ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Պատերազմ Արցախում
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են

Ադրբեջանի քայլերն ուղղված են ինչպես տեղի բնակչության, այնպես էլ՝ խաղաղապահների դեմ. ՌԴ-ն Ղարաբաղի հարցում չունի ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի աջակցությունը. վերլուծաբան

Արցախի շուրջ չորսամսյա շրջափակումից հետո նախօրեին ադրբեջանական կողմը սահմանային անցակետ է տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա՝ Արցախ-Հայաստան սահմանագծին։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որի ժամանակ քննարկվել էին վերջին զարգացումները և Արցախի իշխանությունների համապատասխան անելիքները: ՀՀ ԱԳՆ-ն ևս հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախն ամբողջությամբ հայաթափելու ադրբեջանական քաղաքականության հետևողական իրագործմանը։

ՀՀ ԱԳՆ-ն կոչ էր արել Ռուսաստանին՝ ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետի տեղադրումը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացը։

Փարիզը կոչ էր անում վերականգնել բեռների և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատմանն ուղղված ջանքերը: «Մենք կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ու առևտրի ազատ և անարգել տեղաշարժ։ Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»,-նշված էր Պատելի հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն տեղի ունեցածին արձագանքեց միայն այսօր՝ հայտարարություն տարածելով.

«Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճ, որոնք պարբերաբար երկու կողմից բերում են զոհերի։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։

Ապրիլի 23-ին տեղի ունեցած վերջին զարգացումների կոնտեքստում հատուկ ընդգծում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթների ցանկացած միակողմանի խախտման անընդունելիությունը, արդյո՞ք խոսքը Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության մասին է, թե՞ այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերի մասին։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Մենք ելնում ենք նրանից, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տառապի, և նրանց կենսագործունեության համար խոչընդոտներ չստեղծվեն»:

Մինչ այս, օրերս Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևն անդրադարձել էր ԼՂ հայերի ապրելու իրավունքին և կրկնել Ադրբեջանի պահանջները։ Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր. «Ղարաբաղի հայերը կամ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կամ գտնեն բնակության այլ վայր։

Այստեղ լիակատար ազատություն է, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմքերը։ Այս հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մի երկրի հետ չենք քննարկելու մեր ներքին գործերը։ Ղարաբաղը մեր ներքին գործն է»։ Եվ Ալիևի՝ արցախահայությանն ուղղված այս վերջնագրին չանդրադարձավ ոչ ՀՀ-ն, ոչ ԱՄՆ-ը, ոչ ՌԴ-ն, ոչ Ֆրանսիան:

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բարդ ընթացք է ստանում՝ ինչպես տեղի բնակչության, այնպես էլ՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ռուսական կողմի համար:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Բաքվում ՌԴ ԱԳ նախարարի՝ անցակետի անընդունելիության մասին հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձեց ժամանակ չկորցնել և անցակետ տեղակայել՝ հստակ հասկանալով, որ ռուսական կողմը դրան դեմ գնալու որևէ հստակ գործիք, բացի բանակցությունից, չունի:

«Ակնհայտ է, որ փորձ է արվում սրել իրավիճակը նաև այս կոնտինգենտի հետ, ադրբեջանական մամուլը զուգահեռաբար մեծ թափով աշխատում է Ռուսաստանի դեմ, ընդհանուր առմամբ օգտագործում ՌԴ ներկայիս աշխարհաքաղաքական անկայուն դիրքը ԼՂ-ում անշրջելի իրավիճակի հասնելու նպատակով: Թե ի՞նչ հաշվարկով է առաջնորդվում ներկայումս ռուսական դիվանագիտությունը, որո՞նք են նրա հստակ մտադրությունները՝ դժվարանում եմ ասել, քանի որ Ռուսաստանի համար բարդ է իրավիճակ է ստեղծվել. մի կողմից՝ չկա աջակցություն, հստակ հենարան Երևանից, մյուս կողմից՝ կա Թուրքիայի գործընկեր Ադրբեջանը, որի հետ իբրև թե ՌԴ-ն լուրջ խնդիր չունի, բայց այս հարցով ՌԴ-ն հայտնվել է Ադրբեջանի քայլերի թիրախում, քանի որ ռուսական ներկայությունը, ի վերջո, Ադրբեջանին խանգարում է վերջնական հասնել իր նպատակներին:

Իսկ ՌԴ-ն առաջնորդվում է իրավիճակը չսրելու հետաքրքրությամբ և մարտավարությամբ, որը բացարձակ չի աշխատում, քանի որ Ադրբեջանը հստակ հասկանում է, որ ժամանակ չպետք է կորցնի:

Ինչպես տեսնում եք, մշտապես այս հարցով զբաղվող միջնորդ մյուս երկրները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ևս Ղարաբաղի մասով բավականին պասիվ՝ դիտորդի դերում են, և կարելի է ասել, որ Ռուսաստանը միայնակ է Ղարաբաղի կարգավիճակի հարցում:

Այս իրավիճակում ցանկացած որոշում Ռուսաստանի կողմից հնարավոր է: Կարծում եմ՝ ռուսական կողմը փորձում է նախնական խաղաղապահ կոնտինգենտին հասցնել մինչև տեղակայման ժամկետի ավարտ, որից հետո իր համար բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի պարագայում կփորձի երկարաձգել, բայց ներկայումս առաջնորդվում է չսրելու մարտավարությամբ, որը ձախողվում է: Բացասական միտումները շարունակվում են, լայնածավալ էթնիկ զտում չի լինի, քանի դեռ խաղաղապահներն այնտեղ են, բայց Ադրբեջանի քայլերն ուղղված են, կրկնեմ, ինչպես տեղի բնակչության, այնպես էլ՝ խաղաղապահների դեմ: Իսկ Ռուսաստանն ընդհանուր առմամբ շատ ավելի մեծ պրոցեսի մաս է աշխարհում, որի ֆոնին այս հարցը շատ փոքր է թվում»,-ասաց նա:

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>