ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Քրդական հանրաքվեի պատմական հետքերով

Եվ այսպես, սեպտեմբերի 25-ի Իրաքյանում անցկացված քվեարկության արդյունքում ինչպես և սպասվում էր, ժողովրդի ավելի քան 90 տոկոսը կողմ է Իրաքից անկախ Քրդական պետության ստեղծմանը: Ընդ որում, անկախությանը կողմ էին քվեարկել ոչ միայն քրդերը, այլև այս տարածաշրջանում ապրող  արաբներ, թուրքոմանները, քրիստոնյաները, այդ թվում նաև հայերը: Եվ հետաքրքիրն այն է, որ վիճելի կոչվող Քիրկուկ քաղաքում, որտեղ քրդերից բացի ապրում են նաև շատ արաբներ, նույնպես ավելի քան 90 տոկոսով բնակչությունը կողմ էր անկախությանը:Եվ զարմանալին այն էր, որ Քրդաստանի արևելքում և մասնավորապես Սուլեմանիայի արևելքում այսպես կոչված արևելյան քրդերը անկախությանն ավելի պասիվ աջակցություն ցուցաբերեցին: Մասնավորապես Սուլեմանիայի բնակչության ընդամենը 51 տոկոսն է կողմ եղել անկախությանը: Հանրաքվեից անմիջապես հետո Քրդական ինքնավարության վարչապետը հայտարարեց, որ հանրաքվեի արդյունքները չեն նշանակում, որ պաշտոնական Էրբիլը միանգամից հայտարարելու է անկախության մասին: Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ հանրաքվեն խիստ մտահոգել էր հարևան Իրանին և Թուրքիային: Հանրաքվեի արդյունքները չի ճանաչում նաև Իրաքի կենտրոնական իշխանությունը: Քրդերի համար անսպասելիորեն հանրաքվեի մասին դրական չարտահայտվեցին ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ` Եվրոպան: Դրական արձագանք չկար նաև Արաբական ծոցի երկրների կողմից: Վերջապես, իր պաշտոնական հայտարարության մեջ Իրաքի տարածքային ամբողջականության կողմ լինելւ հայտնեց նաև Ռուսաստանը:

Հասկանալի է, որ այս պայմաններում քրդերը փորձելու են ավելի ճկուն գործել, քանզի գիտակցում են, որ նրանց կողմից կոշտ և ռադիկալ որոշումները կարող են կոշտ արձագանք գտնել հարևան Թուրքիայում և Իրանում:

Նշենք, որ Քրդական անկախ պետականության գաղափարը նոր երևույթ չէ: Եվ քրդերը այս դժվարին ճանապարհը երկար տարիներ է, որ անցնում են:

Այս առիթով մենք էլ փորձենք անել կարճ պատմական էքսկուրս

Քրդական պետության գաղափարը ծնվեց 100 տարի առաջ

Քրդական պետականության գաղափարի մասին առաջինը քննարկվեց Սայքս-Պիկոյի պայմանագրի քննարկման ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը որոշեցին տրոհել Օսմանյան կայսրությունը և դրա փլատակների տակ ձևավորել նոր պետություններ:

1918 թվականին Մուդրոսսյան պայմանագրի արդյունքում անգլիացիները օկուպացրել էին Իրաքյան Քրդստանի արևմտյան մասը` Քիրկուկն ու Էրբիլը, իսկ ռուսական զորքերը հայտնվել էին Սուլեյմանիայում: Նախատեսվում էր, որ Սևրի պայմանագրի արդյունքում ներկայիս Իրաքյան Քրդստանը պետք է միանար ներկայիս Թուրքական Քրդստանին և ձևավորվեր Միացյալ քրդական դաշնային միություն: Սակայն ինչպես հայտնի է, պատմական գործընթացները այլ բնույթ ստացան: Ռուսաստանում կատարվեց Բոլշևիկյան հեղաշրջում, իսկ Անատոլիայում ձևավորվեց թուրքական ազգայնական շարժում` Աթաթուրքի գլխավորությամբ, որը կանխեց Օսմանյան կայսրության վերջնական փլուզումը, և ձևավորվեց ժամանակակից Թուրքիան:

Հյուսիսային Իրաքից ռուսները բնականաբար հեռացան, և թուրքերը հավակնում էին այս տարածքը գրավել և միացնել Թուրքիային: Աթաթուրքի ազգային ուղտի մեջ այսպես կոչված Մոսուլի վիլայեթությունը հայտարարվել էր Թուրքական հանրապետության բաղկացուցիչ մաս: Եվ անգլիացիներին միայն հրաշքով հաջողվեց զերծ պահել Թուրքիային այս ռևանշիստական քայլից: Եվ միաժամանակ քանի որ Աթաթուրքին հաջողվել էր խաբելով քրդական ցեղերին իր կողմը քաշել, անգլիացիները որոշում կայացրեցին Մոսուլյան այս վիլայեթությունը միացնել ընդհանուր նորաստեղծ Իրաքյան թագավորությանը, որը գտնվում էր արաբների վերահսկողության տակ: Արդյունքում ներկայիս Իրաքյան Քրդստանը հայտնվեց արաբների կառավարման տակ:

