ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Արցախում վերսկսել են դասերը

Արցախում վերսկսել են դասերը Արցախում վերսկսել են դասերը Գազով ջեռուցվող դպրոցներում տեղադրվել են փայտի վառարաններ և արդեն անցած շաբաթ օրվանից վերսկսվել են պարապմունքները՝ 9-ից 12-րդ դասարանցիների համար: Այսուհետ դպրոցները 5-օրյայից անցնելու են 6-օրյա ռեժիմի ու շաբաթ օրը լրացնելու են ջեռուցման բացակայության պատճառով բաց թողած ժամերը: Մայրաքաղաքի Եղիշե Չարենցի անվան հիմնական դպրոցում գործում է թվով 5 9-րդ դասարան՝ 130 աշակերտով: Բոլոր 5 դասարաններում տեղադրված են փայտի վառարաններ: Պատասխանատուները վաղ առավոտից են հոգ տարել, որ դասարանները տաք լինեն:

Մի վառարան էլ հատկացվել է ուսուցչանոցին: «Առավոտյան 7.30 վառարանները վառել ենք , որպեսզի երախան գա ու չմրսի: հետևողական աշխատանքը տանում ենք, որպեզի վառարանները նորմալ վառվեն, իհարկե պահպանելով անվտանգության կանոնները»,-Արցախի Հանրային հեռուստաընկերությանն ասել է Ստեփանակերտի հ.7 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Պողոյանը։ Մայրաքաղաքի համար 3 միջնակարգ դպրոցի նախադպրոցական մանաշենքի դասարանները հատկացվել են բարձր դասարանների աշակերտներին: Դպրոցականների համար անսպասելի էր ՝ շաբաթ օրը դպրոց հաճախելու մասին որոշումը, բայց միևյույն ժամանակ գիտակցում են , որ դա արվել է հենց իրենց համար, որ ավարտական դասարանների աշակերտները հետ չմնան ուսումնական ծրագրից: «Անհարմարությունները շատ են, ծխին դեռ սովոր չենք, նաև այն, որ տարրական դասարաններում ենք անցկացնում դասաժամերը, բայց երևի կկարողանանք շարունակել մեր ուսումը, որպեսզի ծրագրից հետ չմնանք»,-ասել է 10-րդ դասարանի աշակերտ Մարիաննա Բաբայանը։

Գազամատակարարման խափանման կամ հովհարային անջատումների պայմաններում դասերը վերսկսելու որոշումը ճիշտ է համարում նաև ֆիզիկայի ուսուցչուհին: Աչքերը ծխից փոքր-ինչ կարմրել են, բայց է համոզված է, որ, հակառակ դժվարություններին, պետք է դիմակայել:

«Ճիշտ է անհարմարություններ կան, նստարանները չեն համապատախանում աշակերտների հասակին, վառարանը ծուխ է առաջացնում, բայց երեխաները եկելե են և նրանք ուզում են սովորել: Ընդհարապես երեխաները իրում են դպրոցը, կարծում եմ ամեն ինչ լավ կլինի»,-ասում է Ֆիզիկայի ուսուցիչ Անահիտ Թովմասյանը։ Հին ուսուցիչներին փայտի վառարանները հիշեցրել են 90-ականները: Ֆիզկուլտուրայի դասատուն լավ է հիշում այն տարիները: Աշակերտներն առայժմ բաց կթողնեն ֆիզկուլտուրայի դասերը: Եղանակային պայմանները թույլ չեն տալիս: Խնդիրների մասին խոսելիս, դպրոցի տնօրենը նշում է վառելանյութի որակը: Ոչ թե ձմռանն ընդառաջ են փայտը պահեստավորել, այլ ստացել են ու բերել դասասենյակ: Թաց փայտը դժվար է վառվում և լրացուցիչ դժվարությունններ, անհարմարություններ ստեղծում:

«120 աշակերտներից այսօր հաճախել է դպրոց մոտ 70 տոկոսը:Հուսով եմ երկուշաբթի ավելի շատ աշակերտներ կհաճախեն:Բոլոր ուսուցիչներն էլ պատրաստ են աշխատել ցանկացած պայմաններում միայն թե հասցնեն ավարտեն ծրագրերը»,-նշում է դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը։ Գրիբոյեդովի անվան դպրոցում երկրորդ հերթով աշխատելու է Հադրութի դպրոցը: Ավելի տաք պայմաններում կսովորեն դպրոցի 80 աշակերտները: Տնօրինությանը մտահոգում է դպրոց չհաճախող աշակերտնեի հարցը: «Միաժամանակ մենք անհանգիստ ենք տարրական և միջին օղակի համար: դասընթացից հետ են մնում: Մտահոգիչ է այն հանգամանքը , որ այդ դպրոցները, որտեղ գազով չի ջեռուցումը շարունակում են դասընթացը, իսկ մենք ոչ:

Դրա համար ինչ որ լուծում պիտի լինի»,-ասում է Հադրութի միջնակարգ հոսքային դպրոցի ուումնական գծով փոխտնօրեն Սուսաննա Ղուլյանը։ Բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ բոլորի նպատակը մեկն է՝ 21-րդ դարին վայել կրթություն ապահովել:

«Այս պայմաններում իհարկե առաջվա արդյունավետությունը ապահովել հնարավոր չէ, բայց համենայնդեպս չարյաց փոքրագույնն է այս դեպքում: Սա նյարդերի պայքար է : Մեր նյարդերը ամուր են և պատրաստ ենք դիմակայելու: Եթե մեք ապրում ենք Արցախում պիտի գիտակցենք, որ նման դեպքերը անխուսափելի են և պետք է ունենանք ամուր կամք և ուժ»,- նշում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հեղինար Գրիգորյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>