Ռուս խաղաղապահները Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են գրանցել
Դիտել նաև
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին 2023 թվականի ապրիլի 29-ի տեղեկագրում նշվում է, որ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել:
Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոշարասյունը մարդասիրական բեռ է հասցրել Ստեփանակերտ:
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, ասվում է տեղեկագրում։