Արաբների և քրդերի փոխհարաբերությունները 1920- 1970 թթ

Իրենց սխալ կողմնորոշման համար քրդերը մեծ գին վճարեցին Առաջին համաշխարհային պատերազմից հետո զրկվելով պետականությունից:

Նախ Թուրքիայի քրդերը Աթաթուրքի իշխանության ամրապնդումից հետո հայտնվեցին զանգվածային ճնշումների տակ: Իսկ սկսած 30-ական թթ. քուրդ հասկացողությունը թուրքական սահմանադրությունից ընդհանրչապես վերացավ: Նրանց անվանում էին լեռնային թուրքեր: Լավ չէր վիճակը նաև Իրաքյան Քրդստանում, որտեղ արաբները համատարած հալածում էին քրդերին` ճնշելով նրանց ազգային գիտակցությունը: Ճիշտ է, այստեղ անգլիացիների ճնշմամբ քրդերը հայտնվեցին արտոնյալ իրավիճակում, ի տարբերություն իրենց Թուրքիայում ապրող եղբայրների, սակայն Քրդական ազգային շարժումը որևէ շոշափելի հաջողություն մինչև 1958 թվականը չարձանագրեց:

Քրդական շարժումները 60-ական թվականներին

1958 թ. Իրաքյան միապետության վերացումը մեծ հույս արթնացրեց քրդերի մոտ, որոնք հույս ունեին գոնե ինքնավարություն կորզել կենտրոնական իշխանությունից: Սակայն երիտ-արաբները խաբեցին քրդերին և պաշտոնապես էլ ավելի ուժեղացրեցին արաբական շովինիստական քաղաքականությունը` քրդերի հանդեպ: Մի շարք քրդական ապստամբությունների արդյունքում 1970 թվականին քրդերի և Բաղդադում իշխանության եկած Սադդամ Հուսեյնի միջև վերջապես կնքվեց մի նոր պայմանագիր, որի դիմաց քրդերը Իրաքում ստանում էին ինքնավարություն: Ենթադրվում էր, որ 4 տարվա ընթացքում Իրաքյաքն Քրդստանում պետք է հաստատվեր իրական ինքնավարություն:Սակայն 4 տարի անց Սադդամ Հուսեյնը, ամրապնդելով իր իշխանությունը դրժեց իր խոստումները` քրդերին:

Իրաքյան քրդերը Սադդամ Հուսեյնի ժամանակաշրջանում

1975 թ. Իրանի հետ հաշտեցման պայմանագիր կնքելուց հետո Սադդամ Հուսեյնը որոշում կայացրեց վերջնականապես լուծել քրդական խնդիրն իր տարածքում: Նախ Իրաքի Քրդստանի նավթով հարուստ տարածքները դուրս բերվեց նախատեսվելիք քրդական ավտոնոմիա կոչվող սահմաններից` այս տարածքներում թողնելով ընդամենը 3 մաքուր քրդական տարածքներ` Էրբիլը, Դախուկը և Սուլեյմանիան: Մինչդեռ Քիրկուկը, որը նույնպես քրդական քաղաք էր և որի շրջակայքի նավթային պաշարները ամենամեծն էին Իրաքում, Սադդամ Հուսեյնը հայտարարեց արաբական տարածք` այստեղից ֆիզիկապես վտարելով ավելի քան 200 000 քուրդ, և տարբեր մարզերից ավելի քան 300 000 արաբ բնակեցրեց այդտեղ:

Նույնը կատարվում էր նաև այլ քրդաբնակ տարածքներում: Ավելին, 1980 թ. սկսված Իրանա- իրաքյան պատերազմի ժամանակ Սադդամ Հուսեյնը կիրառեց գաղտնի օպերացիա` քրդերի դեմ, որը կոչվում էր «Անֆալ», համաձայն որի Քրդստանից տեղահանվեց ավելի քան 700 000 քուրդ բնակչություն, իսկ մոտ 200 000 քուրդ ֆիզիկապես ոչնչացվեցին: 10 տարիների ընթացքում քրդական ավելի քան 4500 բնակավայր է ոչնչացվել Սադդամ Հուսեյնի կողմից: Ըստ միջազգային փորձագետների, Սադդամ Հուսեյնի ռեժիմի կողմից 10 տարվա ընթացքում անհայտ կորել և ոչնչացվել են ավելի քան 300 000 քուրդ: Քրդստանից ավելի քան 1 մլն բնակչություն է փախել Իրան, մոտ 400 000 –ը` փախել Թուրքիա: Պատկերավոր ասած` Քիրկուկ քաղաքի 70 տոկոսը Սադդամ Հուսեյնը կամ ֆիզիկապես ոչնչացրեց կամ` դարձրեց փախստական:

