Եվրոպայի Կրոնական Ազատության Ֆորում (FOREF). Հայ Առաքելական եկեղեցին հարձակման տակ է «Զեբրա», ցեխաթումբ, տրանզիտ (տեսանյութ) Ինչ է հայտնի Փաշինյան-Ալիև այսօր կայացած հանդիպումից․ մանրամասներ
5
Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Պատերա՞զմ, թե՞ պայմանավորվածություն. ինչո՞ւ Իրանը մերժեց Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Վեհափառի հետ ենք հանդիպել՝ վճռական է. Բագրատ սրբազանը 2 նամակ է փոխանցել. Ջոն Էյբներ Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է, և խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ. Սերժ Սարգսյան Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հանուն նեղ անձնական ամբիցիաների չփոշիացնել սրանից ազատագրվելու աղոտ հույսերը. Խաչիկ Գալստյանը՝ ընդդիմադիր դաշտին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ Միքայել Սրբազանին նշանակված է ևս մեկ վիրահատություն՝ նոր գանգատներով պայմանավորված «Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումի տանիքը փլվում է (տեսանյութ) Ձուկը գլխից է հոտում․ Ավինյանը կոռուպցիոն սխեմաներից փա՞յ ունի (տեսանյութ) Եվրոպայի Կրոնական Ազատության Ֆորում (FOREF). Հայ Առաքելական եկեղեցին հարձակման տակ է Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Թռնի օդ, թե իջնի գետնին, Փաշինյանի օրոք տեղի է ունեցել պատմական ողբերգություն. Աննա Գրիգորյան Վալենտին, դիմակահանդես, Նիցցա․ երեւանցիների փողերով Ավինյանի մտերմուհիները մեկնում են Ֆրանսիա ՔՊ-ական պատգամավորի եղբայրը առաջարկում է հիվանդանոցներից հանել աղոթատեղիները Բժիշկը հիվանդին կհասնի մոտոցիկլով. նոր նախագիծ Մենք չենք կարող Հայաստանում շարունակել ունենալ Ալիևի և Էրդղանի սրտի ղեկավար․ պատգամավոր Քրիստինե Վարդանյան Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս․ Արամ Վարդևանյան Աղոթում եմ, որ կարողանանք խթանել և պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով․ Վարդևանյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Մահացել է Ագնեսա Խամոյանի մայրը «Զեբրա», ցեխաթումբ, տրանզիտ (տեսանյութ) Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Գավառի մանկատան նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել. Մանրամասներ Պատերա՞զմ, թե՞ պայմանավորվածություն. ինչո՞ւ Իրանը մերժեց Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Ինչ է հայտնի Փաշինյան-Ալիև այսօր կայացած հանդիպումից․ մանրամասներ Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ «զադնի է դրել» Երևանում ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Ընտրությունը կայանալու է ՔՊ գրասենյակում Միասնական սոցիալական ծառայությունը իրազեկում է փետրվար ամսվա կենսաթոշակների վերաբերյալ

Անհետ կորած, գերի ընկած, Փաշինյանի շարասյան կողմից սպանված, երկիրը լքող քաղաքացու օրն է․ «Կարճ ասած». Տեսանյութ

Այսպես կոչված ադրբեջանցի էկոակտիվիստները դադարեցնում են իրենց ակցիան, որ իրականացնում էին 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր։ Նրանց փոխարեն կգործի ադրբեջանական անցակետ։ Թե ով է վերահսկելու այն, ռուսնե՞րը, թե՞ ադրբեջանցիները, այս պահին պարզ չէ, հարցը դա է։ Բայց պարզ է՝ որ դա չի լինելու Հայատանի Հանրապետությունը կամ Արցախը։ Հայաստանի իշխանությունը ձեռքերը վաղուց լվացել է ու ասում է ՝ ինչ լինելու է Արցախի հետ, մեզ չի հետաքրքրում, այն պատկանում է ռուսներին, թե ադրբեջանցիներին, թող իրենք որոշեն։ Փաշինյան-Ալիև հերթական պայմանավորվածության արդյունքում Արցախի վիճակը գնալով ծանրանում է․ Սա կարող ենք համարենք Փաշինյանի ու Ալիևի նվերը Արցախին՝ «քաղաքացու օրվա» առթիվ։ Այն նույն Արցախը, որը Փաշինյանի ղժղժոցով՝ «Արցախը Հայաստան է և վերջ»-ը ծափերով էր ընդունել, թե՛ էնտեղ, թե՛ Հայաստանում ։ Այսօրվա թեմաս այդ տոնն է, որն ավելի շատ ոչ թե տոն է, այլ ողբերգություն, իմ կարծիքով։ Ու բացատրեմ ինչու։

