ժամանակակից տրանսպորտային համակարգերի լաբորատորիաների ստեղծումը անընդհատ և շարունակական գործընթաց է։ Այդ լաբորատորիաները բացի ուսումնական գործընթացից կիրառելի են փորձարարական և գիտապրակտիկ գործունեության ծավալման համար և այդ մասնագիտության ուսանողները իրենց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն կունենան: Ի դեպ պետք է ընդգծեմ, որ համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանի նախաձեռնությամբ նախատեսված ուսումնական կրթական ծրագրերից բացի մեր ուսանողների համար իրականացվում է լրացուցիչ տարբեր համակարգչային ծրագրերի և օտար լեզուների ուսուցում՝ անվճար հիմունքներով։

Ժասմեն Վիլյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>