Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Արցախի արտգործնախարար
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, Ստեփանակերտ-Երևան «Արցախի շրջափակման ամիս» տեսակամուրջի ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։ «Այժմ մենք քաղում ենք Ադրբեջանի անպատժելիության պտուղները»,- հավելել է նախարարը։
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շրջափակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այսօր Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Բաքվի գործողությունները գնահատելով որպես 2020 թվականի ագրեսիվ պատերազմի շարունակություն:
Ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա միջազգային հանրությունը, չնայած Ադրբեջանի ու Թուրքիայի ակնհայտ հանցագործություններին, արդյունավետ քայլեր չձեռնարկեց։ Ընդհակառակը, արևմտյան երկրները՝ ի դեմս ԵՄ-ի, երկակի ստանդարտներ դրսևորելով Ադրբեջանին հռչակեցին «վստահելի գործընկեր»։