2019 թվականի մարտի 21-ին, երբ կառավարությունը աննախադեպ առաջարկ ներկայացրեց մեր երկրում քաղաքացու օր նշելու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը սրտաճմլիկ ելույթ ունեցավ, թե ինչքան անհրաժեշտ է այդ տոնը․ ասաց, որ այդ տոնը նվիրված է թավշյա հեղափոխությանը։ Երկու տարի անց նույն Զեյնալյան Արտակը Սիրանուշ Սահակյանի հետ նույն քաղաքացու օրվա նախաշեմին դիմումներ էր գրում Եվրադատարան Ադրբեջանի բանտում գտնվող գերիների մասին, որոնք գերի էին ընկել նույն թավշյա հեղափոխության վերջնարդյունքում՝ իր բերած իշխանության պատճառով։ Ի՞նչ էին ասում հեղափոխությամբ զմայլված գործիչները, ասում էին՝ անարդար ա՝ Սուրբ Ծննդյան օր ունենք, Բանակի տոն ունենք, կանանց տոն ունենք, Շուշիի ազատագրման օր ունենք, Սահմանադրության օր ունենք, Անկախության օր ունենք, անգամ առանձին Հանրապետության օր ունենք, բա ինչի՞ չունենք էս ազատ ու հպարտ քաղաքացու օրը, որ հեղափոխություն արեց, Սերժին մերժեց, Նիկոլ բերեց վարչապետ։ Էն «պատերազմ չտեսած» ազատամարտիկն ասում էր՝ այս օրը ավելի կարևոր էր, քան Արցախի պատերազմում հաղթանակը։

Վաղը շաբաթ օր է, քաղաքացու օրն է, ավելի ճիշտ՝ հեղափոխություն արած քաղաքացու օրը, տոնական օր։ Լավ, ո՞ւմ տոնն է վաղը։ Ասեմ ում տոնն է, մի քիչ դաժան է, բայց՝ իրականություն։ Առաջին հերթին խաբված քաղաքացու տոնն է։ Ամենաուղիղ ձևով խաբված քաղաքացուն տեսել եմ հենց իր տոնին՝ 2019 թվականին։ Բյուջեից հատկացվել էր 320 հազար դոլար, ծախս էին արել, շուքով նշում էին։ Արմավիրի մարզից աշխատանքից կնճռոտած, սևացած դեմքով, ձեռքերը չաքչքած ու հողով լցված մի տղամարդ, որը 37 տարեկան էր, բայց ծանր կյանքի պատճառով իր տարիքից ավելի քան 15 տարի մեծ էր երևում, երկու երեխաների հետ եկել էր քաղաքացու օրը նշելու։ Մենք էլ նկարում էինք։ Կամերան տեսավ՝ սկսեց դժգոհել կյանքից․ ասաց՝ ես դուրս եկա փողոց, Սերժին մերժեցի, հրապարակներում քնեցի, ինձ Նիկոլը խոստացել էր թալանածը վերադարձներ բաժաներ։ Այգի չէր դրել, մտածել էր՝ ինչքան տանջվեց Սերժի վախտ, հերիք ա, հիմա թալանածը կհանձնեն իրեն, կապրի առոք փառոք, բայց դժգոհում էր, որ հեղափոխությունից անցել ա մի տարի, ու ինքը դեռ իրեն հասանելիք միլիոնները չի ստացել, ասում էր՝ Նիկոլը խաբեց։ Մի երկու փողոց էն կողմ խորոված էր անում Նիկոլը, սա էլ երեխեքին առնում էր՝ գնար Նիկոլից ուզելու խոստացածը։ Կողքից լավ հագնված մի քաղաքացի, որը երևում էր՝ քաղաքաբնակ է, սպիտակ դեմքով ու բահ չբռնած ձեռքերով, լսեց ու բանավեճի մեջ մտավ, թե բա՝ մի քիչ համբերի, Մոսկվան հո մի օրում չեն կառուցել, Նիկոլը խոստացածը կանի։ Գյուղացին ասաց՝ որ անելու լիներ՝ առաջին օրը կաներ։ Մի խոսքով, իրար չհասկացան, վիճեցին, բաժանվեցին՝ ամեն մեկը մնալով իր մտքին։ Անցել է դրանից 4 տարի, ու պարզվեց՝ երկուսն էլ խաբվել են, բայց խաբված գյուղացին ավելի սառն էր դատում։

