Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց»

Ադրբեջանցիները փորձել են մուտք գործել Ստեփանակերտ․ դա արդեն լուրջ ահաբեկչություն է․ Մետաքսե Հակոբան

«Արցախում երեկվանից ծանր լռություն է․ զոհված 3 տղաները բավականին հայտնի անձինք էին՝ հայրենասիրությամբ, իրենց գիտակցական կյանքում իրական խաղաղության համար պայքարած տղաներ էին։ Այն, ինչ երեկ կատարվեց, վերջին երկու տարվա ընթացքում առաջին դեպքն էր, այն առումով, որ նման ծանր մարտական գործողությունը տեղի է ունենում Ստեփանակերտի մատույցներում։

Որպեսզի մեր հայրենակիցների համար պարզ լինի և պատկերացնեն դրա լրջությունը, բացատրեմ տեղանքը։ Դա ուղիղ գծով Ստեփանակերտից ընդամենը շատ կարճ հեռավորության վրա է, մոտ՝ մեկ ուկես կիլոմետր հեռավորությամբ և, բնականաբար, իրենք փաստորեն փորձել են նաև մուտք գործել Ստեփանակերտ։ Դա արդեն լուրջ ահաբեկչություն է»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքասե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած երեկվա ահաբեկչությանը, որի արդյունքում երեք ոստիկան զոհվեց, նրանց գործընկերն էլ ծանր վիճակում է՝ վերակենդանացման բաժանմունքում։

«Հերթական անգամ Ադրբեջանը փաստում է, որ իր համար կոնկրետ չեղարկված են նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները և դրանով պայմանվորված, իհարկե, Արցախում շատ մեծ լարվածություն և անհանգստություն կա․ բոլորը սպասումեն, թե հաջորդ քայլով ինչ է տեղի ունենալու, արդյո՞ք քաղաքական ինչ-որ գործընթացներ տեղի կունենան, թե՞ այդպես էլ լռության մատնված կշարունակվի այս գործընթացը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում ունեցած ելույթին, թե նոյեմբերի 9-ից սկսած ամեն ինչ արել են Արցախի անվտանգության ապահովման համար, արցախցի պատգամավորը նշեց․ «2018-ից Հայաստանի հանրապետության վարչապետը և իր այդ խմբակը զավթեցին իշխանությունը, որպեսզի հանձնեն Արցախը, առաջին նպատակը դա էր՝ նման օտարածին մարմիններին իշխանության բերելու ՀՀ-ում։ Իրենց համար հաջողությամբ իրականացրին՝ կոտորելով մեր հազարավոր հայորդիներին ու հանձնելով Արցախը։ Նոյեմբերի 9-ից այս կողմ Փաշինյանը շատ հստակ քաղաքականություն է վարում՝ ավարտին հասցնելու այն բոլոր խոստումները, որը դեռևս այդ վերելակային դիվանագիտության ժամանակ արդեն կային։ Բնականաբար, Արցախը հանձնլեով չէ այս գործընթացն ավարտվում, որովհետև ակնհայտ է հիմա գոնե, որ կային նաև պայմանավորվածություններ Հայաստանի սուվերեն տարածքից ստրատեգիական նշանակության հատվածների տրամադրումը ադրբեջանցիներին, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը։ Այն, որ ինքն ասում է՝ ամեն ինչ արել է, այո՛ արել է զուտ նրա համար, ոպեսզի Արցախից ազատվի։ Վերջին արդեն մեկ տարվա ընթացքում Փաշինյանն իր խոսույթում դա ուղիղ նշում է, նաև ՔՊ-ական պատգամավորները և, ընդանրապես, ՔՊ-ականները դա չեն թաքցնում և ուղիղ է խոսում են այդ մասին։

Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը, ըստ էության, ոչ միայն Արցախն է կործանում, այլև կործանում է Հայաստանի Հանրապետությունը, և, դեռևս 2022 թվականի ապրիլի 13-ին, ինքը հստակ բանակցային գործընթացն ավելի շուտ հստակեցրեց՝ հայտարարելով, իբրև թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի նշաձողի իջեցում և դրանից հետո սկսեց հայտարարել, որ ոչ թե Արցախի կարգավիճակից պետք է բխի անվտանգությունն ու իրավունքներն Արցախում ապրող հայերի, այլ հակառակը, պետք է անվտանգությունից ու իրավունքներից բխի կարգավիճակը։ Այսինքն ընդամենը մեկ նախադասությամբ Նիկոլ Փաշինյանը, ի լուր աշխարհի, հայտարարեց, որ ինքը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, դրանից հետո մենք տեսանք ակտիվ գործընթացները, որոնք տեղի ունեցան Արցախի և Հայաստանի շուրջ․ փաստը երեկվա ահաբեկչությունն էր, որը կոնկրետ ռազմական գործողություն էր»։

Մետաքսե Հակոբյանին խնդրեցինք մեկնաբանել նաև 2022 թվականի ապրիլի 14-ին Արցախում բոլոր քաղաքական ուժերի կողմից ընդունված միասնական հայտարարությանը և դրա ակտուալությանը։ Ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ երբ ընդունվում էր այդ հայտարարությունն իրենք չէին պատկերացնում հետագա զարգացումները․«Արցախի իշխանութունը քաղաքական հեզությամբ կատարում է այն բոլոր հրահանգները, որ տրվում են ՀՀ օտարածին իշխանությունների կողմից և արդյունքում գաղափարը, որի շուրջ կար միասնականություն, հենց իշխանությունների ձեռքով, նախագահի ձեռքով էլ սասանվեց, և ներքաղաքական կյանքը կարծես քաոսի վերածվեց, որովհետև պայքարող կողմի համար, համենայն դեպս խորհրդարանում ներկայացված 3 ընդդիամդիր ուժերի համար ընդունելի չէր։ Խոսում են կարմիր գծերի մասին, բայց այդպես էլ չենք լսում, թե իշխանությունների համար որոնք են կարմիր գծերը, երբ օրինակ Գերմանիայի կանցլերի և Փաշինյանի հանդիպմանն անդրադառնալով երկրի նախագահը շնորհակալություն է հայտնում Գերմանիայի կանցլերին , բայց որևէ կերպ չի անդրադառնում Նիկոլ Փաշինյանի արած վտանգավոր հայտարություներին հենց այդ հանդիպման ժամանակ։ Այսինքն, քաղաքական հեզությունը շարունկավում է և դա ընդունլի չէ ո՛չ ժողովրդի համար, ո՛չ քաղաքական շատ ուժերի համար, գիտակից և ազգային մտածողությամ ուժերի մասին է խոսքը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>