Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Սենսացիոն լուրեր Քուրդիստանից. Իրանը կարող է աջակցե՞լ քրդական պետականությանը. Տեսանյութ

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաֆարրին անսպասելիորեն մեղմել է իր դիրքորոշումը քրդերի նկատմամբ: Երեկ Բաղդադտում մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ քրդական հանրաքվեն դա Իրաքի ներքին գործն է, և քրդերին պատժելու կոչերն անթույլատրելի են: Ավելին, նա հայտարարել է, որ Բաղդադի և Էրբիլի միջև շուտով կսկսվեն բանակցություններ: Նշենք, որ երկու օր առաջ Էրբիլում քրդական շրջանակները նշում էին, որ ընթանում էին գաղտնի բանակցություններ` Էրբիլի և Թեհրանի միջև:

Բանը կայանում է նրանում, որ քրդական հանրաքվեից հետո Իրաքի սյունի արաբները մտադիր են ձևավորել իրենց ինքնավարությունը, ինչը խիստ մտահոգել է Թեհրանին: Բանն այն է, որ եթե Իրաքի սյունի փոքրամասնությունը հռչակի իր ինքնորոշման մասին, ապա անմիջապես այն կաջակցվի արաբական աշխարհի և Միացյալ Նահանգների կողմից: Եվ այս պարագայում Իրանի ստրատեգիան` ձևավորել "շիական կոր" այս տարածաշրջանում, ամբողջովին կփլվի: Դեռ ավելին, սյունիները կարող են դաշինք կնքել քրդերի հետ և ստանալ մեծ քաղաքական աջակցություն` արևմուտքից և արաբական աշխարհից: Հաշվի առնելով այս հանգամանքը, ըստ քրդական աղբյուրների, պարսիկները գործարք են առաջարկում քրդերին: Թեհրանն իր հերթին ստիպում է Բաղդադին, որ վերջինս համակերպվի քրդերի անկախության ձգտումներին, իսկ քրդերը, Բաղդադի հետ միասին, թույլ չեն տալիս, որ սյունիները ստեղծեն իրենց ինքնավարությունը: Ենթադրվում է, որ որպես կոմպրոմիս Բաղդադն ու Էրբիլը սկտեղծեն համադաշնություն` կազմված երկու սուբյեկտից` Իրաքից և Քրդստանից:

Ֆորմալ տեսանկյունից, Իրաքի միասնությունը կպահպանվի, սակայն այն կազմված կլինի երկու հավասարազոր սուբյեկտներից: Սա մոտավորապես այն մոդելն է, որը Քի - Վեյսթում առաջարկեցին միջնորդները Ղարաբաղին և Ադրբեջանին:

Ինչպես հայտնի է, այն ժամանակ ղարաբաղցիները համաձայնվեցին, իսկ Ադրբեջանը` ոչ: Եթե այս ծրագրերը իրագործվեն, ապա դա կլինի սենսացիոն առաջխաղացում, որից կշահեն քրդերը, և մինիմալ կորուստներով դուրս կգան Իրանը և Կենտրոնական Բաղդադի իշխանությունը: Կարծում ենք, որ այս սցենարը շահավետ կլինի նաև Հայաստանի համար` մի շարք պատճառներով:

Նախ Հայաստանը կարող է ակտիվորեն շարունակել համագործակցել և Բաղդադի և Էրբիլի հետ` միաժամանակ չվնասելով իր հարաբերությունները ոչ Իրանի, ոչ  քրդերի, ոչ էլ արաբների հետ: Եվ երկրորդը այն, որ քրդերի անկախության ձգտումը ոչ միայն չի ճնշվի, այլ նոր զարգացման հանգրվանի մեջ կմտնի, ինչը խիստ դրական ազդակ կլինի Լեռնային Ղարաբաղի խնդրի համար:

Հակոբ Կարապետյան 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>