Եվ հիմա դարձյալ քաղաքացու օրն է․ էն քաղաքացիների օրն է, որոնց ընդդիմադիր լինելու համար աշխատանքց ազատում են, լայք դնելու համար աշխատանքից ազատում են։ Էն քաղաքացու օրն է, որը ընդդիմադիր լինելու համար հայտնվեց բանտում ու դատական նիստի ժամանակ մահացավ, էն քաղաքացու օրն է, որին երեկ կարմիր գծերի տուգանքի փող է եկել, չնայած որ պետք է հանված լիներ․ հարկերի ու վարկերի տակ ճռացող քաղաքացու օրն է։ Վաղը Հովսեփի օրն է, որը 3 օր առաջ հավաքեց ճամպրուկները ու տիկնոջ և անչափահաս երեխայի հետ լքեց երկիրը ու գնաց Մերձմոսկվայում ապրելու՝ տարեց հորն ու մորը թողնելով էստեղ միայնակ։ Վաղը էն 40 հազար քաղաքացիների օրն է, որ ամեն տարի հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից։ Վաղը ՊՆ նախկին շենքից վտարված ու դրսում գիշերող քաղաքացիների օրն է։ Վաղը էն 5 հազար տղերքի օրն է, որ զոհվեցին Նիկոլի հեղափոխության արդյունքում բերված պատերազմի ու պլանավորված պարտության պատճառով։ Իրենց օրն է վաղը։ 72-ամյա քաղաքացին ինքնասպան եղավ ու բացիկ էր թողել, որ հիվանդ է ու դեղերի փող չունի, վերջ է տալիս կյանքին ցավերի պատճառով, այ իր օրն է։ Էն բազմազավակ մոր տոնն է, որը երեխաներից երկուսին հանձնեց մանկատուն, որովհետև էլ չի կարող պահել։ Վաղը թոշակառու ամուսիններ Գուրգենի ու Արուսյակի տոնն ա, որոնք երկուսով օրը մի հաց են ուտում, որովհետև երկու հացի թոշակ իրենց չի տալիս Նիկոլը։ Վաղը Յուրայի օրն է, որ 2018-ին հեղափոխություն արեց, որ Սերժը երրորդ ժամկետ չգնա, բայց 2022-ին էլ բողոքի ցույց էր անում գոռալով առանց թուրքի Հայաստան, որովհետև իր մանկության ընկերը զոհվել էր պլանավորված պատերազմում։

Վաղը զորանոցում ողջ ողջ այրված մեր 15 զինվորի օրն է․ հազար ու մի ծրագրեր ունեին, սիրած աղջիկ ունեին, կյանք ու նպատակ ունեին, բայց զոհվեցին, որովհետև չէին հաշվարկել, որ էս կարգի պաշտպանության նախարար ու վարչապետ են ունենալու։ Վաղը ցելոֆաններով մորգի նկուղներում լցված տղերքի օրն է, ադրբեջանական բանտում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացու օրն է, որը պետք է մեկ-երկու ամիս սպասեր, բայց սպասում է արդեն երկուսուկես տարի։ Վաղը Նիկոլ Փաշինյանի շարասյան տակ զոհված քաղաքացու, նրա՝ դեռ չծնված երեխայի օրն է։ Վաղը տասնյակ հազարավոր մարդկանց, ընտանիքների օրն է, որոնք իրենց տնից կտրվեցին, գաղթեցին ու հիմա թափառական կյանքով են ապրում։ Վաղը իր զավակի ոսկորները ԴՆԹ-ով գտնող ծնողի ու իր՝ հանուն ոչնչի զոհված զավակի օրն է։ Վաղը Ալենի կողմից վրեն թքված քաղաքացու օրն է։ Վաղը էն 4 տղերքի օրն է, որ Տեղ գյուղում զոհվեցին պաշտպանության նախարարի անգործության արդյունքում։