Քրդերի բախտը ժպտաց այն ժամանակ երբ Իրանա – իրաքյան պատերազմն ավարտվեց և Սադդամը հարձակվեց Քուվեյթի վրա: Այդ ժամանակվանից հետո Միացյալ Նահանգները կարողացան սանձել Սադդամի ամբիցիաները և Իրաքի հյուսիսում ձևավորեցին Սադդամի ռեժիմից դուրս վերահսկվող տարածք, որտեղ էլ ամերիկացիները սկսեցին սրընթաց ձևավորել Քրդական պետականությունը: Սակայն այստեղ էլ ամեն ինչ հարթ չանցավ, պարզվեց, որ նույնիսկ իրաքյան քրդերի մեջ կա լուրջ տարաձայնություն: Արևելյան քրդերը, որոնց մայրաքաղաքը Սուլեյմաիան է, ավելի շատ ունեին պրոիրանյան կողմնորոշում, և այստեղ մեծ ազդեցություն ուներ քուրդ ազդեցիկ առաջնորդ Թալաբանիի տոհմը, մինչդեռ արևմտյան քրդերը ավելի շատ կողմնորոշված էին դեպի Միացյալ Նահանգներ, որոնց կենտրոնը Էրբիլն էր, և որտեղ իշխում էր Բարզանիի տոհմը: Հակասությունն այնքան սուր էր, որ 90-ականների կեսին այս երկու տոհմերի միջև նույնիսկ բախումներ սկսվեցին, որը բարեբախտաբար սուր կոնֆլիկտի չվերածվեց` նույն Միացյալ Նահանգների ջանքերի շնորհիվ: Իսկ կոնֆլիկտը վերջնականապես հարթվեց 2005 թվականից հետո, և ընդունվեց Իրաքի նոր սահմանադրություն և Քրդաստանը ստացավ լայն ինքնավարություն: Իսկ այս երկու տոհմերի հակամարտությունը վ երացավ, քանզի ներքին կարգով որոշվոց, որ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը ժամանակավորապես պետք է լինի Էրբիլը, և այստեղ պետք է իշխի Բարզանիի տոհմը, իսկ Թալաբանին և նրա տոհմը պետք է ստանան քրդական քվոտաները Իրաքի կենտրոնական իշխանությունում:

Այս բանաձևով ամերիկացիները կարողացան ձևավորել քրդական միասնությունը: Սակայն նույնիսկ այս միասնության պարագայում էլ նույն այս հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս, թե ինչ աստիճանի են տրոհված այս տոհմերը: Մասնավորապես Էրբիլ քաղաքում անկախության կողմ են քվեարկել քրդերի ավելի քան 93 տոկոսը: Մինչդեռ արևելյան մասում` Սուլեյմանիայում, անկախության կողմ է քվեարկել քրդերի մոտ 50 տոկոսը, որտեղ իշխում է Տալաբանիի տոհմը: Դա չի նշանակում, որ արևելյան քրդերը դեմ են անկախությանը:

Որն է Էրբիլի և Սուլեյմանիայի դիրքորոշումների տարբերության պատճառը

Սուլեյմանիայի քրդերը ավանդաբար եղել են Իրանի ազդեցության տակ: Սուլեյմանիայի քրդերը միշտ աջակցել են քրդական բանվորական կուսակցությանը և կողմ են եղել մեծ Քրդստանի գաղափարին, որի կազմում անպայման պետք էլինի Քրդստանի թուրքական հատվածը:

Էրբիլի քրդերը` Բարզանիի գլխավորությամբ սերտ հարաբերությունների մեջ են Թուրքիայի հետ: Նրանց շրջանառությունը կազմում է մոտ 8 մլրդ դոլար, և Էրբիլը կողմնորոշված է դեպի Միացյալ Նահանգներ և Իսրայել: Սուլեյմանիայի քրդերի կարծիքով նորանկախ Քրդական պետոտությունը, եթե նույնիսկ ճանաչվի միջազգային հանրության կողմից, խոր կախվածության մեջ կհայտնվի Թուրքիայից և լրջորեն կվտանգի քրդական շարժմանը` Թուրքիայում:

Ահա թե ինչու Սուլեյմանիայում մեծ ոգևորություն չեն արում ներկայիս քրդական անկախության շարժմամբ: Մինչդեռ Էրբիլը չի էլ թաքցնում, որ ամենասերտ հարաբերություններն է պատրաստվում հաստատել Թուրքիայի հետ, և Թուրքիային դիտարկում է որպես գլխավոր դաշնակից: Սակայն նույնիսկ այս պարագայում Թուրքիայում լուրջւ մտավախություններ կան, որ Քրդական պետականության ձևավոչրումը Հյուսիսային Իրաքում կարող է լրջագույն սպառնալիք դառնալ իր պետականության համար: Իսկ թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ այս ամեն ինչից Հայաստանը, կներկայացնենք մեր հաջորդ հոդվածներից մեկում:

Հակոբ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>