Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Էն ժամանակ ասեիք՝ վեր կաց, հողերը տուր. Փաշինյան. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն ապրում է անվտանգության ճգնաժամ, սակայն այդ ճգնաժամը ստեղծվել է շատ ավելի վաղ:

Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:

Նա ընդդիմության բոլոր փաստարկները սխալ որակեց՝ նշելով, որ ամեն ինչ փայլուն ու վարդագույն չէ, իհարկե: «Իսկ եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչո՞ւմ է խնդիրը: Խնդիրն այն է, որ մարդիկ տագնապած են, կսկիծ ու դառնություն ունեն իրենց մեջ: Մեծ անորոշություններ կան: Եվ պետք է ուղիղ ասել, որ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ: Այո, դա պետք է ասել, և սրա պատասխանատվությունից ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել»,-վստահեցրեց Փաշինյանը:

Անդրադառնալով ընդդիմության կոչերին, որ իշխանությունը հեռանա՝ Փաշինյանն ասաց, որ իշխանությունը հեռացել է, և շատ ներկաներ ԱԺ-ում նստած են իշխանության հեռացման շնորհիվ:

«Ձեր տեղն ուրիշ մարդիկ էին նստած: Որ մենք չհեռանայինք, դուք այստեղ ի՞նչ էիք անում: Մենք հեռացել ենք, բայց չենք փախել: Մենք ժողովրդին ասել ենք՝ սա է, թող ընդդիմությունն էլ գա ասի, թե ինչը ոնց է, մենք էլ մեր տեսակետն ասենք, դուք էլ եղեք դատավոր: Ժողովուրդը դատավոր է եղել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը ռացիոնալ համարեց ընդդիմադիր պատգամավորների ոչ ուղիղ ասված խոսքը, որ այդ անվտանգային միջավայրում կառավարությունն ինչո՞ւ է խոսում ասֆալտապատման և այլ աշխատանքների մասին:  Վարչապետը նշեց՝ գուցե այդ միլիարդներն ուղղեն անվտանգությանը, ասֆալտը՝ մի կողմ: «Սրա մեջ տրամաբանության կա: Բայց էլի ամբողջական չէ: Նախ ասֆալտը նույնպես անվտանգային խնդիր ունի: Ասֆալտը նաև զորքի, անվտանգային համակարգի շարժունակությունն է: Եվ երկրորդը՝ ո՞վ է ասել, որ մենք այսօր, օրինակ 5 մլրդ կամ, 1 մլրդ տվել ենք, կրկնակի տանք մեր բանակին կամ ցանկացած պետական կառույցի, այդ կառույցն ի վիճակի է ծախսել: Որովհետև մենք այստեղ ֆունդամենտալ խորը խնդիրներ ունենք՝ ինստիտուցիոնալից մինչև պրակտիկ: Մենք այսօր չենք կարողանում այդ գումարները լիարժեք ծախսել՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով»,-ասաց Փաշինյանը:

Իսկ թե այդ ինչ անվտանգության ճգնաժամ է, Փաշինյանն ասաց. «Սա մեր անկախության օրոք ստեղծված անվտանգային ճարտարապետության ճգնաժամն է: 2020 թվականին չի ստեղծվել այդ ճգնաժամը: Այն ստեղծվել է շատ ավելի շուտ: Տարեթվեր կարող ենք նշել. Հոկտեմբերի 27-ն էլ կարող ենք նշել, դա անվտանգային մեր ճարտարապետության խորքային և լրջագույն ճգնաժամի արտահայտություն էր»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս իշխանություն է ստեղծել անվտանգային համակարգի այդ ճգնաժամը՝ Փաշինյանը առաջարկեց հետ գնալ 2011 թվական:

Դիմելով նախկին իշխանությանը՝ նա ասաց. «Շատ լավ դիվանագիտություն էիք վարում, շատ լավ առաջնորդ էիք: Բա այդ ո՞նց եղավ, որ մեր ռազմավարական դաշնակիցը 3 մլրդի զենքի գործարք կնքեց Ադրբեջանի հետ, դուք էլ գնացիք հեռվից, Արգենտինայում, թե Բրազիլիայում, դրա հետ կապված մտահոգություն հայտնեցինք»:

Ըստ նրա՝ այդ ճգնաժամը եղել է 2016-ին, նաև՝ դրանից առաջ:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>