Ո՞րն ա քաղաքացու տոնի խորհուրդը․ այն էր, որ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն Հայաստանի քաղաքացին ազատ է, անկախ է, ապահով ու անվտանգ, իր ճակատագրի տերն է։ Բայց արդյո՞ք ինքն է իր ճակատագրի տերը։ Ինքնիշխան երկրի քաղաքացին բողոքի ցույց է անում իր խնդիրների համար ՌԴ դեսպանատան դիմաց, ԵՄ դեսպանատան դիմաց, ՄԱԿ-ի դիմաց ու խնդրում օգնել։ Նիկոլն ասում է՝ ամեն ժողովուրդ, պետություն ինքն է որոշում, թե որն է իր համար ճիշտ հանգրվանը: Լուրջ ե՞ս ասում, հիմա մենք որոշել ենք, որ մեզ համար ճիշտ հանգվանը սա է՞ր, էս անտեր ու դուս վիճա՞կը։

Դուք վաղը դա եք նշելու, եթե նշելու եք, իհարկե։ Կառավարությունը, երևի նստել մտածել է, բա քաղաքացու տոն՝ առանց նվերի՞․ ու էսօր մի լավ նվեր ստացանք՝ Սարգիս Հովհաննիսյանը նշանակվեց ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ։ Վստահ եմ, որ էդպես չճանաչեցիք․ Նիկոլի էն ախռաննիկը, որ քաղաքացուն քացի էր տալիս։ Այ տենց հաստատ կճանաչեք։ Նիկոլի պաշտոնյաներին անուն ազգանունով չեն ճանաչում, ճանաչում են արարքներով․ դե էն ԱԺ նախագահը, որ թքում էր քաղաքացու վրա՝ տոնի նախաշեմին, դե էն նախարարը, որ ուռած ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից, էն դեպուտատկան, որ ականջ էր ծամում, էն թրաշո՛վը է՞, էն որ լեզու էր կտրում, մեկել էն դեպուտատը, էն որ ոստիկանությունը հարբած բռնել էր ավտոյի ղեկին ու զրկել վարորդական իրավունքից կամ էն կինը, էն որ դեպուտատ ա ու որպես օժիտ՝ ամուսնուն էլ ա դեպուտատ բերել հետը։

Կարճ ասած՝ այ վաղը միայն սրանց տոնն ա, ՔՊ-ական փոքր խմբակի, որովհետև ձեր հեղափոխության, միամտության, խաբվածության, փողոցներում քնելու, իսկ հետո՝ զոհվելու, արտագաղթելու, անհետ կորելու, գերի ընկնելու, աղքատանալու շնորհիվ, սրանք դարձել են էն, ինչ հիմա կան։ Իսկ դո՞ւք ինչ եք դարձել, մի հատ ձեզ նայեք։ Եվ այս մի տոնի պատճառով, Հայաստանում բոլոր տոները չեղարկվեցին։ Մայիսի 9-ն է մոտենում, ի՞նչ ենք տոնելու, ի՞նչ սրտով։ Քաղաքացու տոնը, կարծում եմ, պետք է միշտ մնա, որ հիշեցնի մեծ դավաճանության մասին։

Սևակ Հակոբյան

facebook sharing button
twitter sharing button
linkedin sharing button
messenger sharing button
print sharing button
sharethis sharing button

● Այս խորագրի վերջին նյութերը

 

Էլ խի՞ Ալիևը «էկոակտիվիստներին» փող տա․ Նիկոլն ավելի էժան ա նստում

29.04.2023●09:37

Նիկոլն ու Ալիևը տիխարյա «սահմանազատումը» վերջացրին ու ադրբեջանցիք «իրենց» սահմանին անցակետը դրեցին:

 

Հրապարակվել է Գարիկ Մարտիրոսյանի նոր հոլովակը․ Հայեր իրար մի կերեք

29.04.2023●08:46

«Հայեր իրար մի կերեք»։

 

Անհետ կորած, գերի ընկած, Փաշինյանի շարասյան կողմից սպանված, երկիրը լքող քաղաքացու օրն է․ «Կարճ ասած» (տեսանյութ)

29.04.2023●00:50

«Տոն է» խմբակային դավաճանության և թավշյա խուլիգանության մասին։

 

Պլանային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն, Ավան վարչական շրջաններում և Կոտայքի մարզում

28.04.2023●21:53

Պլանային  աշխատանքներով պայմանավորված։

 

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում

28.04.2023●21:09

Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

 

Պլանային ջրանջատում Նորք Մարաշ, Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններում

28.04.2023●20:53

Պլանային աշխատանքներով պայմանավորված։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>