Վաղարշապատում քաղաքային իշխանությունը 20%-ով բարձրացրել է իր աշխատավարձը. ինչո՞ւ Դուք կարծո՞ւմ եք, որ այդ քայլերը կարող են ինչ-որ կերպ հանգեցնել նրան, որ Վեհափառը վերանայի իր դիրքորոշումները. Վեհափառն անսասան է. Գևորգ Դանիելյան «Սուպերվարչապետական համակարգից» դեպի կոալիցիոն կառավարություններ
31
Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Փաշազադեի վկաների անատոմիան․ ՄԱՀԱԿ փոդքասթ (տեսանյութ) Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան 2-րդ տարին անընդմեջ «Մայր Հայաստան» խմբակցությունն արժանանում է երևանցու բարձր գնահատականին Ֆիդանը կոչ է անում Եվրոպային ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիան դիտարկել որպես իր անվտանգության հենասյուն Հայաստանի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները․ քննարկում (ուղիղ) 2008-ի ճգնաժամը կանխատեսած տնտեսագետ Շիֆի կարծիքով՝ 2026-ին կարձանագրվի դոլարի քայքայումն ու ԱՄՆ-ի նոր տնտեսական ճգնաժամը Ավանում փողոցներում տարածված կոյուղաջրերը իրավիճակը վերածել են իրական սահադաշտի (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Վաղարշապատում քաղաքային իշխանությունը 20%-ով բարձրացրել է իր աշխատավարձը. ինչո՞ւ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը Շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել Փաշինյանի դիսկոտեկին Դատախազները կտրվում են քննությունից Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Փաշազադեի վկաների անատոմիան․ ՄԱՀԱԿ փոդքասթ (տեսանյութ) Այս պահին եկեղեցին ակնհայտորեն շահում է, որովհետև ավելացնում է իր բոնուսները, կշիռը. Լիլիթ Բլեյան Հայկ Մամիջանյանի ժեստը եվրոփարիսեցիներին Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են. Աբրահամյան Մարդկանց մեքենաները ջարդ ու փշուր են լինում (տեսանյութ) Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան 2-րդ տարին անընդմեջ «Մայր Հայաստան» խմբակցությունն արժանանում է երևանցու բարձր գնահատականին Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում Դուք կարծո՞ւմ եք, որ այդ քայլերը կարող են ինչ-որ կերպ հանգեցնել նրան, որ Վեհափառը վերանայի իր դիրքորոշումները. Վեհափառն անսասան է. Գևորգ Դանիելյան Զինծառայողի ընտանիքը բողոքել էր ՄԻՊ-ին. կայազորային հոսպիտալում պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել զինվորին Ֆիդանը կոչ է անում Եվրոպային ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիան դիտարկել որպես իր անվտանգության հենասյուն Հայաստանի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները․ քննարկում (ուղիղ) «Սուպերվարչապետական համակարգից» դեպի կոալիցիոն կառավարություններ Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Ֆարխոյանը. փաստաբան 2008-ի ճգնաժամը կանխատեսած տնտեսագետ Շիֆի կարծիքով՝ 2026-ին կարձանագրվի դոլարի քայքայումն ու ԱՄՆ-ի նոր տնտեսական ճգնաժամը Բոլորովին այլ ընտրություններ Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Ավանում փողոցներում տարածված կոյուղաջրերը իրավիճակը վերածել են իրական սահադաշտի (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա

Արցախում քաղաքացիները վառելիքի կեղծ կտրոններով բենզին է գնել․ ԱՀ ՆԳՆ

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության վարչության պետ Էրիկ Պետրոսյանը զեկուցագիր է ներկայացրել, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ անհայտ անձը «Ֆլեշ պլյուս» բենզալցակայանում կեղծ լիցքավորման կտրոն է տրամադրել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։

Կատարված ստուգումներից պարզվել է, որ 41-ամյա Ա. Պ.-ն, ս.թ. մարտի 29-ին իրենց տանը պատրաստել է կեղծ վառելիքի բացթողման կտրոն, իսկ մարտի 30-ին ժամը 12:30-ի սահմաններում նշված կտրոնով փորձել է Ա. Մկրտչյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Ֆլեշ պլյուս» բենզալցակայանից գնել բենզին:

Նույն բովանդակությամբ քաղաքացուց մեկ այլ հաղորդում է ստացվել, որ մարտի 30-ին անհայտ անձը «Ֆլեշ պլյուս» բենզալցակայանում կեղծ լիցքավորման կտրոն է տրամադրել: Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ՔՀ բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգումներից պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի 21-ամյա բնակիչ Վ.Ա.-ն մարտի 21-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում, «Կանցլեր» խանութում պատճենահանել է ընդհանուր 40 հատ կեղծ վառելիքի բացթողման կտրոններ և Ա. Մկրտչյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Ֆլեշ պլյուս» բենզալցակայանից գնել բենզին: Իսկ ապրիլի 12-ին ժամը 21:00-ին, «Ֆլեշ Պլյուս» ՍՊԸ ավագ օպերատորը զանգահարելով ոստիկանության հերթապահ մաս, հաղորդել է, որ անհայտ անձը բենզալցակայանում կեղծ լիցքավորման կտրոն է տրամադրել:

Ստեփանակերտ քաղաքի վարչության ՔՀ բաժնի ծառայողները` ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված ստուգումներով պարզել են, որ Ստեփանակերտի բնակիչ Ա. Հ.-ն, ապրիլի 3-ին վերցնելով իր ծանոթներից մեկի` Գ. Շ.-ի անվամբ լրացված վառելիքի բացթողման կտրոնը, պատճենահանման միջոցով պատրաստել է թվով 3 կեղծ կտրոն, որից հետո նույն կեղծ կտրոններով նշված բենզալցակայանից գնել 30 լիտր բենզին:

Բոլոր դեպքերի ստուգումներով զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan