Որ ընտանիքներին է տրամադրվում Արցախ հասնող մարդասիրական օգնությունը
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացրել է, թե այս պահին Արցախում որ ընտանիքներին է բաշխվում մարդասիրական օգնությունը։ Դրանք շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար ուղարկվում են մի շարք կազմակերպությունների և անհատների կողմից, հավաքագրվում Գորիս քաղաքում և հնարավորության դեպքում Արցախ հասցվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ:
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից այն տեսակավորվում և տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների(4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք, պատերազմի մասնակիցներ) և նախարարություն դիմած սոցիալապես անապահով ընտանիքներին:
Մարդասիրական օգնությունն առաջիկայում կբաժանվի սոցիալական այլ խմբերի ևս: