Արցախում կվերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը․ այսօր անջատում չի իրականացվելու
Հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում գործող մի շարք ձեռնարկություններ, որոնք հանդիսանում են էլեկտրաէներգիայի խոշոր սպառող, շրջափակման պատճառով գործունեություն չեն ծավալում, ինչպես նաև բարենպաստ եղանակային պայմանների պատճառով կրկնակի նվազել է ընդհանուր սպառումը ու շուրջ 40 %- ով աճել գետերի հունի վրա աշխատող փոքր ՀԷԿ-երի արտադրանքը, հնարավորություն է ընձեռնվել ժամանակովորապես վերանայել հովհարային անջատումների ժամանակացույցը։
Այս մասին հայտնում է «Արցախ Էներգո»-ն։ Ուստի, առաջիկա ժամանակահատվածում անջատումները կիրականացվել օրական 3 անգամ ՝ մեկ ժամ տևողությամբ, նույն խմբերով։
Այսօր ժամը 19։00-ից սկսած անջատում չի իրականացվելու, իսկ նոր ժամանակացույցը կաշխատի ս․թ․ մարտի 31-ից, ժամը 07։00-ից։
Հովհարային անջատումների նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի։